Երևան
12 °C
Երեկ՝ հունիսի 9-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով՝ հաղթել է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գեւորգյանը, որին հովանավորում էր ԲՀԿ-ն: Նա հաղթել 8453 քվեով: Իշխող քաղաքական ուժի թեկնածուն`ՔՊ կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանը, ստացել էր 8058 ձայն: Երեկ՝ ընտրությունների ժամանակ, արձակուրդի մեջ գտնվող Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆիքսել էր, որ ԲՀԿ-ին սատարող անձանցից մեկի մոտ ցուցակ կա՝ անուն ազգանուններով եւ հեռախոսահամարներով:
Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ռոմանոս Պետրոսյանի հետ:
- Պարոն Պետրոսյան, ըստ էության արդեն արձանագրվել է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ԲՀԿ-ի սատարած թեկնածուն՝ 395 ձայնի տարբերությամբ: Մինչ ընտրությունները մի քանի անգամ հայտարարել էիք, որ աբովյանցին պետք է անի իր քայլը: Ո՞րն է պատճառը, որ աբովյանցին չարեց այդ քայլը եւ թողեց այն՝ ինչ կար:
- Որքանով կարողացանք վերլուծել, թե ինչու մենք ընդամենը 395 ձայնով զիջեցինք, կարծում եմ՝ աբովյանցիների այդ փոքրիկ տարբերությամբ մեծամասնությունը պարզապես տուրք տվեց նախկին քաղաքական մշակույթին, տուրք տվեց գուցե իր նեղ անձնական շահերին, կաշկանդումներին, աշխատանքը չկորցնելու հնչեցված սպառնալիքներին, հաղթող թեկնածուի նախընտրական շտաբի ու շտաբը ղեկավարող կոնկրետ կարկառուն բարգավաճականների հորդորներին եւ սպառնալիքներին ու կարծես թե փոքրիկ՝ չնչին տարբերությամբ հաջողեցին: Բայց ես պիտի նաեւ ուրախությամբ ֆիքսեմ, որ առնվազն 8050 քաղաքացի քայլ արեցին, քայլ արեցին՝ մերժելու կեղծիքի, առերեւույթ հանցակազմեր պարունակող քաղաքական թիմի գործողությունների ոճը, գործողությունները եւ դրա շարունակականությունը, որը հրամցնում էր քաղաքապետը: Ես պիտի շնորհակալություն հայտնեմ այդ արժանապատիվ քաղաքացիներին: Պիտի այս փուլի համար ամրագրենք հետեւյալը՝ այո, Աբովյանում մենք արժանապատվորեն ընդունում ենք բացառապես քաղաքացու քվեով պայմանավորված չնչին տարբերությամբ մեր պարտությունը, բայց միեւնույն ժամանակ նշում ենք, որ Աբովյանում անելիք ունենք, շատ խորքային անելիքներ, քանի որ սա քաղաքական, սոցիալական եւ իրավական հարթությունից բացի, բարոյական ու մշակութային հարթության խնդիր է:
Շատ տարօրինակ է, որ քաղաքացին բողոքում է իր կենցաղից, բողոքում է իր կյանքի որակից, բողոքում է իր կեցությունից, բայց դարձյալ այդ մանդատը տալիս է այդ խնդիրները ստեղծողին: Այստեղ մի բան առողջ չէ: Փաստ է, որ մանդատը տվել է եւ մենք ընդունում ենք ի գիտություն ու ամրագրում ենք օրենքով, բայց դրա մոտիվը, թե ինչու է մանդատը տվել, մենք պիտի բացահայտենք: Ու կարծես թե, մենք հասկացել ենք դրա մոտիվը. դրա մոտիվը հին իշխանության քաղաքական մշակույթն է, աշխատանքը չկորցնելու, եթե ոչ ուղղակի ապա անուղղակի սպառնալիքն է, դրա մոտիվը կաշկանդումներն են տարբեր ուժի կենտրոններից, դրա մոտիվը նաեւ բիզնես կայսրության մեջ փոքրիկ աշխատավարձով կամ կեցությունն ապահովելու այդ աղբյուրը չկորցնելու վտանգն է: Այ դա պետք է հետայսու աշխատենք մեղմել եւ քաղաքացուն վերջնականորեն ներարկել այն հոգեվիճակը, որ ՀՀ-ն է քո կեցությունը որոշող, ոչ թե որոշակի օլիգարխիկ շրջանակներ կամ ուժի կենտրոններ կամ պարզապես քո գործատուն: Գործատուն միայն աշխատանքով ապահովողն է եւ այդ գեներացված շահույթից շահութահարկ ու հարկեր վճարողը: Բայց գործատուն քո քաղաքական կամքին չի կարող բռնանալ եւ քեզ թելադրել քո կեցությունը:
- «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում Աբովյանում 13 հազար ձայն էր ստացել, իսկ ԲՀԿ-ն՝ մոտ 5 հազար: Սոցցանցերում քննարկվում էր, որ իշխող ուժը ձայների կորուստ է ունեցել, ինչո՞վ է դա պայմանավորված:
- Այդ մատնանշումը հիմնականում, կարծում եմ, այն մարդիկ են անում, ովքեր գլոբալ քաղաքականությանը միանշանակորեն են նայում ու քաղաքական ինստիտուտների տարբերությունները գրեթե չեն ուզում հասկանալ կամ չեն հասկանում: Համապետական ընտրությունների քվեն պայմանավորված է համապետական լիդերների քաղաքական քաշով, համապետական ասելիքի կոնտեքստով, համապետական բնույթի քաղաքականությամբ ու առաջնահերթություններով: Տեղական ինքնակառավարումը կառավարման մի ինստիտուտ է, որն ավելի լոկալ, ավելի ռեգիոնալ նշանակություն ունի եւ այնտեղի քվեն ուղղակիորեն պրոյեկտել տեղական ինքնառավարմանը, դա լուրջ չէ: Եկեք նաեւ հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ Գրիգոր Գուլյանը մասնավորապես իմ քաղաքական շրջանակի Աբովյանի ՔՊ տարածքային կառույցի ներկայացուցիչ է, որտեղից նաեւ ես եմ: Ես ռեյտինգային ընտրակարգով Աբովյանում ֆիքսել էի շուրջ 7 հազար ձայն, որի մեջ իր ջանքը ուներ նաեւ Գրիգոր Գուլյանը: Այս անգամ արդեն ՔՊ-ի Աբովյանի մեր միկրոթիմը ֆիքսեց մոտ 8 հազար ձայն: Այդ առումով մենք պրոգրես ունենք:
- Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կոտայքի մարզում «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մյուս թեկնածուները, որոնք Աբովյանից ձայներ էին բերել, չաջակցեցի՞ն այս ընտրություններում: Միայն դո՞ւք էիք զբաղվում Աբովյանի քաղաքապետի ընտրություններով:
- Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հիմնական քաղաքական պատասխանատվությունը ես էի ստանձնել՝ կամովին: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեր քարոզարշավին մասնակցել է պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Ինչպես նաեւ 1-2 անգամ այցելությամբ սոլիդարության ժեստ են արել Լիլիթ Ստեփանյանն ու Վաղարշակ Հակոբյանը: Ավելին ասեմ՝ Աբովյանում միայն քաղաքականությամբ չէր պայմանավորված այս ընտրությունների ելքը, այս ընտրությունների ելքը նաեւ պայմանավորված էր որոշակի ներանձնային շահերի, կլանային հարաբերությունների, միջկլանային հարաբերությունների ստատուս քվոյով, որը չէր կարող կանխորոշել, բայց արդյունքում անդրադարձավ Աբովյանի ընտրությունների վերջնարդյունքի վրա:
- Սասուն Միքայելյանը աջակցություն ցույց չտվե՞ց ՔՊ-ի թեկնածուին:
- Ոչ, Սասուն Միքայելյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որեւէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել:
- Կարողացա՞ք պարզել, թե երեկ ինչ ցուցակներ կային ԲՀԿ աջակիցներից մեկի մոտ:
- Այս պահին նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Աբովյանի բաժնում: Արդեն բացատրություններ են վերցվել կողմերից եւ լիահույս եմ, որ մոտ օրերս արդեն հանդես կգան հայտարարությամբ ու կհասկանանք: Բայց ակնհայտ է, որ տվյալ տիկինը ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է Աբովյանում, նա նաեւ երկար ժամանակ հանդիսացել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուսանողական խորհրդի ղեկավարը ու ակնհայտ քաղաքական ծառայություններ եւ քաղաքական գիծ է առաջ մղել Աբովյանում: Պատահական չէ այդ ցուցակը իր մոտ գտնվելու եւ այդ տարածքում կիրառելու այդ փորձը, քանի որ ինքն ապրել է այդ տարածքում, գործել է այդ տարածքում եւ այդ ընտրատեղամասում էլ նշանակված էր ԲՀԿ-ի կողմից: Ահա հին քաղաքական մշակույթի վերարտադրման փորձի ցայտուն օրինակ:
- Վաղը ձեր արձակուրդն արդեն ավարտվելու է եւ մարզպետի կարգավիճակով շարունակելու եք Վահագն Գեւորգյանի հետ աշխատել: Ինչպե՞ս է դա լինելու, քանի որ քաղաքական հակառակորդներ եք եւ այս քարոզարշավի ժամանակ էլ բուռն քննադատություններ արեցիք միմյանց հասցեին:
- Սա Վահագն Գեւորգյանի հետ անձնական հարց չէ: Սա քաղաքական հարց է, իմ քաղաքական գնահատականները՝ հին քաղաքական մշակույթի եւ քաղաքական սաբոտաժի դրվագների մասով, մնում են ուժի մեջ, ինչպես նաեւ քրեական գործեր կան հարուցված, եւ ես, որպես պետական պաշտոնյա, պարտավոր եմ օրենքով ինձ վերապահված լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում հետամուտ լինել, որպեսզի հավուր պատշաճի այդ գործերը քննվեն իրավապահների, գերատեսչությունների կողմից: Արդյունքը իրավական պետության նորմերին հարիր ընթացք կստանա: Բայց մարզպետի ինստիտուտի առումով՝ ես իմ աշխատանքը կազմակերպելու եմ բացառապես օրենսդրությամբ սահմանված դրույթով: Համագործակցելու ենք այնքանով, որքանով համագործակցում են մարզպետը եւ նորընտիր քաղաքապետը, ոչ ավելին, ոչ պակաս: Քաղաքական առումով իմ գնահատականները մնում են ուժի մեջ՝ Վահագն Գեւորգյանի վերարտադրությունը ինձ համար վստահության աճ չի կարող լինել իր նկատմամբ, քանի որ առնվազն այն փաստերը, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցված, հերքված չեն եւ առնվազն այն փաստերը, որոնք վեր եմ հանել եւ իր նկատմամբ վստահության պակաս է առաջացել, մինչ այս պահը դարձյալ հերքված կամ բացառված չեն, մնում են ուժի մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով, ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT