Երևան
12 °C
Երեւան քաղաքում կդադարեցվի զվարճանքի եւ ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից սկսած՝ այլեւս չի թույլատրվելու մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում սնկի պես աճող օբյեկտների գործունեությունը, որոնք տասնամյակներ շարունակ իսկական գլխացավանք էին դարձել բնակիչների համար:
Դիսկոտեկներ, կարաոկեներ, հեստապարային ակումբներ, շոգեբաղնիքներ՝ հիմնականում սրանք են այն օբյեկտները, որոնք ընդգրկված են սահմանափակումների ցանկում:
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ վաղուց էր առաջացել սահմանափակման ենթակա օբյեկտների մասին դրույթն ընդունելու անհրաժեշտությունը, որին կարգավորում է տվել 2018 թվականի սեպտեմբերին ՀՀ Ազգային ժողովը «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով:
«Ինքներս ենք պարզել, որ տվյալ օբյեկտների տնտեսվարողներն աշխատում են օրենքի կոպիտ խախտումներով: Շատ հաճախ նրանք աշխատում են որպես ֆիզիկական անձ՝ չունենալով պետական գրանցում, հարկային օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով»,- նշում է նա:
Բազմաբնակարան շենքերի տակ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում, բժշկական հաստատություններում, կրթական եւ պատմամշակութային հաստատություններում գտնվող զվարճանքի օբյեկտներն օրենքի ուժով դուրս են գալիս շինությունների տարածքներից:
Օրենքի խստացմանը զուգահեռ տնտեսվարողներին առաջարկվելու է տվյալ վայրերում փոխել գործունեության տեսակը, որը չի խաթարի համակեցության կանոններն ու չի հակասի օրենքին: Հաշվի առնելով տնտեսվարողների շահերը, որպեսզի վերջիններս չզրկվեն գործունեություն ծավալելու իրենց իրավունքից, նրանց նաեւ հնարավորություն կտրվի այդ գործունեությունը ծավալել որոշակի հեռավորության վրա: Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունն ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել իրենց գտնված վայրից 100 մետր հեռավորության վրա:
Կեսգիշերն անց նման հաստատությունների գործունեությունն իրավախախտման բազմաթիվ դեպքերի պատճառ է դառնում: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրվել է 563 իրավախախտման դեպք:
Որոշ օբյեկտներ արդեն իսկ դադարեցրել են իրենց գործունեությունը: Արդեն մի քանի օր է, ինչ փակվել է մասնավորապես Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկայի» դիմաց գործող ժամանցի կենտրոններից մեկը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT