Երևան
12 °C
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցել մարզիկների ու ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը: Օրերս Ծառուկյանն իր մոտ է հրավիրել ծանրամարտի, ըմբշամարտի ու մարմնամարզության հավաքականների կազմերում ապրիլին կայացած Եվրոպայի առաջնություններում իրենց լավագույնս դրսեւորած ու մեդալներ նվաճած մարզիկներին, ինչպես նաեւ մարզիչներին:
Նա խոսել է մարզիկների հաջողություններից, շնորհավորել նրանց: Հատուկ անդրադարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտին: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին, որը նաեւ Արսեն Ջուլֆալակյանի հայրն է, ասել է, որ նրանցից ավելին է սպասում, քան 2 բրոնզը, սակայն Արսենը նրանց պարզերես է արել Եվրոպայի առաջնության իր բրոնզով:
«Արսեն Ջուլֆալակյանի ցույց տված արդյունքից եմ շատ ուրախացել, դա ինձ համար ոսկու արժեք ուներ, քանի որ նա այդքան զբաղվածության հետ միասին կարողանում է բարձր մակարդակով հանդես գալ, նաեւ պետք է հաշվի առնենք նրա տարիքը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ուրախ է Արսեն Ջուլֆալակյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու կապակցությամբ, քանի որ վերջինս անդրադառնում է մարզաշխարհի խնդիրներին, փորձում լուծումներ գտնել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը բացատրեց՝ ինչու ներկա չի եղել հանդիպմանը: Ասաց, որ այդ ժամանակ ինքն ԱԺ նիստի է եղել: Հարցին՝ արդյոք կգնար, եթե զբաղված չլիներ, պատգամավորը հետեւյալ պատասխանը տվեց.
«Ցանկացած պաշտոնական հանդիպման, ելնելով իմ՝ թե՛ օրենսդրի, թե՛ պրոֆեսիոնալ մարզիկի կարգավիճակից, պատրաստ եմ ներկա լինելու, եթե ֆիզիկապես ժամանակս ների»,- ասաց նա:
Եվրոպայի 2019 թ. ծանրամարտի, ըմբշամարտի ու մարմնամարզության առաջնություններից, չհաշված ծանրամարտի փոքր մեդալները, Հայաստանի 3 հավաքականները վերադարձել են 9 մեդալով: Դրանցից 3-ը ոսկե են, 1-ը՝ արծաթե, 5-ը՝ բրոնզե:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT