Երևան
12 °C
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ) իրավիճակը լարված է: Ուսանողները արգելափակել են բուհի ելքն ու մուտքը եւ թույլ չեն տալիս խորհդրի անդամներին դուրս գալ շենքից:
Այսօր՝ մայիսի 22-ին, հրավիրված էր բուհի խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով ռեկտորի ընտրության հարցը: Առաջադրված երեք թեկնածուներից քվեարկվելու իրավունք էր ստացել միայն մեկը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը: Մյուս երկու թեկնածուների դեպքում առկա է եղել որոշակի անհամապատասխանություն ներկայացվող պահանջներին: Նրանք չեն ունեցել արվեստի գործչի պատվավոր կոչում, ինչը թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկն է:
Ուսանողները, սակայն, ինչպես օրեր առաջ տարածած հայտարարության մեջ, այնպես էլ այսօր, պահանջում էին, որ ընտրությունը չլինի Լիլիթ Արզումանյանի եւ Լիլիթ Արզումանյանի միջեւ: Ասում էին, որ ուզում են լսել այլընտրանքային ծրագրեր: Շատերն ասում էին, որ Լիլիթ Արզումանյանի դեմ ոչինչ չունեն, բայց ուզում են այլ թեկնածուներ լինեն: Նրանք պահանջում էին, որ Արզումանյանը կամ ինքնաբացարկ հայտնի, կամ խորհուրդը դեմ քվեարկի նրա թեկնածությանը, որպեսզի հայտարարվեն նոր ընտրություններ: Ի դեպ, ԵԹԿՊԻ դասախոս, Երեւանի քաղաքապետի նախկին տեղակալ Արամ Սուքիասյանը հայտարարել էր, որ իրավիճակի նման զարգացման դեպքում ինքը կառաջադրի իր թեկնածությունը:
Ի վերջո, սակայն, կայացավ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը՝ չնայած բազմաթիվ ուսանողներ հավաքվել էին շենքում ու փորձում էին թույլ չտալ դա: Խորհրդի անդամ Վարդան Մկրտչյանը տեղի ունեցողը գնահատեց հետեւյալ կերպ. «Կա որոշակի կլան, որը ղեկավարում է այդ ուսանողությանը»:
Նիստին ներկա էին բոլոր 24 անդամները, որոնց ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 14 կողմ, 9 դեմ: Մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Ընտրության այսպիսի ելքը էլ ավելի զայրացրեց ուսանողներին: Նրանք հայտարարեցին, որ խորհրդի անդամները շենքից դուրս չեն գալու: Ռուբեն Բաբայանն, ի պատասխան զգուշացրեց, որ եթե նրանք խոչընդոտեն իր ազատ տեղաշարժին, ապա ինքն այլեւս չի աշխատելու այս բուհում եւ կարող են համարել, որ գրել է աշխատանքից ազատման դիմումը:

Ուսանողները պահանջում են կրթության եւ գիտության նախարարությունից գալ բուհ եւ լսել ուսանողների պահանջը: Վարդան Մկրտչյանը առաջարկում է ուսանողներին ներկայացուցչական խումբ կազմել եւ հանդիպել խորհրդի անդամների հետ: Դա ուսանողների համար անընդունելի է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT