Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է իր գործունեությունը Epress կայքում: Նա նախագահ ընտրվեց այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՖՖ արտահերթ ժողովի ժամանակ: Դրանից հետո պատասխանեց լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ իր ընդդիմախոսների հիմնական դիտարկումներից մեկին, որը վերաբերում է իր լրագրողական գործունեությանը:
- Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունները:
- Արդեն իմ խոսքում ասել եմ, որ սրանք վերջին երկար տարիների ընթացքում առաջին մրցակցային ընտրություններն էին: Դա արդեն շատ դրական գործընթաց է հայկական ֆուտբոլում: Ես բոլորին սիրում եւ հարգում եմ՝ ե՛ւ գործկոմի նախկին անդամներին, ե՛ւ ներկա գործկոմի անդամներին, որոնց հետ պատրաստ եմ աշխատել: Եթե հրապարակային կամ ոչ հրապարակային որեւէ մեկը դեմ է արտահայտվել, բացարձակապես չի նշանակում, որ հայկական ֆուտբոլում որեւէ անջրպետ լինելու է: Ես նրա համար եմ, որպեսզի նման ոչինչ չլինի: Ես մի մարդ եմ, որը երբեք չի ունեցել ակումբային շահեր, երբեք ոչ մի ակումբում չի եղել: Ես սպասարկելու եմ բոլոր ակումբներին եւ ամբողջապես հայկական ֆուտբոլի շահերը:
- Երբ հայտնի դարձավ, որ առաջադրվելու եք որպես ՀՖՖ նախագահի թեկնածու, մամուլում տարածվում էին Ձեր հոդվածներ, որ Դուք միշտ կոչ եք արել խուսափել ծառայությունից, եւ նշվում էր, որ Դուք պետք է լինեք նվիրյալ: Որքանո՞վ են համատեղելի այս կոչը եւ Ձեր նվիրյալ լինելը (խոսքը հիմնականում epress-ում Ձեր գործունեության մասին է): Մյուս թեկնածուն ասում էր, որ իշխանությունից աջակցություն ունեք:
- Մի քանի օր առաջ մյուս թեկնածուն (խմբ. նկատի ունի Թովմաս Գրիգորյանին) մամուլում ասաց, որ իշխանության թեկնածուն ինքն է: Ինչ վերաբերում է epress.am անկախ լրագրողների ցանց ՀԿ-ն Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, որը... երբ Դուք ասում եք խուսափել ծառայությունից... դրանք ասում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում՝ ինչ եմ ես արել որպես քաղաքական լրագրող, նրանք չեն պատկերացնում հավանաբար եւ չեն հասկանում, որ գոյություն է ունեցել ապակոնտեքստավորում, իմ քաղաքական գործունեության լայն կոնտեքստից հանվել են որոշ կտորներ, եւ դա հրամցվել է ինչ-որ կերպ դա հրամցվել է: Նաեւ մոռանում են այն փաստը, որ ես աշխատել եմ 1 տարի ՀՖՖ-ում մի մարդու տեղակալ, որը նաեւ զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Եթե որեւէ կերպ ես, այսպես կոչված, չակերտավոր (որովհետեւ դա ծիծաղելի է) հակահայ գործունեություն ծավալեի, ես չէի աշխատի այդ պաշտոնում, որպես Արթուր Վանեցյանի տեղակալ, որը նաեւ ԱԱԾ տնօրեն է: Դրանք դատարկ շահարկումներ են: Ես ֆուտբոլի նվիրյալ եմ, հայկական ֆուտբոլի նվիրյալ եմ: Դրա մասին կարող են փաստել շատերը: Ես բազմաթիվ տարիներ խոսել եմ հայկական ֆուտբոլի մասին, հեղինակային հաղորդում եմ ունեցել այլ լրագրողների եւ հետ: Ցանկանում եմ, որ մենք զերծ մնանք շահարկումներից եւ խոսենք միայն ֆուտբոլի մասին, որովհետեւ մեզ այսօր պետք է միասնականություն:
- Մարինա Թաշչյանը հայտարարեց, որ նրա հետ տարաձայնությունների պատճառով ՀՖՖ ղեկավարության կողմից հնչել է հնարավորություն, որ Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվի հավաքական:
- Նման բան հնարավոր չէ, որովհետեւ ա, ես անգամ չեմ կարող մտածել նման բան, եւ բ, Հայաստանի հավաքականի կազմն ընտրում է մարզիչը: Եվ ես չեմ պատկերացնում մի մարզչի, որն այսօր Հենրիխ Մխիթարյանին չի հրավիրի հավաքական: Կարծում եմ՝ դա էմոցիոնալ հայտարարություն էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT