Երևան
12 °C
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը շարունակում է ընթանալ բուռն քննարկումների եւ բանավեճերի մթնոլորտում: Երեկ 2 եւ ավելի ժամ տեւած քննարկումից հետո 83 կողմ, 27 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով Վեհաժողովում ընդունվել է «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» խորագրով զեկույցը: Դեմ են քվեարկել Ադրբեջանի, Թուրքիայի, ՌԴ եւ մի քանի այլ պատվիրակներ:
Ադրբեջանում հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությանը վերաբերող զեկույցը ներկայացրել էր իսլանդացի պատգամավոր, լրագրող Թորհիլդուր Սուննան: Զեկույցի քննարկման ժամանակ Հայաստանը ներկայացնող 4 պատգամավորներ հերթագրվել են, ինչը դուր չի եկել ադրբեջանցի պատգամավոր Սամեդ Սեյիդովին: Նա հարց է բարձրացրել, թե ինչու են հայ պատգամավորները հերթագրվել եւ խոսում այդ թեմայով: Սեյիդովին արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը.
«Մենք պետք է գիտակցենք, որ մենք ուղղակի չենք խոսում ձերբակալված մարդկանց ցուցակի մասին, մենք խոսում ենք մարդկային կյանքների մասին, որոնք կործանվել են անարդարության պատճառով, որովհետեւ այդ մարդիկ բարձրաձայնել են Ադրբեջանի կոռումպացված եւ ավտորիտար վարչակարգի կողմից իրականացվող անարդարության մասին: Իմ ադրբեջանցի գործընկեր պարոն Սեյիդովը հարցնում է՝ ինչու՞ են հայ պատվիրակները գրանցվել եւ խոսում այս թեմայով: Պատասխանը շատ պարզ է, պարոն Սեյիդով. ժողովրդավարությունները չեն պատերազմում միմյանց դեմ, քանի որ ժողովրդավարական եւ բաց հասարակությունում նույնիսկ ամենախնդրահարույց հարցերի մասին խոսում են եւ քննարկում: Ինչն, իհարկե, չի կարելի ասել մեր հարեւան Ադրբեջանի դեպքում: Եթե Եվրոպայի Խորհուրդը ցանկանում է կանխել հակամարտությունները, ապա այն պետք է համառորեն կանգնի ի պաշտպանություն ժողովրդավարական արժեքների»,-նշել է նա:
Անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների հայտարարություններին, թե իրենց երկրում հիմա փոփոխություններ են սկսվում, Հայրապետյանն ընդգծել է.
«Հիմա իմ ադրբեջանցի գործընկերները խոսում են Ադրբեջանում ընթացող այսպես կոչված բարեփոխումներից եւ փոփոխություններից, արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որի միջոցով խոստանում են բերել երիտասարդությունը խորհրդարան, բայց իրականում մենք ընդամենը ականատես ենք լինում ոչ թե քաղաքականության փոփոխության, այլ ընդամենը դեմքերի փոփոխության, քանի որ ձեւական եւ իմիտացված ռեֆորմերը ավտորիտարիզմը չեն դարձնելու ժողովրդավարություն»:
Հայկական պատվիրակությունից ելույթի համար հերթագրվել էին նաեւ Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը:
Վլադիմիր Վարդանյանը մասնավորապես ընդգծել է, որ թեեւ դեռ 2001-ին ԵԽ-ին անդամակցելիս Ադրբեջանը ստանձնել է քաղբանտարկյալների խնդիրը լուծելու հանձնառություն, սակայն մինչ օրս այդ խնդիրը չի լուծվում:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նկատել է, որ «տարիներ շարունակ Ադրբեջանն իր խավիարակեր լոբբիստների միջոցով փորձել է տապալել Բաքվի քիմքին անհաճո զեկույցները»: Պատգամավորը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ հետաքննող մարմինը, որը քննում է «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման, կբացահայտի խավիարակիրների ամբողջ հետագիրծը։ Զոհրաբյանը, անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարության խնդրին, մեջբերել է Ալիեւին, որը հայտարարել է, թե ժողովրդավարությունը խնձոր չէ, որ գնաս շուկա եւ հեշտությամբ գնես։
Ելույթներ են ունեցել նաեւ այլ պետությունների ներկայացուցիչները. հույն պատվիրակ Գեորգիոս Կարտուկալոսը հայտարարել է, թե Վեհաժողովը բավարար երաշխիքներ չի ստացել, որ Ադրբեջանում փորձում են լուծել եղած խնդիրները:
Այս ելույթներից հետո ադրբեջանցիների պատգամավորները փորձել են հակադարձել՝ նշելով, որ շատ հաճախ չափազանցվում է Ադրբեջանում տիրող իրավիճակը:
«Ադրբեջանը երբեք չի ընդունի այս մոտեցումը, որ փորձում են մեր երկրին վարկաբեկել: Տեսեք, հերթագրվածների մեծամասնությունը հայկական պատվիրակության անդամներն են: Մի երկրի, որտեղ երկրի ՍԴ նախագահի դեմ քրեական գործ է հարուցված»,- իր ելույթում ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը:
Ի պատասխան հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ասել է, թե հասկանում է Սամադ Սեիդովի անհանգստությունը. «Այո մենք հերթագրվել ենք ելույթների համար, այո մենք անհանգստացած ենք Ադրբեջանում տիրող իրավիճակով, այո, մենք ուզում ենք ժողովրդավար Ադրբեջան, այո, մենք ուզում ենք ժողովրդավար Հարավային Կովկաս, իսկ դա տեղի չի ունենա, եթե Ադրբեջանը չդառնա ժողովրդավար»:
Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին: Մինչ Ադրբեջանի մասին զեկույցի քննարկումը զրուցել ենք հայկական պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի հետ.
- Տիկին Հայրապետյան, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը ընթանում է բավական թեժ մթնոլորտում։ Նախ ձեր ելույթը Բաքվի ջարդերի թեմայով, ապա նաեւ մամուլի ազատության մասին զեկույցը, որի ընթացքում Ադրբեջանում մամուլի ազատության վիճակի մասին քննադատությունները ադրբեջանցի զեկուցողին այնքան բորբոքեցին, որ նա Հայաստանում լրագրողների (մասնավորապես Սիսակ Գաբրիելյանի) նկատմամբ ճնշումների վերաբերյալ հնացած տեղեկատվություն հրապարակեց։ Երեկ էլ բուռն է ընթացել Ռուսաստանի հարցով քննարկումը, ուկրաինացի պատվիրակները հարվածել են սեղաններին, գոռացել․․․Դուք, որպես Հայաստանի պատվիրակ, ինչպե՞ս եք գնահատում այս նստաշրջանի աշխատանքը, Հայաստանի համար ի՞նչ շահեկան եւ ոչ շահեկան իրողություններ կան։
-ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը աչքի է ընկնում հետաքրքիր քննարկումներով, եւ, իհարկե, ադրբեջանական պատվիրակների ստահոդ մեղադրանքները չպետք է մնան անպատասխան: Բաքվի ջարդերի վերաբերյալ իմ ելույթում ես ցանկանում էի շեշտել Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականության եւ քարոզչության անդառնալի եւ վտանգավոր հետեւանքներն ու ինչպես նաեւ դրա շարունակականությունը մեր օրերում:
Նշեմ նաեւ, որ իմ համոզմամբ, Եվրոպայի Խորհուրդը չի կարող անտարբեր մնալ նման իր անդամ երկրի տարածքում՝ Ադրբեջանում առկա քսենոֆոբիկ դրսեւորումների հանդեպ:
- Ըստ ձեզ Ադրբեջանի պատվիրակն իրո՞ք տեղեկացված չէր, որ Սիսակ Գաբրիելյանն արդեն պատգամավոր է, երբ խոսում էր լրագրողի նկատմամբ ճնշումների մասին:
-Դժվարանում եմ ասել, բայց շատ հնարավոր է տեղյակ չէր կամ միգուցե կարծում էր, որ պատասխան չի ստանա: Սակայն պարոն Մարուքյանը թարմացրեց ադրբեջանցի պատվիրակի տեղեկությունը եւ շեշտեց, թե որքան սուտ տեղեկություններ են նրանք փորձում տարածել:
-Մեր պատվիրակներից Վլադիմիր Վարդանյանը երեկ ընտրվեց ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ։ Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը ընտրվել էր Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ , Վլադիմիր Վարդանյանը նույն հանձնաժողովի ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում, իսկ Հովհաննես Իգիթյանը ԵԽԽՎ-ում ամենամեծ խմբերից մեկի՝ ALDE-ի փոխնախագահ։ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԱԺԴ (ALDE) խմբակցության փոխնախագահ։ Սա աննախադե՞պ ակտիվություն է մեր պատվիրակների կողմից։
- Նշեմ եւս մեկ լավ նորություն, այսօր մեր պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանն էլ ընտրվեց ԵԽԽՎ Մեդիայի եւ տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ: Այո, սրանք իսկապես աննախադեպ հաջողություններ են եւ մեր պատվիրակների ակտիվության արդյունք են: Հիշեցնեմ նաեւ, որ պատվիրակությունը դեռեւս ընդամենը մեկ տարի է, ինչ ակտիվություն է դրսեւորում, վստահ եմ՝ դեռ բազմաթիվ հաջողություններ ենք գրանցելու մեր աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ:
- Ի՞նչ կարող են տալ այս պաշտոնները Հայաստանին։ Ընդհանրապես այդ ամբիոնը ձեր տեսանկյունից ինչո՞վ է կարեւոր։
- Նախեառաջ այս պաշտոնները հնարավորություն են տալիս էլ ավելի ընդլայնել մեր կապերի շրջանակը, ստեղծում բազմաթիվ նոր առիթներ, նաեւ օգնում մեզ ոչ պաշտոնական շփումների միջոցով ընդարձակել հայերի բարեկամ պատգամավորների թիվը: Հիշեցնեմ, որ ԵԽԽՎ բանաձեւերը ունեն բացառապես խորհրդատվական բնույթ, բայց այստեղ մեր ասելիքը եւ իմիջը կարեւոր են ՀՀ-ի համար, եւ մենք անում ենք առավելագույնը մեր ուղերձները հավուր պատշաճի տեղ հասցնելու համար:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն ավարտվում է հունվարի 31-ին: Հայկական պատվիրակությունը, ըստ Տաթեւիկ Հայրապետյանի, Երեւան կվերադառնա շաբաթ օրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան
Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին
Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել
Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին
AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով
Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP
Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը
Գերեվարված Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել
Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման
Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման
ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան
Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման
Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին
Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ
Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում
Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ
ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան
Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP
Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու
Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան
Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան
Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT