Երևան
12 °C
Կաշառք ստանալու համար դատապարտված դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար դատապարտված փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Դանիելյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը: Պաշտպանները խնդրել են դատարանից ամբողջությամբ բավարարել իրենց բողոքը, ճանաչել Դանիելյանի անմեղությունը, իսկ նրա արարքում հանցակազմ գտնելու դեպքում պատիժ նշանակել տուգանքի ձեւով:
Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաեւ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը: Հեբոյանի պաշտպանները խնդրում են արդարացնել նրան՝ հանցակազմի բացակայության կամ կատարված հանցագործությանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով, վերացնել կալանավորումը եւ անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից:
Բողոքը ներկայացվել է 2019 թվականի տարեվերջին, եւ դեկտեմբերի 27-ին մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գագիկ Հեբոյանը դատապարտվել էր 7 տարվա, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը՝ 2 տարվա ազատազրկման։ Դատավճռի հրապարակումից հետո «Հայկական ժամանակ»-ի հարցին` սպասելի՞ էր արդյոք այսպիսի դատավճիռ, Գագիկ Հեբոյանը պատասխանել էր. «Այս դատարանից սպասելի էր»: Վահագն Դանիելյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան, նշել էր, որ այս դատավճիռն իր համար սպասելի չէր. «Արդարացում պիտի լիներ»,- ասել էր նա։
Այս գործը դատարանում էր 2019 թվականի մայիս ամսից: Գագիկ Հեբոյանի նկատմամբ ի սկզբանե ընտրված էր խափանման միջոց կալանավորումը, իսկ Վահագն Դանիելյանի նկատմամբ ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել էր գրավով:
Հիշեցնենք՝ Գագիկ Հեբոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019 թ.մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել էր առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Վահագն Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է րԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:
Ըստ մեղադրանքի՝ դատավորը քաղաքացի Բենիկ Հարությունյանին 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել էր 1 714 160 դրամին համարժեք 3500 դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում վերջնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց ստանալ 2500 դոլար: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց` դատավորը դիմել էր իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օգնությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 դոլար կաշառքի գումարը տվել էր փաստաբանին, որը նույն օրը այն փոխանցել էր դատավորին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT