Խաչատուրովի նախկին պաշտոնն անցնում է Զասին. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հաստատել են նրա թեկնածությունը

2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը:

Այսօր Բիշքեկում մեկնարկած ՀԱՊԿ գագաթաժողովում Զասի թեկնածությունը հաստատել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները: Որոշման մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Պետությունների ղեկավարները շնորհավորել են Ստանիսլավ Զասին 2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- ասել է նա:

Ըստ Սեմերիկովի՝ կազմակերպության նախագահությունն անցնում է Բելառուսին՝ ՀԱՊԿ հաստատված կանոնների համաձայն. այն երկրները, որոնց ներկայացուցիչները ղեկավարում են այդ դաշինքը, փոխարինվում են այբբենական կարգով:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը թափուր մնաց այն բանից հետո, երբ Հայաստանը վաղաժամ հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին՝ պայմանավորված Մարտի 1-ի գործով նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հանգամանքով: Նախատեսված 3 տարի ժամկետից Խաչատուրովը պաշտոնավարել էր ընդամենը մեկուկես տարի:

Ստանիսլավ Զասին այդ պաշտոնում փորձում էին նշանակել դեռ անցած տարի՝ Խաչատուրովին հետ կանչելուց հետո, սակայն Հայաստանը դա թույլ չտվեց: Բելառուսն ու Ղազախստանը պնդում էին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պիտի նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը, Հայաստանը պնդում էր, որ պաշտոնը ՀՀ-ինն է մինչ ժամկետի ավարտը:  

Նոյեմբերի 8-ին կազմակերպությանը մասնակցող երկրների ղեկավարները չկարողացան համաձայնության գալ այս պաշտոնի համար: Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստից հետո, Բելառուսի նախագահը հայտարարեց, որ կողմերին հաջողվել է կոնսենսուսի հասնել այդ հարցի շուրջ, եւ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարի 1-ից (այսինքն՝ Հայաստանի նախագահության ժամկետի ավարտից հետո) կդառնա նոր գլխավոր քարտուղարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2880 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ