Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով եվրոպացի պաշտոնյային՝ նախարար Բաթոյանը նշել է, որ հետևել է նրա ելույթին ՀՀ Ազգային ժողովում և ուրախ է արձանագրել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական մոտեցումները լիովին արտացոլված էին դրանում.
«Ես ուրախությամբ արձանագրեցի, որ մեր մոտեցումները և պատկերացումները համընկնում էին ձեր ելույթում առանձնացված առաջնահերթությունների հետ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին և հավասար հնարավորություններին, ընտանեկան բռնության և խտրականության բացառմանը: Ուզում եմ ասել, որ այս իմաստով մենք շատ վճռական ենք տրամադրված»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային կոնվենցիաների վավերացմամբ ստանձնված պարտավորությունների իրագործումը՝ ոչ միայն իրավական դաշտի համապատասխանեցման, այլև՝ գործողությունների իրականացման մակարդակում:
Նախարար Բաթոյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի կողմից ստորագրված մի շարք եվրոպական կոնվենցիաների վավերացման ուղղությամբ, մասնավորապես՝ Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների:
«Ուրախ եմ անձամբ ձեզ հետ ծանոթանալուս համար: Առիթ ունեցել եմ լսելու ձեր ելույթը ՄԱԿ-ում՝ օրեր առաջ: Ուրախ եմ լսել, որ Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների վավերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կանանց և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը առանցքային նշանակություն ունի ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից, այլև՝ պաշտպանված հասարակություն ունենալու համար»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:
Լիլիան Մորի Պասկիեին նշել է, որ ԵԽԽՎ-ն կարևորում է քննարկումները ոչ միայն բոլոր քաղաքական ուժերի միջև, այլև՝ հասարակության բոլոր խմբերի: Հանրային քննարկումները, ըստ եվրոպացի պաշտոնյայի, կարևոր են ոչ միայն իրազեկման, այլև՝ հասարակական համերաշխություն ձևավորելու տեսանկյունից:
Անդրադառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին, Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ օրենքը փոփոխությունների կարիք ունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT