Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմի տարելիցի օրերին արցախյան խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը, բնականաբար, եռապատկվում է։ Առավել եւս հիմա, երբ դրան նախորդեցին Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ու միջազգային կառույցների լավատեսական գնահատականները։ Բայց Հայաստանում գնահատականները հակասական են․ընդդիմադիր քաղաքական (եւ ոչ այնքան քաղաքական) շրջանակներն իրենց դժգոհությունն են հայտնում, թե նախ՝ Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցությունների սեղանի շուրջ, եւ երկրորդ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները «թաղվեցին», որովհետեւ դրանց որեւէ անդրադարձ չեղավ, հետեւաբար՝ Ադրբեջանը փաստորեն մարսեց ապրիլյան պատերազմը։
Ի՞նչ է տեղի ունենում իրականում, եւ ի՞նչն է փոխվել բանակցային գործընթացում վերջին ամիսներին։ Մինչեւ հիմա ամեն ինչ տեղի էր ունենում մոտավորապես այսպես․ բանակցությունների հերթական փուլից կամ բարձր մակարդակի հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը շփման գծում սրում էր իրավիճակը, ագրեսիվ հայտարարություններ էր անում, հայկական կողմն էլ դատապարտում էր դա ու կոչ անում պահպանել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Ընդ որում՝ կոչն ուղղված էր լինում միջնորդներին, նրա՛նք պիտի Ադրբեջանին ստիպեին պահպանել այդ պայմանավորվածությունները։ Իսկ միջնորդները դա տհաճությամբ էին անում կամ ընդհանրապես չէին անում։ Ինչո՞ւ։
Որովհետեւ այդ պայմանավորվածությունները (շփման գծում մշտադիտարկումներն ու հետաքննությունների մեխանիզմի ներդնումը) փաստացի կամրագրեին, որ ռազմաճակատի գիծն ըստ էության պետական սահմանի կարգավիճակ ունի եւ փոփոխման ենթակա չէ։ Իսկ միջնորդներն, ինչպես հայտնի է, ժամանակ առ ժամանակ դեմ են արտահայտվում ստատուս-քվոյի պահպանմանը։ Այսինքն՝ շփման գծին ըստ էության պետական սահմանի կարգավիճակ տալն այս պահին նրանց պլանների մեջ չի մտնում։ Այստեղից էլ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները «մոռացության մատնելը»։
Իսկ ո՞րն է հայկական կողմի պատասխանը։ Դիվանագիտական ձեւակերպմամբ դա ԱՄՆ-ում հնչեցրեց պաշտպանության նախարարը՝ հայտարարելով, թե «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւն այլեւս չի գործելու, եւ դրան փոխարինելու է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» սկզբունքը։ Սա նշանակում է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը չի բավարարվելու միայն պաշտպանական գործողություններով, անցնելու է հարձակման եւ Ադրբեջանին տարածքային նոր կորուստներ է պատճառելու։ Ընդ որում՝ դրանք հենց այնպես, օդում ասված խոսքեր չեն։ Հայկական բանակը գերժամանակակից կործանիչներ է ձեռք բերել, համալրվում է հեռահար ճշգրիտ խոցման զինատեսակներով, զորավարժություններ են անցկացվում նաեւ հարձակողական սցենարներով, եւ այլն։ Այսինքն՝ փոխվում է ամբողջ տրամաբանությունը, որովհետեւ միայն արդյունավետ պաշտպանվելու ունակ բանակ ունենալը, պարզվում է, ադրբեջանցիները բավականաչափ ծանրակշիռ փաստարկ չեն համարում ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար։
Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե հայկական կողմը դադարեցնելու է ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ նոր տարածքներ է գրավելու ադրբեջանցիներին ավելի խաղաղասեր դարձնելու նպատակով։ Ոչ իհարկե։ Պարզապես մեզ վախեցնել փորձող Ադրբեջանը պիտի իմանա, որ նոր պատերազմից վախենալու առնվազն նույնքան հիմքեր ունի։ Եվ մենք դրան պիտի հասնենք ոչ թե խրոխտ հռետորաբանությամբ, այլ բանակի սպառազինության տրամաբանությունն ընդլայնելու կոնկրետ քայլերով։ Ինչը եւ իրականացվում է։
Պարզ ասած՝ հայկական կողմի ուղերձը մոտավորապես սա է․ շատ լավ, եթե գտնում եք, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այնքան էլ կարեւոր չեն, ու շփման գծի փոփոխությունը կարող է նաեւ «լեգիտիմ» լինել՝ թող այդպես լինի։ Բայց հետո չբողոքեք, եթե հանկարծ պարզվի, որ շփման գիծը փոխվել է ոչ ադրբեջանցիների օգտին։ Վերջին հաշվով՝ իսկ ո՞վ է ասել, որ մշտադիտարկումներն ու հետաքննությունների մեխանիզմը մեզ ավելի են պետք, քան ադրբեջանցիներին։ Հայկական բանակն ի վիճակի է ե՛ւ մշտադիտարկումներ իրականացնել, ե՛ւ հետաքննել, ե՛ւ դրա արդյունքում պատժել հրադադարի ռեժիմը խախտողներին։
Եվ դա, ի դեպ, միայն մեծացնում է արդյունավետ բանակցությունների հավանականությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT