Երբ խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում. Վազգեն Ռշտունի

Երբ խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում լրագրողների հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին այսպես պատճառաբանեց այն հանգամանքը, թե ինչու այսօր չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննության ընթացքում: Նման միջնորդությամբ հանդես էր եկել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հաշվի առնելով Վազգեն Ռշտունու՝ նախկինում ԶԼՄ-ներով ներկայացրած տարբեր դիրքորոշումները, ներառյալ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը համաձայն լինելու վերաբերյալ:

Ամիսներ առաջ նրա անունը կապեցին Ռոբերտ Քոչարյանի գործի ելքը կանխորոշելու հետ: Մասնավորապես, հրապարակումներ եղան այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը:

Հիշեցնենք, որ Աջափնյակի նստավայրում ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը, որին մասնակցում է մոտ 200 դատավոր:

Տպել
2842 դիտում

Շարքային Արկադի Վերդյանը թշնամու կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին. մերօրյա հերոսները

Երեք հայ ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ նշվել են իրավունքի մի շարք խախտումներ․ Սահակյան

Իզաբելլա Աբգարյանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Համահայկական հիմնադրամի ծախսերի ու փոխանցումների՝ ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են. Ֆիննախ

Դատախազությունը բողոքարկել է Վանեցյանին, Բաղդասարյանին եւ Ավագյանին չկալանավորելու որոշումները

Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ միանալով Գեղամ Մանուկյանին

Ստեփանակերտում ականազերծում կկատարվի՝ «Սմերչ»-ից արձակված ռումբերը վնասազերծելու համար

Ֆրանսիական Դեսին-Շարպիոն քաղաքը Ֆրանսիայի Կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

Մեկնարկել է ավագանու նիստը․ Մարությանը ներկա չէ, նրան փոխարինում է փոխքաղաքապետը

Գաբրիել Բալայանն ազատվել է ՊՆ փոխնախարարի պաշտոնից

Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

ՀՀ կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

Վարչապետի նկատմամբ հանրության վերաբերմունքը պարզելու գործիքներից մեկը կարող է լինել վստահության հանրաքվեն. քաղաքագետ

Գրանցվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք, կա 3845 առողջացած

Նիկոլ Փաշինյանը մշակութային արժեքների վերաբերյալ նոր որոշում է ստորագրել

Երևանի Դավթաշեն և Աջափնյակ համայնքների մի շարք հասցեների ջրամատակարարումը վաղվանից 36 ժամով կդադարեցվի

Լայն տարածում են գտել գերեվարված զինծառայողների վերաբերյալ կեղծ, երբեմն միտումնավոր մոնտաժված տեսանյութեր. ԱԱԾ

Կարմիր խաչի ՄԿ-ը լրացուցիչ 400-500 մարդ կուղարկի Ղարաբաղ, կավելանա նաեւ բյուջեն. Մաուրեր

Ծովասար գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել