Փարաքարում ՀՀԿ-ական գյուղապետի թեկնածուն իր աջակիցների հետ պոկել է Դավիթ Մինասյանի պաստառները (տեսանյութ)

Փարաքարի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանի նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, նախընտրական քարոզարշավի ընթացքում գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը, որը կրկին առաջադրել է իր թեկնածությունը, իր աջակիցների հետ պոկել է թեկնածու Դավիթ Մինասյանի քարոզչական պաստառները։

«Ինչպես հայտնի է, Փարաքար համայնքում ընթանում է համայնքապետի ընտրության քարոզարշավը։

Հայտնում ենք ձեզ, որ առավոտյան գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը, որը կրկին առաջադրել է իր թեկնածությունը, իր աջակիցների հետ պոկել է թեկնածու Դավիթ Մինասյանի քարոզչական պաստառները։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, սակայն չենթարկվելով սադրանքներին՝ Դավիթ Մինասյանը չի բարձրաձայնել այդ մասին։

Այս պահին Սամվել Վարդանյանի թիմակիցները շարունակում են պոկել Դավիթ Մինասյանի քարոզչական պաստառները։

Փարաքարի համայնքապետի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը։ Կա 4 թեկնածու, որոնցից մեկն էլ համայնքի ավագանու անդամ Դավիթ Մինասյանն է»։

Տպել
7136 դիտում

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, թույլատրվում է տաքսիների գործունեությունը. պարետի նոր որոշսւմը

Պարետը նոր որոշում է ընդունել. կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար

Արցախում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներ

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Ինչու է ԱՄՆ-ը ցանկանում արդիականացնել Գերմանիայում գտնվող իր միջուկային զինանոցը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրինագիծը

Անցկացվել է Լոռու կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման եւ արձագանքման շտաբի հերթական նիստը

Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում․ ՊՆ

ԱԺ նախագահը 3 ժամ առաջ հայտարարել էր, որ 21։30-ից հետո նիստ է լինելու, սակայն ընդդիմությունն էլի չկա․ Ռուբեն Ռուբինյան

Բյուրեղավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները. ԱՀ ՄԻՊ

Կորոնավիրուսից մինչեւ նավթի շուկայում տիրող իրավիճակ. Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Զոհրաբ Մնացականյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար

Արցախի ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը. ամենացածր մասնակցությունը գրանցվել է Երեւանի տեղամասում

Ժամը 18:30-ի դրությամբ գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 813 մլն 144 հազար դրամ

Կորոնավիրուսի հաստատված դեպքով եւս մեկ քաղաքացի այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք