Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Պարույր Սեւակ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Հաջորդ օրը ՀՀ Քննչական կոմիտեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված նոր մանրամասներ էր հրապարակել: Նշվում էր, որ հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ: 

2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել էր նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:

Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:  

Գ. Կուտոյանի դին հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել էր նրա կինը:

Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1240 դիտում

Օղակաձեւ զբոսայգում այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Հակոբ Կարապետյան

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Կորոնավիրուսով է վարակվել Իրանի փոխնախագահը, մահացել՝ նախկին դեսպանը. երկրում 245 դեպք կա

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է GIZ պատվիրակությանը

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «Независимая газета»-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով

ԱԳՆ-ում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում է կայացել

ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ՃՈ խմբերի ուղեկցությամբ

Ե՞րբ եւ ո՞ր հեռախոսահամարին պետք է զանգահարել. ԱԻՆ-ում մասնագետները բացատրել են երեխաներին

Մեկ ներկայացման մեջ՝ դերասաններ 6 թատրոններից. Տիկինկային թատրոնի նախաձեռնությամբ բեմադրվել է «Ժամացույցի զարկերը»

ԱԳՆ հայտարարություն է տարածել Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ

Երևանում 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Թատրոնների տոմսարկղերում հերթեր են եղել. տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում

Սահմանախախտ հայտնաբերած Բագարանի բնակիչ Հաբեթ Ղազարյանը պարգևատրվել է. ՀՀ ԱԱԾ

10 մլն դրամով գնված եւ որպես նվիրատվություն ոստիկանությանը տրված տունը ոստիկանապետը հատկացրել է նոր աշխատակցուհուն

2008 թվականի Մարտի 1-ի 100 դատական գործերով դատախազությունը դեռեւս ներկայացրել է 15 բողոք. դատախազ Պետրոս Պետրոսյան

Գյումրիում հարգել են Սումգայիթի ջարդերի նահատակների հիշատակը

Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին 30 հա խոտածածկույթ է այրվել

Հայաստանը դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի անդամ

Լաբորատոր քննությունները որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած քաղաքացու մոտ