Երևան
12 °C
Թեեւ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը աչքի չէր ընկնում լեփ-լեցուն տրիբունաներով, հանդիպումից առաջ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում բախում տեղի ունեցավ ՖԱՖ անդամների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել որոշ ֆուտբոլասերների նրանց մոտ եղած պաստառների համար, սակայն իրավիճակը շուտով հարթվեց:

Քիչ անց աչքի ընկան արդեն Ռումինիայի հավաքականի երկրպագուները. ի աջակցություն ՖԱՖ-ի՝ նրանք ձայնալուսային ճայտրուկներ վառեցին իրենց տրիբունայում եւ բղավում էին՝ ՖԻՖԱ մաֆիա: Ոստիկանները և մարզադաշտի կարգադրիչները արգելեցին ռումինացի երկրպագուներին տեսանելի դարձնել հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ մի խնդիր չկարողացավ ստեղծել Ռումինիայի ընտրանու համար: Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղում Վարուժան Սուքիասյանի սաները 5 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը:
Կարելի է ասել՝ հայերը հանդիպումը սկսեցին 10 հոգով եւ 0:1 հաշվով: Արդեն 4-րդ րոպեին դարպասային գծի վրա ձեռքով խաղի համար խաղադաշտից հեռացվեց Գոռ Մալաքյանը, եւ հավաքականը պատժվեց 11-մետրանոցով, որն անվրեպ իրացրեց ռումինացիների 19-րդ համարը՝ Բոգդան Ստանկուն:

Քիչ անց մրցակիցը կրկնապատկեց առավելությունը. 11-րդ րոպեին Ռումինիայի կազմում գոլի հեղինակ դարձավ Ադրիան Պոպան: 1 րոպե անց հաշիվը դարձավ 0-3. իր թիմի 3-րդ գնդակը խփեց Ռեզվան Մարինը:
29-րդ րոպեին պաշտպանների եւ դարպասապահ Արսեն Բեգլարյանի անփույթ եւ անհամաձայնեցված գործողությունների արդյունքում ռումինացի ֆուտբոլիստները հանգիստ խաղարկեցին գնդակը Հայաստանի տուգանային հրապարակում, հարվածի դուրս բերեցին Նիկոլաե Ստանչիուն, ով էլ գրավեց դարպասը:
Երկրորդ խաղակեսում մրցակիցն աչքի ընկավ ընդամենը 1 անգամ. 59-րդ րոպեին իր թիմի հերթական գոլը խփեց Ալեսհեանդրիու Չիպչիուն՝ հաշիվը դարձնելով 0:5:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները դժգոհ էին թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի աշխատանքից: Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման ընթացքում մեր հավաքականի Red Eagles ֆան ակումբի անդամները 0:3 հաշվի ժամանակ սկսեցին բղավել՝ Վարդան Մինասյա՛ն (հավաքականի նախկին մարզիչը), Սուքիասյա՛ն հեռացի՛ր: Առաջին խաղակեսից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռացել էր կառավարական օթյակից:


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նշեց, որ ցանկանում է մնալ եւ շտկել իրավիճակը:
Սուքիասյանը զավեշտալի հայտարարություն արեց ասուլիսի ժամանակ: Նա ասաց, որ լրագրողների մեղքն է, որ հավաքականի խաղացողներն այդքան շատ վնասվածքներ են ստանում:
«Երեւի այդ վատ մթնոլորտը, որ տիրում է ձեր մեջ, դրանից է, որ ողջ թիմը վնասվածքների մեջ է», - ասաց նա:
Մարզիչը խուսափեց լրագրողների մի շարք հարցերից, թե ինչպես է փոխելու իրավիճակը եւ ինչպես է թիմը նախապատրաստելու առաջիկա խաղին. նա ընդամենը նշեց՝ տեսնենք:



«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին
Մահացել է Զառա Արամյանը
2018-ի համեմատ ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է մոտ 1225 տոկոսով. վարչապետ
7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ ցույցի մասնակիցների մասին
Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեցինք ոլորտի հետագա զարգացման հեռանկարները. Փաշինյան
Երևանում վագոն-տնակ է այրվել
Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը
Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը
Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք
Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Մանիպուլյացիայի վարպետ Նարեկին ամենալավը կարձագանքի նորաթուխ գործիչ Նարեկը. Մանավազյանը տեսանյութ է հրապարակել
Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել
Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չի սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով
Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք
Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն
Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու դիակը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով
Լոռու քրեական ոստիկանները ձերբակալել են Վանաձորում ու Սարամեջում թմրանյութ իրացնող անչափահասների. տեսանյութ
Եթե աղա տղեն պատրաստ է 1 դրամով վարչապետ աշխատել, ինչու՞ էին ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում. Սաֆարյան
2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել. ԿԳՄՍ նախարար
Լոռու մարզ այցի շրջանակում Թորոսյանը ծանոթացել է պետության կողմից արտապատվիրակված ծառայությունների մատուցմանը
Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նիստ
Հեղինակավոր Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. սա վստահության հայտ է. վարչապետ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք հատվածներում ձյուն է տեղում
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն... կա՛մ նորմալ քաղաքական բանավեճ վարեք, կա՛մ պարզապես լռեք․ Արսեն Թորոսյան
Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած
Ֆինանսների նախարարի տեղակալն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները
Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում
Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
1 դրամ աշխատավարձի նախընտրական կուտը հայտարարելուց հետո հայտնեք՝ բյուջեից քանի՞ մլն դոլար եք պատրաստվում ուտել
«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT