Երևան
12 °C
Ամանորի նախօրեին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արձանագրվել է բացօթյա աշխույժ առևտուր: Բակերում, փողոցներում, մեքենաների բեռնախցիկների մեջ ու ծալովի սեղանների վրա վաճառվում էր անհայտ ծագման սնունդ: Ոչ սառնարանային պայմաններում, բացօթյա, առանց փաստաթղթերի վաճառվող մսեղիքի օգտագործման հետեւանքով հնարավոր վտանգների մասին պետական մարմինները բազմիցս զգուշացրել են: Սակայն, ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի՝ այս ոլորտում ևս գործում է հայտնի տնտեսագիտական ճշմարտությունը՝ քանի դեռ կա պահանջարկ, առաջարկ լինելու է:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Երևանի բնակիչ Աննա Հարությունյանը պատմեց, որ իրենց բակում Ամանորից առաջ ամեն օր բացօթյա միս է վաճառվել: Ակնհայտ աղտոտ լաթերի վրա դրված խոզի բդերը օրեր շարունակ եղել են իրենց փողոցում՝ բնականաբար, առանց վաղեմության ժամկետի, անվտանգության մասին որևէ փաստաթղթի, վաճառքն էլ իրականացվել է առանց ՀԴՄ կտրոնների: Մեզ հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ օրեր շարունակ լուսանկարել և ահազանգել է խնդրի մասին, ցույց տվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին իր ուղարկած հաղորդագրություններն ու ստացած պատասխանները: Փողոցում իրավիճակը, սակայն, որևէ փոփոխություն չի կրել՝ հաջորդող օրերին էլ բդերը վաճառվել են նույն տեղում՝ սարսափելի հակահիգիենիկ պայմաններում:
«Մենք լիազորություններ չունենք արգելել վաճառքը կամ տուգանք սահմանել ոչ իրավաբանական անձի նկատմամբ, իսկ փողոցում վաճառք իրականացնողները ոչ անհատ ձեռնարկատեր են, ոչ էլ որևէ այլ ձևով են գրանցված»,- ՀԺ-ին ասաց Անուշ Հարությունյանը: Խանութների կամ գրանցված վաճառքի կետերի նկատմամբ տեսչական մարմինը ստուգումներ կարող է իրականացնել, սակայն փողոցային առևտուրը բացառապես ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության տիրութում է:
«Էջմիածին տանող ճանապարհին իրավիճակն այնպիսին էր, որ առանց ոստիկանության ուղղակի հնարավոր չէր որևէ լուծում տալ: Որոշ տեղերում մեր տեսուչներն իրենց ուժերով կարողացան կասեցնել մսի ապօրինի վաճառքը, սակայն պիտի նշեմ, որ եթե վաճառողներն այնքան գրագետ լինեին, որ իմանային, որ մենք նման իրավասություն չունենք, կարող էին և չենթարկվել հեռանալու պահանջներին ու շարունակել իրենց վաճառքը: Բայց, պիտի կրկնեմ, դա միայն այդ պահի լուծում է: Մեր տեսուչները չեն կարող օրուգիշեր հսկել, որ նման պայմաններում ապօրինի վաճառք չիրականացվի: Խնդրի լուծումը բնակչի գիտակցության բարձրացումն է: Մի քանի դրամ խնայելու համար գնում են այդպիսի պայմաններում վաճառվող միս: Պիտի հասկանան, որ ոչ միայն պիտի չվտանգեն իրենց ու իրենց մտերիմների առողջությունը՝ գնելով նման սննդամթերք, այլև՝ նման իրավիճակ տեսնելով՝ պիտի համապատասխան մարմիններին ահազանգեն»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Ի պատասխան այն դիտարկմանը, որ մեզ հետ զրույցում քաղաքացին ապացույցներ է ներկայացրել, որ պարբերաբար նկարներ է ուղարկել, ահազանգել, սակայն առևտուրը նույն աշխուժությամբ շարունակվել է, Անուշ Հարությունյանը հիշեցրեց, որ տեսչությունն իրավասու չէ վերահսկել այն գործունեությունը, որն իրավական որևէ շրջագծի մեջ չէ, հարկ է դիմել ոստիկանություն, ՏԻՄ մարմիններ:

Այն դիտարկմանը, որ խուսափելով ոստիկանության հետ փաստաթղթային քաշքշուկից՝ քաղաքացիները նախընտրում են ահազանգել տեսչական մարմին՝ Անուշ Հարությունյանն արձագանքեց. «Մենք ունենք համագործակցություն նաև ոստիկանության հետ, և ինքներս էլ փոխանցում ենք քաղաքացիների ահազանգերը: Սակայն խնդիրը կլուծվի, երբ մեր հանրությունը չօգտվի, չգնի այդ կետերից»:
Աննա Հարությունյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց նաև իր ահազանգերին ի պատասխան ստացված հինգ վայրկյանանոց տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է մեկը սեղանից վերցնում խոզի երկու բուդ ու կադրից դուրս գալիս:
«Հաջորդ վայրկյանին նա կարող է վերադառնալ ու դրանք դնել սեղանին, եւ տաս րոպե անց վաճառել դրանք: Ես՝ որպես քաղաքացի, ուզում եմ օրինական պետություն կառուցելու ճանապարհին իմ ներդրումն ունենալ, բայց, փաստացի, օրեր շարունակ արածս նկարները, հաղորդագրությունները ոչ մի արդյունք չտվեցին»,- նշեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT