Երևան
12 °C
Բուլղարիան որպես անցանկալի անձ (պերսոնա նոն-գրատա) է հայտարարել 2 ռուս դիվանագետի: Երկրի իշխանությունը որոշել է արտաքսել նրանց երկրից, քանի որ վերջիններիս մեղադրում են լրտեսության մեջ:
Լրտեսության մասին իր կասկածները բուլղարական ԱԳ նախարարությանն է փոխանցել երկրի գլխավոր դատախազությունը:
«Աշխատակիցները կլքեն կեցության երկիրը՝ նշված ժամկետներում»,-ասված է Բուլղարիայում ՌԴ դեսպանության հայտարարության մեջ:
Միաժամանակ, դեսպանատունը հայտնում է, որ իրենք չեն ստացել որեւէ ապացույց այն մասին, որ արտաքսվող աշխատակիցները զբաղվել են իրենց դիվանագիտության առաքելության հետ անհամապատասխան գործունեությամբ: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ռուսական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկելու:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ մեղադրվող դիվանագետների անունները հայտարարության մեջ չեն նշվել: Բուլղարիայի գլխավոր դատախազության տվյալներով, նրանցից մեկը լրտեսությամբ է զբաղվել 2017 թվականից մինչ այսօր, իսկ մյուսը՝ 2018-ից:
Մեղադրանքի համաձայն, առաջին դիվանագետը տվյալներ է հավաքել երկրում անցկացվող ընտրական մեխանիզմների, ընտրությունների հետ կապված գործընթացների մասին: Բուլղարիայի դատախազության հայտարարության մեջ, հիշյալ անձի մասին նշվում է.
«Հաստատվել է, որ 2017-ից լրտեսության մեջ մեղադրվող անձը ունի դիվանագետի կարգավիճակ, նա հավատարմագրված է Բուլղարիայում՝ որպես Սոֆիայում ՌԴ դեսպանության ներկայացուցչության բաժնի առաջին քարտուղար»:
Բուլղարիայում ՌԴ դեսպանության կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն, նման պաշտոն է զբաղեցնում ինը մարդ:
Մյուս մեղադրվող դիվանագետը, ինչպես հայտնում է դատախազությունը, հավաքել է պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ էներգետիկ ոլորտում պայմանավորվածությունների եւ էներգետիկ անվտանգության մասին: Արդյունքները նա ուղարկել է Մոսկվայում տեղակայված ռուսական հետախուզության շտաբ-բնակարան, հայտարարել է դատախազությունը:
Երկրորդ կասկածյալը եւս ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, քանի որ հանդիսանում է Սոֆիայում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցիչ:
Դատախազությունից նաեւ հստակեցրել են, որ կա հարուցված գործ, սակայն քրեական հետապնդումը հիշյալ անձանց նկատմամաբ հնարավոր չէ՝ դիվանագիտական անձեռնմխելիության փաստը հաշվի առնելով: Գործի շրջանակում մինչդատավարական քննություն է տարվում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ նման հետաքննության մասին իրենք տեղեկություններ չունեն:
Պարզվում է, մի քանի օր առաջ եւս մեկ ռուս դիվանագետի արտաքսման մասին է հայտնի դարձել: Sega պարբերականը գրում է, որ ավելի ուշ պարզվել է՝ տեղեկությունը սխալ է, խոսքը հենց վերը նշված 2 դիվանագետներից մեկի մասին է եղել, որի արտաքսումը դեռ կազմակերպման փուլում է:
Բուլղարիայի ազգային անվտանգության ծառայության պետական գործակալությունը հայտնել է, որ 3 ամսում սա արդեն ռուս դիվանագետների կողմից լրտեսության երրորդ դեպքն է: 3 ամիս առաջ լրտեսության մեջ մեղադրվել է դարձյալ Սոֆիայում տեղակայված դեսպանության առաջին քարտուղարներից մեկ ուրիշը: Այն ժամանակ ՌԴ-ն չէր ընդունել մեղադրանքները եւ որպես պատասխան Ռուսաստանից արտաքսել էր 1 բուլղարացի դիվանագետի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա
«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը
Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ
Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք
Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ
Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա
Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT