Երևան
12 °C
«Ես որեւիցե դեպքում չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել, եթե մի գործում հանցանք չկա»:
Այսօր այսպես սկսեց իր ցուցմունքը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Եվ չնայած վատառողջ լինելուն, Բաբայանն այսօր պատրաստակամություն հայտնեց ցուցմունք տալու: Բաբայանն իր ցուցմունքը բաժանեց երկու դրվագի: Նախ խոսեց «Իգլա» զենիթահրթիռային համակարգի մասին:
Նշենք, որ այդ դրվագով Բաբային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը):
Սամվել Բաբայանը պատմեց, որ սույն թվականի մարտի 18-ին իր մոտ է գնացել գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ցույց տվել պլանշետում առկա «Իգլայի» խողովակի լուսանկարը եւ հարցրել՝ ինչ վիճակում է այն: Նայելով լուսանկարը Սամվել Բաբայանն իր մարտական ընկերոջը հայտնել է, որ այն ամբողջական չէ, կարեւոր մասնիկը բացակայում է: Դա այն մասնիկն է, որն աշխատացնում է ամբողջ համակարգը հնարավոր է, որ պետք գա բանակին։ Սամվել Բաբայանը նշել է, որ դա ամբողջական չէ, ընդամենը «տրուբա» է, կարեւոր մասնիկը բացակայում է։
«Ինքը լուսանկարը ցույց է տվել ինձ, որովհետեւ գիտի, որ ես հասկանում եմ։ Իրեն ասել եմ, որ լիարժեք չէ, ընդամենը մեկ հատն է երեք հատից, բացակայում է կարեւոր մասնիկը։ Հարցրեց՝ հնարավո՞ր է՝ բանակին պետք գա, ես էլ ասել եմ՝ կարող ա։ Բայց զգուշացրել եմ, որ, եթե դա իր մոտ տեսնեն, հնարավոր է՝ քրեական գործ հարուցեն, թող ինչ-որ «թեւավոր»-ի այսինքն՝ սպայի տա, նա էլ փոխանցի բանակին։ Բացի դա, էդ մի խողովակը չէր կարող լինել 40 հազար, եթե ամբողջ համալիրը կարելի է ձեռքբերել 15 հազարով։ Ես դրդել եմ, որ այդ գործարքը չինի, ոչ թե՝ դրդել եմ ձեռքբերելուն»,-ասաց նա։ Շարունակելով իր ցուցմունքը Բաբայանն ասաց, որ հանդիպումից մի քանի օր անց տեղեկացել է, որ Սանասար Գաբրիելյանին ձերբակալել են: Ձերբակալությունից հետո Սամբել Բաբայանի մոտ է գնացել նրա վարորդ-ընկերը, որին Բաբայանն ասել է, որ գա եւ պլանշետից ջնջի զենքի լուսանկարները:
«Ես ուզում եմ հասկանալ ուրիշ ի՞նչ փաստարակ կա, որ ես մեղավոր եմ»,- դիմելով դատավորին՝ ասաց Բաբայանը: Նա կոչ արեց դատարանում խոսել ոչ թե ենթադրություններով, այլ՝ փաստերով: Ենթադրություններ ասելով, Բաբայանն ըստ էության ակնարկում էր մեղադրող դատախազ Արամ Արամյանին, քանի որ պարբերաբար վերջինիս խորհուրդ է տալիս ոչ թե ենթադրություններ անել, այլ՝ խոսել կոնկրետ փաստերով: Այս դրվագով ցուցմունքն ավարտելուց հետո Սամվել Բաբայանը պատրաստակամություն հայտնեց պատասխանել կողմերի հարցերին: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը նախ հետաքրքրվեց, թե Սանասար Գաբրիելյանի հետ պարտքուպահանջ ունեցե՞լ են, թե՞ ՝ ոչ: Բաբայանը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց, որ Սանասար Գաբրիելյանը պետք է Վրաստանից տախտակներ բերեր իր համար, դա է միայն եղել: Մեղարդողի հարցին՝ արդյո՞ք իմացել է, որ «Իգլան» Հայաստան է բերվել Թբիլիսիից, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ էդ հրթիռը Թբիլիսիից են բերել, ես ձեզ ապացուցելու եմ, թե ում գարաժից է դա եւ ում է պատկանում»։ Մյուս հարցին, թե ինչո՞ւ է Սանասար Գաբրիելյանը հենց իրեն ցույց տվել «Իգլայի» լուսանկարը, Բաբայանն ասաց. «Նա իմ մտերիմն է, որին գիտեմ 1992թ-ից, նա ծառայել է ինձ մոտ: Էլ ո՞ւմ ցույց տար, եթե ոչ ինձ: Եթե ձեր մոտ բերեր, կիմանայի՞ք ինչ է: Ես, լավ հասկանալով, որ դա ռազմամթերք է, որի պատճառով նրա դեմ կարող էր գործ հարուցվեր, նման խորհուրդ եմ տվել»:
Մեղադրողի դիտարկմանը, որ ամբաստանյալը պարբերաբար դատաքննության ընթացքում հայտարարել էր, որ «Իգլայի» խողովակն անպիտան է, այնինչ հիմա նշեց, որ ըստ էության պիտանի է, սա ինչպե՞ս կպարզաբանի, Բաբայանն ասաց. «Եթե գլխավոր մասնիկը լինի պիտանի կլինի, այդ մասը չկա, եթե սա զինամթերք են համարում, մի մասիկը գոյություն չունի, չկա այն մասնիկը, որը ամբողջ համակարգը աշխատացնում է»,-ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը
Սամվել Բաբայանին հարց ուղղեց նաեւ դատավոր Արշակ Վարդանյանը, մասնավորապես, թե Սամվել Բաբայանը որտեղից գիտեր, որ «Իգլան» կոմպելքս է եւ բաղկացած է երեք մասից: Այս հարցը ծիծաղ առաջացրեց դահլիճում ներկա գտնվողների մոտ: Վարդանյանը հարցը կրկնեց, ինչին ի պատասխան Բաբայանը հիշեցրեց, որ 9 տարի ԼՂՀ ՊԲ հրամանատար է եղել, բացի դա ունի «Իգլա» գործածելու փորձ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT