Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Սննդային թունավորմամբ Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված շուրջ 25 երեխաներից գրեթե բոլորը դուրս են գրվել: Առայժմ հիվանդանոցում է գտնվում տուժածներից միայն մեկը: Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ նշեց կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանը: Նրա խոսքով՝ երեկ երեկոյան՝ ժամը 21:30-ի դրությամբ, երեխաներն արդեն դուրս էին գրվել: Աշակերտներից մեկը ջերմել է, այդ պատճառով նրան թողել են բժիշկների հսկողության ներքո: Երեխան 37.5 ջերմություն է ունեցել, սակայն այժմ իրեն լավ է զգում. ջերմությունն իջել է, սրտխառնոց չունի եւ նախատեսվում է այսօր նրան դուրս գրել:

«Բոլոր երեխաները, պիցցայից մի փոքր փորձելով, չեն կերել, միայն նա է ամբողջը կերել, այդ պատճառով նրա մոտ մի փոքր բարդություն առաջացավ»,- նշեց Հայկուհի Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի 25 աշակերտներ սննդային թունավորում ախտորոշմամբ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում դպրոցից տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Մի մասը բուժհաստատություն են տեղափոխվել շտապօգնության մեքենայով, մյուսները՝ ծնողների միջոցով: Երեխաները նշել էին, որ դպրոցի բուֆետում մեծ մասը պիցցա է կերել, մի քանիսն էլ հոթ դոգ եւ խաչապուրի: Աշակերտները մանրամասնել են, որ շատերի ինքնազգացողությունը վատացել է հենց մթերքներն ուտելուց հետո:

Կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի խոսքով՝ տեղափոխվելիս աշակերտների վիճակը գնահատվել է միջին ծանրության, ի սկզբանե ոչ ոք ծանր վիճակով չի ընդունվել հիվանդանոց:

Թունավորված աշակերտները 9-12 տարեկան են: Նրանցից արդեն կղանքի անալիզ են վերցրել, որպեսզի տեսնեն, թե ինչ ինֆեկցիա կհաստատվի:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այն մասնավորապես վերաբերում է սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելուն կամ իրացնելուն, աշխատանքներ կատարելուն կամ ծառայություններ մատուցելուն: Եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը, պատժվում են տուգանքով՝ 200-400 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2684 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ