Երևան
12 °C
Անցած ամիս ԵԱՏՄ-ում իր տնտեսական պոտնեցիալով ՌԴ-ից հետո երկրորդ պետությունում՝ Ղազախստանում, տեղի ունեցավ այնքան սահուն իշխանափոխություն, որ շատերն անգամ չհասցրին հասկանալ այն:
Հատկապես Հայաստանում, որը Ղազախստանի հետ նույն ռազմաքաղաքական եւ տնտեսական միություններին (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) է անդամակցում, Կենտրոնական Ասիայի պետությունում տեղի ունեցած մասշտաբային քաղաքական գործընթացին հետեւում էին միայն հեռակա:
Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել Ղազախստանում, այն պետք է դիտարկել լայն աշխարհաքաղաքական համատեքստում, երբ էլիտաների փոփոխությունը Մերձավոր Արեւելքից մինչեւ Աֆրիկա ու անգամ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ, հանգեցնում է արյունալի բախումների, իսկ երբեմն անգամ պետությունների կործանման: Այս առումով Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաեւի հրաժարականը եւ երկրի ղեկավարի պաշտոնում Սենատի նախկին նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի նշանակումը սահուն ու անցնցում անցավ ոչ միայն երկրի ներսում, այլեւ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի համար:
Այս առումով Ղազախստանի քաղաքական համակարգը ցուցադրեց կոնսոլիդացիայի բավականին բարձր աստիճան: Սա այն դեպքում, որ տվյալ երկրում ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ է տեղի ունենում քաղաքական առաջնորդի փոփոխություն: Պատահական չէ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարեց, որ Նազարբաևի հրաժարականը չի ազդի ՀԱՊԿ-ի շրջանակում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա:
Այս միտքը կարելի է պրոեկտել նաեւ ԵԱՏՄ-ի վրա: Սա պատահական զուգադիպություն կամ ուղղակի ենթադրություն չէ, քանի որ այս պարագայում իշխանության փոխանցման ժառանգականությունը նշանակում է նաեւ արտաքին քաղաքական ուղենիշի շարունակականություն:
Նազարբաեւի՝ նախագահի պաշտոնից հեռանալու որոշումը շատերին հանկարծակիի բերեց: Փորձագետների մեծ մասի կարծիքով, այդ որոշման հիմքում երկու հիմնական գործոն կա. ներքաղաքական կայունության ապահովում եւ իշխանության տրանզիտի անցնցում մոդելի ընտրություն: Իսկ կայունության արժեքը դժվար է գերագնահատել թույլ զարգացած կուսակցա-քաղաքական համակարգերի համար: Այն զարգացմանը գրեթե հոմանիշ երեւույթ է:
Դատելով նախագահի փոփոխության հետեւանքներից, ավելի ճիշտ դրանց բացակայությունից, կարելի է ասել, որ Ղազախստանում քաղաքական տրանզիտի վերաբերյալ կայացրած որոշումը եւ ընտրված մոդելը համահունչ են այդ երկրի ներսում տիրող իրավիճակին ու ժամանակի պահանջներին, եւ այն կարող է որոշակի օրինակ հանդիսանալ: Անկայությունն աշխարհում արդեն սովորական բան է դարձել եւ ուժգին արտահայտվում է շատ տարածաշրջաններում էլիտաների փոփոխության գործընթացում. կործանվում են պետություններ, առաջանում նոր պետական միավորներ:
Հիմնական պատճառը՝ հին էլիտաների նկատմամբ առկա հանրային անվստահությունն է եւ համակարգի ներսում իշխանության տրանզիտի մեխազնիմների բացակայությունը:
Միեւնույն ժամանակ Ղազախստանում ձեւավորվում է նոր քաղաքական իրողություն: Արդեն իսկ այս տարվա հունիսի 9-ին հայտարարված է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Իշխող «Նուր Օտան» («Հայրենիքի լույս») կուսակցությունը որոշել է, թե ով է լինելու իր թեկնածուն սպասվող ընտրություններում: Խոսքը, իհարկե, Քասիմ Ժոմարտ Տոկաևի մասին է:
Բացի «Նուր Օտան»-ից ընտրություններում իրենց թեկնածուներին են առաջադրել երեք կուսակցություններ ու երեք հասարակական միավորումներ: Կոմունիստների թեկնածուն Ժամբիլ Ահմետբեկովն է, «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցության թեկնածուն՝ Դանիա Եսպաեւան, իսկ արտախորհրդարանական ժողովրդա-դեմոկրատական հայրենասիրական «Աուիլ» («Գյուղ») կուսակցությունն առաջադրել է Տոլեուտայ Ռախիմբեկովի թեկնածությունը: Մյուս կողմից հանրապետական հասարակական միավորումների թեկնածուներն են Սադիբեկ Տուգելը, Ամիրժան Կոսանովը, Ամանգելդի Տասպիխովը:
Թեպետ մինչեւ ընտրությունների արդյունքների հայտարարումը Ղազախստանի ապագա նախագահի հարցը բաց է, սակայն փորձագետների կարծիքով՝ նախագահական ընտրարշավի ֆավորիտը իշխող կուսակցության թեկնածու Քասիմ Ժոմարտ Տոկաևն է: Թերեւս այդ պատճառով է, որ հենց նրա թեկնածությունն է առաջացնում առավել մեծ հետաքրքրություն:
Մոսկվայի МГИМО-ի շրջանավարտ, դիվանագետ ու պետական գործիչ Տոկաեւը տարբեր ժամանակներ գլխավորել է Ղազախստանի ԱԳՆ-ն, կառավարությունը, երկու անգամ երկրի Սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, երկու տարի՝ սկսած 2011 թ-ից նա եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը եւ Ժնեւում ՄԱԿ-ի եվրոպական բաժնի գլխավոր տնօրեն:
Գլխավոր հարցը, որ այս օրերին հետաքրքրում է օտարերկրյա քաղաքական շրջանակներին ու փորձագետներին հետեւյալն է՝ արդյոք նախագահի պաշտոնում Տոկաեւի ընտրությունը կհանգեցնի երկրի արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխության: Այդ հարցին պատասխանելու համար բավական է հիշել նրա կենսագրությունից այն, որ Տոկաեւը Ղազախստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության հիմնադիրներից մեկն է եւ երկրի ներկայիս դիվանագիտության ճարտարապետը:
Այդ իսկ պատճառով, տրամաբանական է սպասել, որ Տոկաեւի նախագահ ընտրվելու պարագայում երկրի արտաքին քաղաքական ուղենիշում կտրուկ փոփոխություններ, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերի վերանայումներ չեն լինի: Արտաքին քաղաքականության ժառանգականությունը կապահովվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT