Երևան
12 °C
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի 20-ից ավելի աշակերտներ տեղափոխվել են «Արտաշատի բժշկական կենտրոն»: Թունավորված աշակերտների թիվը հետզհետե աճում է, այս մասին մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանը: Վերջինիս խոսքով՝ սկզբում աշակերտների թիվը 20-ն է եղել, ժամանակի ընթացքում այլ երեխաներ են բերել, 23-րդ աշակերտին մեր զրույցից վայրկյաններ առաջ էին ընդունել:
Բոլոր աշակերտների մոտ ախտորոշվել է սննդային թունավորում, հիվանդանոց են տեղափոխվել դպրոցից. մի մասին շտապօգնության մեքենան է հասցրել, մի մասին էլ երեխաների ծնողներն են իրենց միջոցներով հիվանդանոց տարել:
Այս պահին երեխաներից 3-ը գտնվում են բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում, մյուս 20-ը՝ ինֆեկցիոն բաժանմունքում:
Այսօր երեխաների մեծ մասը դպրոցի բուֆետում պիցցա է կերել, նրանից մի քանիսն էլ՝ հոթ դոգ եւ խաչապուրի:
«Աշակերտների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ի սկզբանե ոչ ոք ծանր վիճակով չի տեղափոխվել հիվանդանոց»,- նշեց Հայկուհի Հովակիմյանը՝ ավելացնելով, որ 4-5 աշակերտի վիճակն արդեն լավ է, այսպես որ շարունակվի, կարող են տուն գնալ, սակայն դեռեւս գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի խոսքով՝ երեխաների մոտ դրական դինամիկա կա:
Թունավորված աշակերտները 9-12 տարեկան են: Ինչպես նշեց Հայկուհի Հովակիմյանը, աշակերտներից արդեն կղանքի անալիզ են վերցրել, որպեսզի տեսնեն, թե ինչ ինֆեկցիա կհաստատվի:
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:
Դեպքի հետ կապված «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, ով մասնավորապես նշել էր, որ հարյուր հազար դոլարի «Հայաստանն իմ տունն է» գովազդ փակցնելու փոխարեն՝ անհրաժեշտ է գնալ դպրոց-մանկապարտեզում սննդի անվտանգության հարցերը կարգավորել:
Մեզ հետ զրույցում Դավիթ Պիպոյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում երեխաների վատ սննդակարգ կա եւ թերսնումը բարձր տոկոսների է հասնում: Անդրադառնալով Արտաշատի դպրոցում տեղի ունեցած թունավորմանը՝ Պիպոյանը նշեց, որ մինչեւ հետազոտության արդյունքները չհրապարակվեն, չենք կարող այս պահին հստակ ասել, գործ ունենք խախտման հետ, թե...:
«Չնայած ես վստահ եմ, որ տվյալ մթերքը գրանցված չի եղել»,-նշեց Պիպոյանը՝ հավելելով, որ եթե խոսքը վերաբերվում է նախադպրոցական եւ դպրոցական երեխաների սննդին, ապա կա հստակ տարբերություն սննդի ցանկերի: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, այն մթերքները, որոնք նախատեսված են այդ տարիքային խմբի երեխաների համար, պետք է լինեն գրանցում անցած, սա Դավիթ Պիպոյանի խոսքով՝ Եվրասիական միության պահանջն է:
Կենտրոնի ղեկավարը նշեց, որ այսօր Հայաստանում երեխաների սնման համար նախատեսված սննդամթերգի կարգի վերաբերյալ խնդիր կա, երբ մեծահասակների համար նախատեսված սնունդը հրամցվում է փոքրերին եւ երբ դպրոցներում վաճառվում է մթերք, որը գրանցված չէ:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ըստ որի՝ Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT