Երևան
12 °C
Այսօր առավոտից քաղաքապետարանի շենքի դիմաց հերթական բողոքի ցույցն են անում մի շարք երեւանաբնակներ: Նրանք պահանջում են հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, պաստառները ձեռքերին բացականչում են, որ երկրի դատարանները կոռումպացված են:
Բողոքավորները նշում են մի շարք անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյան, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան, եւ ասում, որ այդ կազմն է ժողովրդին ջարդելով, սպանելով դուրս գցել իրենց բնակարաններից եւ որ սրանք բոլորը անհայրենիք դավաճաններ են:
Շուրջ 14 տարի է այս մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար, հատուցում են պահանջում քաղաքի կենտրոնում իրենցից խլված բնակարանների համար: Ասում են, որ իրենց բնակարանները տարիներ առաջ բռնի կերպով եւ կեղծ պայմանագրերով վերցվել են ձեռքերից:
«2004 թվականից Բյուզանդի փողոցն ու Հյուսիսային պողոտան քանդեցին, մեզ ծեծելով, ջարդելով դուրս գցեցին, սպառնալիքներից դրդված մենք ստիպված ստորագրեցինք այդ պայմանագիրը»,- մեր հետ զրույցում ասաց բողոքող կանանցից մեկը, որը Բուզանդ 9 հասցեի նախկին բնակիչ է:
Բյուզանդի փողոցի վրա 125 քառակուսի մետր բնակարան է ունեցել, քաղաքապետարանը չնչին գնով վերցրել է, երկու ամիսը մեկ 20 հազար դրամ տալով, 2 տարուց հետո էլ տասը տոկոսը տալով պարտքը «մարել». «Կիսատ պռատ են տվել, ոնց տուն առնե՞ինք»,- ասում է նա եւ նշում, որ այժմ ապրում է դստեր տանը:
Նշենք, որ 2004 թվականին ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ Բուզանդ փողոցի սեփական տների մի մասը ճանաչվեց հանրային գերակա շահ։ Համաձայն որոշման Երեւանի քաղաքապետը լիազորվում էր հողամասեր տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի անցկացման, ուղիղ բանակցությունների միջոցով, իսկ առանց մրցույթի սեփականատեր դարձած ընկերություններին լիազորվում էր զբաղվել տների արժեքի գնահատմամբ եւ դատարանների վճիռների հիման վրա վտարել արդեն նախկին սեփականատերերին:
Բուզանդի փողոցի արդեն նախկին սեփականատերերի սեփականությունը գնահատվել է մի քանի անգամ ավելի քիչ եւ ուժի կիրառմամբ (դատարանի միջնորդությամբ) այն վերցվել՝ խոստանալով փոխհատուցել առավելագույնը երեք տարվա ընթացքում։ Իրացման ընդհանուր տարածքը կազմում էր 4200 քմ։ Այն ընդգրկում էր Բուզանդի 13-21 շենքերը, որտեղ ապրում էր, ընդհանուր առմամբ 60 ընտանիք։
2004 թ. մինչեւ այսօր Բուզանդի փողոցի բնակիչները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, դիմել իրավասու մարմիններին եւ պահանջել փոխհատուցում, սակայն նրանց խնդրին լուծում չի տրվել։ «Նախագահին գրել ենք, խորհրդարան գրել ենք, բոլորի պատասխանները եկել է քաղաքապետարան: Եկել ենք ու պահանջում ենք քաղաքապետի հետ հանդիպում 15 տարի է պայքարում ենք, հատուցում ենք պահանջում»,- ասացին նրանք:
«Հյուսիսային պողոտայում տվել եմ հսկայական տարածք՝ 140 քառակուսի մետրի փոխարեն ինձ մեկ սենյականոց բնակարան են հատկացրել՝այն էլ Ավանում»,- ասաց կանանցից մեկը: Ասում են՝ նախատեսված էր եղել, որ երեք փուլով գումարը պետք է տային, այն ինչ չորս ամիս հետո նրանցից մեկը ստացել է գումարի ընդամենը 40 տոկոսը: Բնակիչները բողոքում են, որ եթե փող չունեին հատուցելու, ինչի էին 15 օր ժամկետ դրել իրենց վրա, եւ ձմեռվա կեսին բնակարաններից վտարում:
«2002 թվականին մենք չէինք ուզում մեր բնակարանից դուրս գալ, Պուշկինի 2 հասցեում էինք ապրում, մեր կողքը սեփական տներ չկար, սկսեցին քանդել կողքի գարաժները՝ մեզ փոշու ու կեղտի մեջ կորցրեցին եւ ամեն ինչ արեցին, որ դուրս գանք մեր սեփական տնից»,- ասում է Վալենտինա Հարությանը:
Պատմում է, որ պայմանագիր են կնքել, որ երկու տարում նույն տեղում բնակարան կառուցեն ու բնակարանով ապահովեն: Սակայն տարին դեռ չլրացած գնացել եւ ասել են, որ այդտեղ բնակելի շինություն չի կարող լինել, եւ որ իրենք փողոցում են հայտնվելու, եթե չհամաձայնվեն առաջարկվող պայմաններին:
Տարել են երրորդ մասում կիսաավեր մի բնակարան են հատկացրել՝ պայմանով, որ որոշ ժամանակ ապրեն մինչեւ նոր վերանորոգված տուն հատկացնեն. «Մենք սկզբում չհամաձայնվեցինք, դատարաններ ընկանք, բայց իրենք փողով դատավորներին եւ փաստաբաններին գնեցին, երկու-երեք փաստաբան ենք փոխել»,- ասում է Վալենտինա Հարությանը եւ պատմում, որ իրենց նախկին տան դիմաց վեց ամիս գիշեր-ցերեկ նստացույց են արել:
«Մեզ վրա շատ մեծ ճնշում են գործադրել, ցեղասպանություն կատարել: Ամբողջ կենտրոնի ժողովրդին հանեցին, դուրս շպրտեցին, անկողնային հիվանդ կնոջը հանեցին դրեցին դուրսը, տները քանդեցին, երկրորդ օրն այդ կինը մահացավ»,- պատմեցին նրանք:
Քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «ՀԺ»-ին փոխանցեց, որ իրենք տեղյակ չեն եղել, թե այսօր ինչ է կատարվել քաղաքապետարանի շենքի դիմաց: Իսկ մեր այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Տարոն Մարգարյանը չմերժի եւ ի վերջո հանդիպում ունենա ցուցարարների հետ, Արթուր Գեւորգյանն ասաց, որ Տարոն Մարգարյանը պարբերաբար հանդիպում է ՀՀ մի շարք քաղաքացիների հետ, բայց պարտադիր չէ, որ հենց ինքը հանդիպի ցուցարարներին եւ որ քաղաքապետի փոխարեն կարող է մեկ ուրիշը հանդիպել եւ լսել, ծանոթանալ, թե ինչի մասին է նրանց բողոքը:
Քաղշինկոմիտեից մեզ հայտնեցին, որ այդ հարցերով ՀՀ կառավարությունն է զբաղվում: Կոմիտեն բացառապես առնչություն ունի կառուցապատման աշխատանքներ նախագծելու եւ իրականացնելու հարցում: Իրացման խնդիրները կոմիտեի լիազորություններից դուրս են:
Հ.Գ. Բազմաթիվ բնակիչներ կան, ովքեր ընտրել են իրենց իրավունքները դատական ճանապարհով անցնելու ուղին, դիմել են Եվրոպական դատարան եւ հաղթել են, իսկ թե ինչքան ֆինանսական վնաս է կրել պետությունը՝ պարզ չէ:
Աղունիկ Հովհաննիսյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT