Դատարանը բավարարել է Հայկ Խանումյանի դիմումը. անձնագրայինը նրան տեղեկանք կտա՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար

Արցախի վարչական դատարանն այսօր կեսօրին կայացրած նիստում որոշել է բավարարել «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի դիմումը եւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը պարտավորեցնել Խանումյանին տրամադրել վերջին 10 տարում Արցախում բնակվելու մասին տեղեկանք: Տեղեկանքը Խանումյանին անհրաժեշտ էր՝ մարտի 31-ին սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

Անձնագրային եւ վիզաների վարչությունը տեղեկանքը չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ Խանումյանի անձնագրում գրանցումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին, իսկ քանի որ ընտրությունները մարտի 31-ին են, ապա նա այդ օրը չի համարվում 10 տարի Արցախում բնակված:

Խանումյանն էլ պնդում էր, որ ինքն Արցախում զինվորական հաշվառում է անցել մարտի 26-ին, հետեւաբար դա պետք է հաշվել իր քաղաքացիության սկիզբը: Դատարանը համաձայնել է այս պնդման եւ բերված ապացույցների հետ: Մինչ զինվորական ծառայությունը Խանումյանն ապրել է իր ծնդավայրում՝ Իջեւանի Խաշթառակ գյուղում: 

Խանումյանը մեզ հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ ընդմիջման ժամի ավարտից հետո պատրաստվում է գնալ եւ ստանալ իր տեղեկանքը, իսկ վաղը՝ նաեւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել ԿԸՀ-ում:

Նշենք, որ այս պահին առաջադրված թեկնածուները 6-ն են: «Անկախության սերունդ» կուսակցության կողմից առաջադրվել է Ռուսլան Իսրայելյանը, «Արդարություն» կուսակցության կողմից՝ Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանն ինքնաառաջադրվել է, Արցախի պահպանողական կուսակցությունն առաջադրել է կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի թեկնածությունը, ՀՅԴ-ն՝ Դավիթ Բաբայանի թեկնածությունը, ինքնաառաջադրման ձեւով երեկ՝ ժամը 17:00-ից հետո, իր փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել նաեւ Սերգեյ Ամիրյանը: Վերջինիս մասին համացանցում նշվում է միայն, որ 2018 թվականին Արցախում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով նոր նախաձեռնություն էր ձեւավորել:

Մարտի 31-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ է ներկայացրել միայն Արցախի Պահպանողական կուսակցությունը՝ 16 թեկնածուների ընդգրկմամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3904 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է