Երևան
12 °C
Փետրվարի 21-ի երեկոյան մեր՝ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ գործընկեր Ղազախստանում հետաքրքիր իրադարձություններ էին ծավալվում: Ղազախստանի նախագահի կայքում նախ տեղադրվեց Նուրսուլթան Նազարբաեւի տեսաուղերձը, որում նա հանդես եկավ կառավարության հասցեին կոշտ քննադատությամբ: Նազարբաեւի խոսքով՝ վարչապետ Բակիտժան Սագինթաեւի կառավարությանը չի հաջողվել լուծել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, որ այն «չգիտի աշխատել բնակչության հետ» եւ, իր կարծիքով, պետք է հրաժարական տա: Դրանից մոտ մեկ ժամ անց հայտնի դարձավ, որ Նազարբաեւն ընդունել է կառավարության հրաժարականը եւ հանձնարարել է կատարել պարտականությունները մինչեւ երկրի կառավարության նոր կազմի հաստատումը: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը: Ղազախստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ կառավարությունը ոչ թե հրաժարական է տալիս, այլ, ըստ էության, ազատվում աշխատանքից:
Հասարակության համար կառավարության հրաժարականն անակնկալ չէր. Նազարբաեւը դրա մասին արդեն խոսել էր հունվարի 30-ին՝ կառավարության ընդլայնված նիստի ընթացքում: Այն ժամանակ Նազարբաեւը եւս կոշտ քննադատության էր արժանացրել Սագինթաեւի կառավարությանը եւ Ազգային բանկը, որոնք, ըստ նրա, չեն համաձայնեցում իրենց գործողությունները միմյանց հետ, ինչը բացասական ազդեցություն է ունենում քաղաքացիների սոցիալական վիճակի վրա:
Կառավարության հրաժարականի անհրաժեշտությունը վերջնականապես հաստատվեց փետրվարի 4-ին: Այդ գիշեր Աստանայի ժամանակավոր կացարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվեցին նույն ընտանիքի 5 անչափահաս աղջիկներ: Ծնողներն այդ ընթացքում գիշերային հերթափոխի էին: Այդ միջադեպից հետո մի քանի քաղաքներում բազմազավակ մայրերը բողոքի ցույցեր են անցկացնում՝ կյանքի որակը բարձրացնելու պահանջով: Ըստ նրանց՝ եթե չլիներ գիշերային հերթափոխով աշխատելու անհրաժեշտություն՝ ողբերգությունը տեղի չէր ունենա: Բացի դրանից Ղազախստանի մի քանի շրջաններում եւս ընթանում են բողոքի ցույցեր՝ աշխատատեղերի ստեղծման եւ աշխատավարձի բարձրացման պահանջով:
Թերեւս, հենց սոցիալական բողոքի առկայությունն էր պատճառը որ Նազարբաեւն իր տեսաուղերձում խոսելով կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին՝ մատնանշում էր հիմնականում սոցիալական ոլորտի բացթողումները: Հարկ է նշել նաեւ, որ դրան զուգահեռ նա հատուկ ուշադրություն էր դարձնում, որ ինքը բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնել, սակայն կառավարության թերի աշխատանքի պատճառով դրանց իրականացումը դանդաղել է:
«Երկու տարի առաջ մենք կատարեցինք սահմանադրական բարեփոխումներ, եւ կառավարությունն ու մարզպետները ստացան անհրաժեշտ բոլոր լիազորություններն ու անկախությունը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ պատասխանատվություն ստանձնելու համար», - ասել էր Նազարբաեւը՝ հավելելով, որ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները հատկացվել են, սակայն ծրագրային աշխատանք այդպես էլ չի կատարվել, ինչի արդյունքում էլ նվազել են բնակչության եկամուտները:
Բնականաբար, միայն կառավարության փոփոխությամբ երկրի ներքին քաղաքականությունը չի փոխվի, իսկ հերթական նախագահական ընտրությունները Ղազախստանում պետք է կայանան 2020 թ.: Ուստի, կառավարության հրաժարականն ավելի շատ քաղաքական-քարոզչական քայլ է՝ «բարի թագավոր, չար իշխաններ» շարքից: Փետրվարի 27-ին նախատեսված է նախագահի «Նուր Օտան» կուսակցության համաժողովը, որը սովորաբար անցնում է դրական մթնոլորտում՝ երկրի ձեռքբերումների թվարկումով, իսկ սոցիալական բողոքի ֆոնին այդ մթնոլորտը կարող է խամրել: Չի բացառվում, որ կառավարության փոփոխությամբ փորձ է արվելու մեղմել բողոքը եւ ապահովել համաժողովի սովորական մթնոլորտը:
Իհարկե, այս պահի դրությամբ ո՛չ սոցիալական բողոքը, ո՛չ էլ դրանով պայմանավորված կառավարության հրաժարականը վտանգավոր չեն Նազարբաեւի իշխանության համար: Ցույցերն օբյեկտիվորեն սակավամարդ են եւ չունեն քաղաքական ուղղվածություն, սակայն, հաշվի առնելով Նազարբաեւի բծախնդրությունը (2015 թ. ընտրությունների արդյունքում նա ստացել էր ձայների գրեթե 98 տոկոսը) կարելի է ենթադրել, որ ներկայիս բողոքը տհաճություններ է պատճառում նրան:
Ինչ վերաբերվում է կառավարության հրաժարականին եւ դրան նախորդած քննադատությանը, ապա այդ դրվագները կարող են օգտագործվել Նազարբաեւի քարոզչության համար, որն ի դեպ կարող է անհրաժեշտ լինել արդեն մոտ ապագայում: Չնայած նրան, որ Նազարբաեւը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին էր հայտարարել, որ արտահերթ նախագահական ընտրություններ չեն լինելու՝ փորձագիտական շրջանակներում խոսակցություններ կան, որ դրանց անցկացումը, այդուհանդերձ, հնարավոր է: Որպես ամենահավանական ժամանակահատված նշվում է ապրիլը: Այս տեսանկյունից կառավարության հրաժարականը եւ նոր կառավարության կողմից տարվելիք սոցիալական քաղաքականությունը կարելի է դիտարկել Նազարբաեւի նախընտրական քարոզչության համատեքստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT