Կառավարությունը շուրջ 11 միլիարդ դրամի հարկային արտոնություն է տրամադրել 3 ընկերությունների

Oգոստոսի 22-ին ՀՀ կառավարությունը շուրջ 11 մլրդ դրամի հարկային արտոնություն տրամադրելու որոշում կայացրեց՝ այսուհետ ներմուծման մաքսատուրքից ազատել Հայաստանում շինարարության ոլորտում ալյումինե և ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատար «Պրոֆ Ալ» ընկերությանը, ինչպես նաև գուլպաների, տրիկոտաժի և թելերի արտադրությամբ զբաղվող «Լենտեքս», արգելակման կոճղակներ արտադրող «ԱՖԱ» ընկերություններին: 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեք ընկերությունների ներդրումներն իրենց հանրագումարով կազմում են 11,3 մլրդ դրամ, որից 3,8 միլիարդը կներդնի «Պրոֆ Ալ» ընկերութունը նոր գործարան կառուցելու, նախագծեր իրականացնելու և  հումքի ձեռք բերման նպատակով: 

«Ներկայում կազմակերպությունն ունի 281 աշխատակից, նախատեսվում է եւս 50 աշխատատեղի ստեղծում՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 20 մլրդ դրամ, որից 8 միլիրադը կարտահանվի ԵՏՄ և երրորդ երկրներ»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: 

«Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանն իր խոսքում նշեց. «Հայաստանի շուկան թեև փոքր, սակայն արդյունավետ և հեռանկարային է, քանի որ երկիրն ունի մեծ ներուժ արտադրության տարբեր ոլորտների զարգացման տեսանկյունից: Պետական ճիշտ քաղաքականությունն իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը: Այս նախագծի շրջանակում մենք նախատեսում են ընդլայնել մեր գործունեության շրջանակն ու արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, իսկ ներմուծման արտոնությունը կօգտագործենք ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության համար»: 

Էդգար Ավետիսյանի խոսքով՝ գործադիրի կողմից արտոնության տրամադրումը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, արտահանման ծավալների աճի, տեղական արտադրության զարգացման համար: 

«Պրոֆ Ալ» ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 17 տարի` ներկայանալով բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորումով, ալյումինե և մետաղապլաստե կոնստրուկցիաների ներկրմամբ և արտադրությամբ, ինչպես նաև լանդշաֆտային դիզայնով: Ընկերությունն ունի 15-ից ավել արտադրամաս, և արտադրական յուրաքանչյուր ուղղություն հիմնվել ու զարգանում է աշխարհի տարբեր երկրներից շուրջ 50 ընկերությունների հետ գործակցության արդյունքում (Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Հունաստան, Հոլանդիա, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Դանիա, Անգլիա, Լեհաստան և այլն): «Պրոֆ Ալ»-ը միակն է ոլորտում, որն արտահանում է իր արտադրանքը սկսած 2013 թվականից և որի շնորհիվ ՙMade in Armenia՚–ն համարվում է եվրոպականին համարժեք որակ GULF երկրներում:

Տպել
3561 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ