Երևան
12 °C
Այն տեղեկատվությունը, թե «Արարատցեմենտը» գնվել է 200 հազար դոլարով, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանի ելույթին, որտեղ վերջինս նման պնդում էր արել։
«Օտարվող պետական գույքի գինը չի որոշվում այն դրամական միջոցով, որը ներկայացվում է, պայմանագրի հաջորդ կետով խոսվում է պարտավարությունների մասին, իսկ «Արարատցեմենտը» շատ մեծ պարտավորություններ ուներ։ Այդ 200 հազարին գումարվել է 6 մլն 866 հազար դոլար, ընդ որում՝ դա միայն պարտք փակել չէ»,-ասաց Մելքումյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ լրացրեց Մելքումյանին՝ իր հերթին ասելով, որ իրենց գործընկեր Հայկ Գեւորգյանն առնվազն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով, մասնավորապես՝ խորհրդարանական ամբիոնից հայտարարելով, թե ընկերության մասնավորեցման գործընթացը 200 հազար դոլար է արժեցել․
«Ձեռքիս տակ եղած պայմանագրով հստակեցվում էր երկրորդ կետը, որով մասնավորեցման գործընթացի համար ֆիքսված է 200 հազար դոլար, սակայն չի նշում հենց դրան հաջորդող երրորդ կետը, որտեղ արդեն մնացած բոլոր ֆինանսական հարցերն են, մասնավորապես 6 մլն 866 հազար դոլար պարտքերի մարում եւ այլն, եւ ընդհանուր առմամբ 10 մլն-ից ավելի գումար է նստել մասնավորեցման ամբողջ գործընթացում, էլ չենք անդրադառնաւոմ հետագայում արդեն 6,6 մլրդ ներդրումային ծրագրերին, որոնք իրականցվել են «Արարատցեմենտում»։ Կարծում եմ՝ մասնագիտությամբ լինելով լրագրող՝ պարոն Գեւորգյանը շատ լավ է հասկանում, թե տվյալների մասնակի տրամադրմամբ ինչպես է հնարավոր ամբողջ լրատվադաշտը մանիպուլյացիայի ենթարկել»,-ասաց Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ լրագրողներն էլ կարող են ծանոթանալ պայմանագրին։
Խոսելով 1 տոննա ներկրվող ցեմենտի վրա պետտուրք դնելու վերաբերյալ նախագծի մասին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ բոլորն էլ գիտեն, որ Գագիկ Ծառուկյանը գործարանը հանձնել է հավատարմագրային կառավարման, այսինքն այստեղ, ըստ Տոնոյանի, բզինես շահեր չկան, եւ իրենց պնդմամբ՝ խնդիրը վերաբերում է միայն գործազրկությանը։
Ի դեպ՝ «Արարատցեմենտ» ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT