Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր ընթանում էր «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ Նիստին դատարանը պետք է շարունակեր հարցաքննել գործով վկաներին, սակայն նրանք չէին ներկայացել: «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

Դատավոր Մակյանը որոշեց փոփոխել ապացույցների հետազոտման հերթականությունը՝ ուսումնասիրելով գործում առկա իրեղեն ապացույցները եւ զուգահեռ կրկին ծանուցելով վկաներին: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ դատարանը պետք է դիմի Հատուկ քննչական ծառայությանը, որովհետեւ այս գործով իրեղեն ապացույցների մի մասը պահվում է ՀՔԾ իրեղեն ապացույցների պահման վայրում: 

Նիստի ընթացքում ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին ներկայացրեց Բարսեղյանի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոխելու միջնորդություն: Շուշանյանը հայտարարեց, որ այս միջնորդության հարուցմամբ չեն ակնկալում դատարանի անկողմնակալ որոշում, քանի որ, իրենց համոզմամբ, անկախ եւ անաչառ դատարան գոյություն չունի․

«Ռեժիմը 3 տասնամյակ կեղեքել եւ հարստահարել է ժողովրդին, որի կեսից ավելին արտագաղթել է: Սպանվել են շատ մարդիկ, խախտվել են խաղաղ հավաքների եւ շատ այլ իրավունքներ: Ռեժիմի քննադատները ենթարկվել են քաղաքական շարժառիթով քրեական հետապնդումների, դատապարտվել»: Շուշանյանի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո ռեժիմին քաղաքական գնահատական չտրվեց, դատաիրավական ոլորտի համակարգային փոփոխություններ տեղի չունեցան, իսկ բռնապետության դեմ դուրս եկած Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը շարունակում են մնալ կալանավորված: 

Ամբաստանյան Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, որ արդեն երեք տարի է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը գտնվում են նախնական կալանքի տակ եւ տեւական ժամանակ է՝ խախտվում է նրանց արդար դատաքննության իրավունքը։ Փոստանջյանը հավելեց, որ նրանց բոլոր ընկերների խափանման միջոցները փոխվել են եւ, ըստ էության, այն ապացույցները, որոնք ներկայացված են դատարանին, որեւիցե կերպ չեն ազդելու իր պաշտպանյալի ազատ արձակման վրա․

«Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատաքննություն, առաջին հերթին պետք է որոշենք ամբաստանյալի խափանման միջոցի հարցը, քանի որ կան վկաներ, որոնք կարող են տարիներով չգալ, եւ եթե խոսենք ողջամիտ ժամկետների մասին, ապա այս պարագայում դրանք արդեն խախտված են»։

Փոստանջյանը հայտնեց, որ նմանատիպ իրավիճակների վերաբերյալ կան ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներ, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությանը տուգանել են․

«Նույնը պետք է տեղի ունենա այս գործով, մենք չենք ուզում, որ մեր պետական բյուջեից գումարներ ծախսվեն ապագա որոշումների համար»,- հայտարարեց պաշտպանը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն արձագանքեց, որ Փոստանջյանի հնչեցրած կարծիքներին բազմիցս անդրադարձել ու նշել են, թե ինչպիսի գործընթացներ եւ դատավարական գործողությունների ծավալ է սպառվել այս դատաքննության ընթացքում։ Մեղադրող դատախազն առարկայազուրկ համարեց կրկին խոսել դրանց մասին եւ միայն նշեց, որ Զարուհի Փոստանջյանի ելույթում անընդհատ հիշատակվող ՄԻԵԴ որոշումները առանց բովանդակային մեջբերումների եւ առանց հիմնավորման են, եւ որ նա չի նշում այս դատաքննության ընթացքում եղած գեթ մեկ դեպք, երբ պետության կողմից չի դրսեւորվել գործի քննության ողջամիտ ժամկետների ապահովում կամ եղել է ոչ պատշաճ ջանասիրություն․

«Չի հնչեցվել եւ չի կարող հնչեցվել, քանի որ դա ուղղակի բացակայում է»,- շեշտեց դատախազը՝ հավելելով, որ Փոստանջյանը չի կարող վկայակոչել գեթ մեկ դեպք, որ դատական քննության հրավիրված նիստը չի կայացել մեղադրողների, դատարանի կողմից դրսեւորված վարքագծի հետեւանքով։ Պետրոս Պետրոսյանը պաշտպանին հորդորեց դատարանի հետ չխոսել սպառնալիքների լեզվով՝ վկայակոչելով հանքամանքեր, որոնցով պայնավորված հետագայում կարող են ՀՀ-ի վերաբերյալ վճիռներ կայացնել։

Ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ, դիմելով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին, ասաց, որ այս գործով Եվրոպական դատարանի վճիռն անխուսափելի է։

«Այդ մեղադրանքը, որ դուք բերել եք, սա 37 թիվը չի, դրա համար, էդ մեղադրանքի համար դուք պատասխան եք տալու», - ասաց նա, ապա խոսքն ուղղեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին.

«Եկեք ուշքի գանք, այսօր Հայաստանի դատարանում անարդարություն է տեղի ունենում եւ բռնաբարվել ա արդարությունը»։

Արմեն Բիլյանն իր խոսքում դիմեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Փաշինյան Նիկոլ, խոսքս քեզ ա ուղղվում, ես քեզ սպասում եմ, եթե գալիս ես անարդարությունը վերացնելու, լավ, եթե ոչ՝ ուրեմն դու շարունակում ես Սերժի մեղադրանքը»,- հայտարարեց նա։ 

Մեսրոպ Մակյանը Բիլյանին խնդրեց կոռեկտ լինել, ապա արձագանքեց դատախազի հայտարարությանը՝ վերջինիս հետ չհամաձայնելով, թե Բիլյանի պաշտպան Փոստանջյանի կողմից արտահայտված դիրքորոշումը դատարանի հանդեպ սպառնալիքներ էր պարունակում, քանի որ հակառակ դեպքում դատարանը դրան կարձագանքեր։

Ինչ վերաբերում է պաշտպանության կողմից ներկայացված կարծիքներին, դատավոր Մակյանն արձանագրեց, որ դատարանն է հանդիսանում գործով արդար դատաքննության եւ ողջամիտ ժամկետում գործը քննելու պատասխանատուն։ Նա համաձայնեց մեղղադրող դատախազի պնդումների հետ, որ դատարանի մեղքով չի եղել որեւէ դեպք, որ դատական նիստ չկայանա։

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց չբավարարել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու՝ պաշտպաններ Անի Գրիգորյանի եւ Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը․ Բարսեղյանը կմնա կալանքի տակ:

Նշենք, որ միջնորդությանը դեմ էին արտահայտվել ինչպես մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, այնպես էլ տուժողների իրավահաջորդները։

Դատավորը հայտնեց, որ հաջորդ դատական նիստին միջոցներ կձեռնարկեն իրեղեն ապացույցենրը դատարան բերելու եւ հետազոտելու ուղղությամբ եւ վկաների հարցաքննությունը շարունակելու համար, իսկ գործի քննությունը կշարունակցի սույն թվականի օգոստոսի 28-ին։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Տպել
2417 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին