Միջազգային կարեւոր միջոցառման ժամանակ Ջուլֆալակյանը կլինի Ըմբշամարտի համաշխարհային միության դեսպանը

Օլիմպիական փոխչեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը միջազգային միջոցառման ընթացքում լինելու է Ըմբշամարտի համաշխարհային միության դեսպանը: Կազմակերպիչը Միջազգային օլիմպիական կոմիտեն ու Միավորված ազգերի կազմակերպությունն են: Միջոցառումը նվիրված է փախստականներին, այն անց է կացվելու Հորդանանի Ազրակ փախստականների ճամբարում: Նպատակը փախստական երեխաների ու երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է:

«Նպատակն է, որ ամբողջ աշխարհով մեկ կարողանանք փախստականների ճամբարներում նման միջոցառումներ կազմակերպել եւ քարոզել առողջ ապրելակերպը, սպորտի կարեւորությունը, ֆիզիկական դաստիարակությունը եւ այդ ամենի միջոցով կարողանանք ավելի հետաքրքիր առօրյա կազմակերպել փասխտական երեխաների եւ երիտասարդների համար: Ծրագիրը վերաբերում է երեխաներին ու երիտասարդներին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Փախստականների ճամբարներում մարզական միջոցառումներ կազմակերպելու գաղափարն առաջացել է 2016 թ. օլիմպիական խաղերից: Ռիո 2016-ին ՄՕԿ-ի ու ՄԱԿ-ի համագործակցության արդյունքում պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական խաղերին մասնակցեց փախստականների թիմը: Գաղափարը զարգացնելու համար սկսեցին նման միջոցառումներ կազմակերպվել տարբեր ճամբարներում: 2018 թ. նախաձեռնությանը միացավ Ըմբշամարտի համաշխարհային միությունը, որն այս տարի առաջին անգամ է ներկայացված լինելու միջոցառմանը:

Այն տեղի է ունենալու հուլիսի 19-ին: Բացի ըմբշամարտից՝ ներկայացված է լինելու նաեւ թաեքվոնդո մարզաձեւը: Ներկա են գտնվելու բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների 2 մարզաձեւերից: Նախապես պլանավորվում էր, որ կմասնակցի նաեւ Ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչը, սակայն նա Ջուլֆալակյանին ասել է, որ գուցե ինքը չկարողանա մասնակցել, եւ Ջուլֆալակյանը, որը միության աթլետների հանձնաժողովի անդամ է, միայնակ գնա: Նախատեսվում է տարբեր ոլորտների մի շարք բաձրաստիճան պաշտոնյաների ու գործիչների՝ այդ թվում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի, Հորդանանի օլիմպիական կոմիտեի ղեկավարի, արքայական ընտանիքի անդամների մասնակցությունը:

Միջոցառման շրջանակներում նախ ընդլայնված կազմով հանդիպում է լինելու երեխաների ու երիտասարդների հետ: Ապա ավելի նեղ կազմով հանդիպման ժամանակ ներկայացվելու են 2 մարզաձեւերը: Հետո լինելու է մարզում, որից հետո էլ՝ հարցուպատասխան: Վերջում միջոցառման մասնակիցները լուսանկարվելու են երեխաների ու երիտասարդների հետ եւ բաժանելու են նվերները:

Տպել
1993 դիտում

«Գազել» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը (տեսանյութ)

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

Հասարակության ներսում խնամքով փորվող խրամատները

Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի, իսկ ռեկտորի ժպ-ն չի օգտվում նախարարի հովանավորչությունից. ԿԳՄՍ նախարար

Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ

ՇՊՀ-ում դեռ անցյալի իրավական գնահատականը չի տրվել. Գյումրիում ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ քննարկում է կայացել

Սպիտակում «Brabus Gelandewagen» մակնիշի մեքենա է այրվել

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 22-ի, կտարհանվի աղետից տուժած թուրքական բանտը

100 փաստ՝ նոր Հայաստանի մասին

Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան

Սարալանջում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել. այրվել է պահեստավորված անասնակերը

ԱԺ-ում ինչ-որ մարդիկ հայհոյախառն արտահայտություններ թույլ տվեցին․ իրենցով պետք է զբաղվել. Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել․ Նիկոլ Փաշինյան

Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին. Հայկ Խանումյանի արձագանքը

«Առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն». Մասիս Մայիլյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Մենք այդ փողերը վերցնում ենք այնտեղից, որտեղ իրենք տարիներով խնդրում էին եւ չէին ստանում․ Փաշինյան

Բուհական եւ գիտական համակարգը ծայրից ծայր պետք է բարեփոխվի․ մեր պլանը պինդ, շեշտակի քայլերով առաջ գնալն է

Կարծում եմ, որ ՀՀ կառավարության եւ Դաշնակցության միջեւ չկա հակադրություն․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանին արձագանքել է նաեւ ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը

Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ, ամենաստոր բաներն էին գրում ինձ․ վարչապետ