ՎիվաՍել-ՄՏՍ. արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

Գեղարքունիքի մարզին բնորոշ խիստ կլիման Ծովակ գյուղի մանկապարտեզին չնախատեսված ծախսերի կամ ժամանակավոր լուծման է պարտադրում: Երեք մասնաշենքով մանկապարտեզը գազով ջեռուցելը մեծ ծախս է համայնքի համար: Իսկ էլեկտրական տաքացուցիչներով խնդրի լուծումը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր՝ երեխաների միջավայրում: 60 սան կրթող մանկապարտեզն արդեն չորրորդ տարին է՝ անցել է աշխատանքային ընդհատվող ռեժիմի՝ հարկադիր պարապուրդի: Չնախատեսված արձակուրդի ժամկետները «սահմանում է» բնությունը՝ խախտելով մանկավարժների և ծնողների ծրագրերը:

 

«Ջեռուցման խնդրի պատճառով աշխատում ենք 6 ամիս: Դա մեծ խնդիր է առաջացնում և՛ աշխատողների, և՛ երեխաների համար: Հոկտեմբերի երկրորդ կեսից արդեն ստիպված ենք լինում օգտվել էլեկտրական տաքացուցիչներից, որոնց ապահոված ջերմությունն արդյունավետ չէ: Երեխաները հաճախ են հիվանդանում: Իսկ նոյեմբերից արդեն դադարեցնում ենք աշխատանքը»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Ռուզան Պետրոսյանը:

 

Երեխաներին ուսումնական լիարժեք նյութ փոխանցելու մանկավարժների ջանքերը բնության պարտադրած պայմանների պատճառով ձախողվում են: Պարբերաբար ընդհատվող աշխատանքի հետևանքները վերացնելու համար դաստիարակներն ստիպված են լինում նույն ճանապարհն անցնել մի քանի անգամ. արձակուրդներից հետո դարձյալ սկսել զրոյից, որպեսզի երեխան նորից հարմարվի միջավայրին:

Մանկապարտեզի խնդրին ծանոթանալուց հետո գործընկեր կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), լուծում են գտել. բնության ստեղծած խնդիրը լուծել բնության օգնությամբ: Մանկապարտեզում մեկնարկել են արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրման աշխատանքները: Գոյություն ունեցող՝ գազով աշխատող կաթսաներն էլ կփոխարինվեն էլեկտրական կաթսաներով: Արդյունքում, մանկապարտեզի շենքը հնարավոր կլինի ջեռուցել արևային էներգիայից ստացված էլեկտրական էներգիայով:

 

«Ջեռուցման մեթոդները, որոնք կիրառվում են հատկապես խստաշունչ ձմեռ ունեցող մարզերում, արդեն հնացած են: Դրանք ծախսատար են, անհրաժեշտ քանակով ջերմություն չեն ապահովում, հաճախ նաև երեխաների համար անվտանգ չեն: Այս մանկապարտեզում կա լուծում պահանջող նման խնդիր: Մենք սկսել ենք արևային ջրատաքացուցիչների տեղադրումը, որպեսզի փոքրիկներն ու մանկավարժներն այլևս ստիպված չլինեն նստել տանը՝ սպասելով ավելի բարենպաստ եղանակի: Ավելին՝ մենք փորձում ենք արդյունավետ օգտվել բնական  ռեսուրսներից: Արևային էներգիայից չօգտվելը բացթողում կլինի մեր երկրում: Ջրատաքացուցիչների տեղադրումը կլուծի միաժամանակ մի քանի հարց: Մանկապարտեզն ստիպված չի լինի շուրջ վեց ամսով ընդհատել աշխատանքը, շենքը կջեռուցվի էկոլոգիապես մաքուր ճանապարհով և կտնտեսվեն ֆինանսական միջոցներ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով տարիների գործընկերները ձգտում են նվազեցնել գյուղական համայնքների ծախսերը և ակտիվացնել բնակիչների կյանքը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2085 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ