Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ արձակուրդն օգտագործել է, որպեսզի եվրոպական մի շարք քաղաքներ այցելի եւ հանդիպումներ ունենա տարբեր մասնագետների հետ:
«Մասնավորապես ինձ հետաքրքրում էր տրանսպորտի հարցը, աղբահանություն, աղբամշակում եւ սորտավորում»,- ասաց Մարությանը: Անդրադառնալով «Լույս» խմբակցության այն հայտարարությանը, թե Երեւանի հիմնախնդիրները դուրս են մնացել հնգամյա զարգացման ծրագրից, մասնավորապես դուրս է բերվել տրանսպորտի հարցը, Մարությանը պատասխանեց՝ ոչ մի հարց դուրս չի մղվել: Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ հարցի շուրջ:
Քաղաքապետը նաեւ անդրադարձավ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու հարցին՝ նկատելով, որ այդ հարցը դուրս է համայնքի լիազորությունից: «Այնուամենայնիվ համայնքն իր վրա որոշ պարտավորություններ է վերցրել, եւ մենք շատ կոնկրետ գործողություններ ենք անում: Այստեղ շատ խանգարող հանգամանքներ կան, մեզ օրենսդրական փոփոխություններ են պետք: Հատկապես բազմաբնակարան շենքերի մասին օրենքում օրենսդրական մի շարք փոփոխությունների կարիք կա»,- ասաց նա:
Մարությանը հայտնեց, որ դիմել են Կառավարությանը եւ Ազգային ժողովին: Նպատակ ունեն ավելացնել կետ, որով հնարավորություն կունենան հարկ եղած դեպքում քաղաքացիներին տարհանելու անգամ առանց նրանց համաձայնության: «Այն շենքերը, որոնք խնդիր ունեն, մենք գտել ենք կառուցապատող: Կառուցապատողը բանակցել է շենքի բնակիչների հետ, պատրաստ է շենքը վերցնել, քանդել, տեղը սարքել նորակառույց, տալ նրանց համապատասխան բնակմակերես»,- ասաց Մարությանը:
Ըստ քաղաքապետի՝ նախատեսված է, որ մինչեւ կկառուցվի տարհանված բնակիչների համար նախատեսված նորակառույցը, բնակիչները կապրեն վարձով բնակարանում, որը, ըստ քաղաքապետարանի հաշվարկի, 1,5 2 տարի կտեւի:
Մարությանը նշեց, որ բնակիչները դեմ են տարհանմանը. «Այստեղ կարող է լինել վստահության հարց, քանի որ տարիների ընթացքում մարդիկ կորցրել են վստահությունը իշխանությունների հանդեպ, բայց լավագույն իրավաբանների միջոցով մենք ամենաուժեղ պայմանագրերն ենք կնքելու նրանց հետ: Նրանք ամեն դեպքում չեն կարող այդ խնդրում պարտված մնալ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT