Դատարանը Բանդուրյանի՝ «բիտեքով ոտքերը ջարդեք» արտահայտության մեջ տեսել է ոչ այլ ինչ, քան՝ մտահոգություն. Երևանի դատախազ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բադասարյանը շարունակեց ներկայացնել բողոքի հիմնավորումները: Վերջինս նախորդ նիստին հրապարակել էր գործով առանցքային ամբաստանյալների՝ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի գաղտնալսումները, որոնք առաջին ատյանի դատարանը որպես ապացույց թույլատրելի չէր ճանաչել: Բաղդասարյանը, վերլուծելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, մեղադրանքի դիրքերից նշեց, որ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները, իր համոզմամբ, վկայում են, որ Արա Վարդանյանի (Ճըվճվ Արո) եւ Վահագն Մանուկյանի միջեւ գումարային հարցից Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելյանի եւ Մուշեղ Մուշեղյանի միջեւ ինքնասիրության հարցի վերածված խնդիը լուծելու համար Պետրոս Իսրայելյանը Ալիկ Բանդուրյանի իմացությամբ միջոցներ է ձեռնարկել Մուշեղ Մուշեղյանին հանդիպման կանչելու ուղղությամբ եւ խոսակցության ընթացքում Ալիկ Բանդուրյանին տեղեկացրել, որ վերջինս խուսափում է հանդիպումից, իսկ իրենք փորձում են «խափս» տալ նրանց: Ըստ Երեւանի դատախազի՝ այս խոսակցությունից ակնհայտ է, որ նախքան այդ Ալիկ Բանդուրյանը եւ Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ունեցել՝ Մուշեղ Մուշեղյանին տեսնելու կապակցությամբ:

«Խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը Ալիկ Բանդուրյանին հայտնում է, որ Մուշեղ Մուշեղյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, իր իսկ բառով ասած, «տեռպիտ» են արել, հայտնում է, որ նրա բնակության վայրն են ճշտել, իսկ Ալիկ Բանդուրյանը նշում է, որ պետք է նրան հենց քուչի մեջ մորթել: Նախքան այդ  Պետրոս Իսրայելյանը Ալիկ Բանդուրյանին հայտնում է, որ իրենք պետք է տփեն, լխկեն Մուշեղյանին, ինչից հետո Ալիկ Բանդուրյանը պատասխանում է, որ պետք է բիտեքով ծեծել որպես թշնամու: Դրանից հետո Իսրայելյանը Ալիկ Բանդուրյանին հարցնում է, թե Մուշեղյանին լխկելո՞ւ են, թե՝ ոչ, ինչին Բանդուրյանը պատասխանում է՝ մորթում են: Ալիկ Բանդուրյանը խոսակցության ընթացքում առնվազն 10 անգամ շեշտում է, որ Մուշեղ Մուշեղյանը չպետք է սովորական ծեծվի, պետք է այնպես նրան մորթել, որ նա հիվանդանոց ընկնի: Նույն զրույցի ընթացքում Իսրայելյանը Բանդուրյանի հետ խոսակցություն է ունենում նաեւ Մուշեղյանի կողմից հանդես եկող Վիրաբիկին դեպքի վայրից հեռացնելու մասին: Կարեւոր է արձանագրել, որ Բանդուրյանը նրան հեռացնելը պայման է համարում Մուշեղյանին սատկացնելու, մորթելու, բիտեքով ջարդելու համար՝ նշելով, որ Իսրայելյանը նրան մի կողմ է կանչում, իբր բան ասելու, իսկ տղերքը սպանում են»,- մանրամասնեց բողոքաբերը: Նա նշեց, որ հեռախոսային խոսակցության ընթացքում քննարկում է գնում նաեւ օգտագործվող գործիքների՝ բիտեքի մասին, ինչի կապակցությամբ Պետրոս Իսրայելյանը հայտնում է, որ իրենց մոտ նաեւ լապատկի կոթեր են: Նույն խոսակցությունից ակնհայտ է, որ հաջորդիվ Ալիկ Բանդուրյանը Անդրանիկ Սողոյանի (խոսքը քրեական հեղինակություն Զապի մասին է,-հեղ.) օգնությամբ դեպքի վայրից հեռացնում է Վիրաբ Գասպարյանին (քրեական հեղինակություն Բանգլադեշցի Վիրաբիկ), որը համաձայնում է հեռանալ: «Դեպքից հետո Ալիկ Բանդուրյանի եւ Պետրոս Իսրայելյանի խոսակցությունն ամբողջությամբ բացահայտում է դեպքը եւ թույլ տալիս արձանագրել, որ Սողոյանի եւ Բանդուրյանի պահանջով Վիրաբ Գասպարյանի՝ դեպքի վայրից հեռանալուց հետո, Պետրոս Իսրայելյանը հարվածել է Մուշեղ Մուշեղյանին, որից հետո նրան միացել են նաեւ գործով չպարզված անձինք: Իսրայելյանը պնդել է, որ կաշը գնացել է իր խփելուց հետո, Մուշեղյանը փորձել է փախուստի դիմել դեպի դուռը, որից հետո հանել է զենքն ու կրակել: Նույն խոսակցությունից պարզ է, որ կրակոցից վիրավորված Գեւորգ Ավետիսյանը թռել է Մուշեղյանի վրա, որից հետո Պետրոս Իսրայելյանն ու մյուսները շարունակել են հարվածել Մուշեղյանին, ընդ որում, ինչպես Իսրայելյանն է նշում, հարվածել, ոտքերը ջարդել են բահերով, դանակով խփել են մի քանի անգամ: Ավելորդ չէ նշել նաեւ, որ տուժող Արամ Պետրոսյանի սկզբնական ցուցմունքով հաստատվել է, որ դեպքի օրը Իսրյալյանը Մուշեղյանին հարվածել է, որից հետո վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն Իսրայելյանը, Գեւորգ Ավետիսյանը եւ քննությամբ չպարզված անձինք շարունակել են նրան ծեծի ենթարկել եւ նրա նկատմամբ սուր կտրող գործիքով, մահակներով, բահերի կոթերով եւ այլ առարկաներով բռնություն են գործադրել, որից որոշ ժամանակ հետո միայն Մուշեղյանը ատրճանակով կրակոց է արձակել»,- ասաց Բաղդասարյանը: Շարունակելով ներկայացնել բողոքը՝ Երեւանի դատախազն ասաց, որ դեպքի մանրամասները լսելուց հետո Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին հասկացնում է, որ պետք չէ այդպես ներկայացնել դեպքը ու հրահանգում բոլորին ասել, որ պետք է ներկայացնել այնպես, որ Մուշեղյանի կողմից կրակելուց հետո միայն իրենք հարվածել են: Իսրայելյանը, չհասկանալով Բանդուրյանի խոսքը, հերքում է, որ իրենք խփել են Մուշեղյանի կրակելուց հետո եւ պնդում, որ առաջինն ինքն է խփել: Ըստ դատախազի՝ Բանդուրյանը շարունակում է բացատրել, որ պետք է հայտնեն, որ իրենք խփել են կրակելուց հետո, որպեսզի իր բառերով՝ «թեման իրենց վրա չմնա»: Այս հրահանգի արդյունքում էլ տուժող Արամ Պետրոսյանի ցուցմունքը փոխվել է, դարձել անզգայացնող դեղերի ազդեցության տակ տրված: Դատախազի խոսքով՝ նույն ամբաստանյալների ազդեցությամբ՝ դեպքը նրանց համար շահեկան ներկայացնելու վերաբերյալ ցուցումով ու ձգտումներով էլ պայմանավորված են եղել մյուս բոլոր վկաների ցուցմունքների փոփոխությունները: «Այսպիսով՝ հաստատված է, որ Ալիկ Բանդուրյանը անձնական շահագրգռվածությամբ, օգտվելով ստեղծված իրավիճակից, իր, որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն օգտագործելու կարեւորությունն ընդգծելու եղանակով, Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, որը դրսեւորվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու եւ այլ ձեւերով այն իրագործելու հորդորներով եւ այդ կերպ Իսրայելյանի մոտ հիշյալ հանցագործությունը կատարելու վճռականություն է հարուցել»,- ասաց Գեւորգ Բաղդասարյանը:

Անդրադառնալով առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանություններին՝ Բաղդասարյանն անհրաժշետ համարեց փաստել, որ դատարանի հետեւությունը՝ Ալիկ Բանդուրյանի մեղադրանքի ձեւակերպման մեջ նրա խոսակցության առանձին բառերը ընտրովի ներկայացնելու վերաբեյալ, իրականությանը չեն համապատասխանում. «Հակառակը՝ ընտրովի մոտեցումն ակնհայտորեն արտահայտված է վիճարկվող դատավճռում, որում հեռախոսային խոսակցությունների առանձին հատվածներ ներկայացվել են դրա ամբողջ ընթացքից կտրված: Դատարանը անհասկանալի հետեւողականությամբ բազմիցս շեշտել է, որ հեռախոսային խոսակցության ժամանակ Պետրոս Իսրայելյանը ի սկզբանե նշում է. «Մենք լխկելու ենք դրան, ընկեր, պալյուբոյ տփելու ենք, ինչին Բանդուրյանը դրական է արձագանքում՝ դրանով փորձելով ամեն կերպ հաստատված համարել, որ Իսրայելյանը, նախքան Բանդուրյանի կողմից որեւէ բան ասելը, նշել է, որ Մուշեղյանին ծեծելու է: Դատարանն անտեսել է նույն խոսակցության ժամանակ Իսրայելյանի կողմից Ալիկ Բանդուրյանին տրված հարցը. «Հիմի էդ Մուշոյին լխկո՞ւմ ենք, ընգեր»: Հանուն արդարության նշենք, որ իրականում Բանդուրյանի եւ Իսրայելյանի խոսակցության ընթացքում վեջինիս նշած հանգամանքը, որ բոլոր դեպքերում ծեծելու են Մուշեղ Մուշեղյանին, դատարանի առաջ հարց պետք է բարձրացներ, թե արդյոք վերջինս ի սկզբանե չի ունեցել նման դիտավորություն՝ անկախ Ալիկ Բանդուրյանի հորդորներից, բայց այնքանով, որքանով դատարանը բավարար է համարել այդ հարցի գոյությունը եւ չի էլ փորձել դրա պատասխանը տեսնել հետագա խոսակցության մեջ, առնվազն օբյեկտիվ չէ: Իսկ հետագա խոսակցության մեջ ոչ միայն անկհայտ է, որ Իսրայելյանը չունի Մուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերջնական վճռականություն եւ դրա անհրաժեշտության մասին հարցնում է Ալիկ Բանդուրյանին, այլեւ, առավել քան պարզ է՝ Բանդուրյանն առնվազն հորդորում է այնպիսի բռնություն գործադրել ու այնպիսի գործիքներով, որ Մուշեղյանը հիվանդանոց ընկնի, նշում, որ պետք է վերջինիս սատկացնել:

Դատարանը շատ ավելի հեռուն է գնացել. Ալիկ Բանդուրյանի՝ «բիտեքով ոտքերը ջարդեք» արտահայտության մեջ տեսել է ոչ այլ ինչ, քան՝ մտահոգություն Մուշեղ Մուշեղյանի առողջության մասին եւ փաստել, որ Ալիկ Բանդուրյանն ամեն ինչ արել է, որ հարվածները տեղակայվեն ոչ թե կենսականորեն կարեւոր օրգանին, այլ՝ ոտքին: Հեռախոսային խոսակցության բովանդակությունից առավել քան ակնհայտ է, որ խոսքը Մուշեղյանին հնարավորինս մեծ վնաս պատճառելու մասին է, իսկ ոտքերը ջարդելը փոխաբերական արտահայտություն է: Դատարանը մորթելու, սատկացնելու տակ հասկացել է բացառապես ժարգոնային արտահայտություններ, իսկ բիտեքով ոտքերը ջարդել ասելով հասկացել է, որ Ալիկ Բանդուրյանը ոչ թե ժարգոնային արտահայտությամբ խնդրել է հնարավորինս ծանր վնաս պատճառել տուժողին, այլ հատկապես կոնկրետացրել, որ ոտքից վերեւ չհարվածեն՝ նշելով, որ Բանդուրյանը չի հորդորել Իսրայելյանին՝ Մուշեղյանի որեւէ կենսական կարեւոր օրգանին հարված հասցնել, ընդհակառակը՝ պարբերաբար նշել է վերջինիս ծեծելու մասին. դարձյալ դատարանը խեղաթյուրել է իրականությունը: Հեռախոսային խոսակցությունների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ Ալիկ Բանդուրյանը խոսակցության մեջ ավելի շատ  օգտագործել է մորթել բառը, իսկ ծեծել բառը երբեք առանձին չի օգտագործել, խոսել է կիսատ-պռատ չծեծելու կամ նենց ծեծելու մասին, որ հիվանդանոց ընկնի»,- մանրամասնեց Երեւանի դատախազը: «Այսպիսով՝ առաջին ատյանի դատարանը, անթույլատրելի ճանաչելով մեղադրանքի հիմքում դրված մի քանի ապացույցները եւ դրանք հանելով ապացույցների զանգվածից, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում...»,- հավելեց դատախազը: Վերջինս միջնորդեց ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել առաջին ատյանի դատարանի՝ Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելայնի եւ Արմեն Գասպարյանի վերաբերյալ դատավճիռը: Բաղդասարյանը պահանջում է ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 38-112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 335 հոդ. 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը) նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:

Դատախազի բողոքից հետո իր բերված բողոքը սկսեց ներկայացնել ամբաստանյայալ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Պողոսյանը, որը կշարունակվի հաջորդ նիստին:

Տպել
3917 դիտում

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր