ՊՊԾ գնդի գրավումից հետո աշխատասենյակից անհետացել է 336 հազար դրամ, որը նախատեսված էր 02 շաբաթաթերթի համար. տուժող

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօր Արմեն Բիլյանի եւ Պավել Մանուկյանի համար եւս մեկ նոր հանրային պաշտպան ներգրավվեց:

Պաշտպան Սեդրակ Մկրտչյանի ներգրավմանը, սակայն, Բիլյանն ու Մանուկյանը դեմ էին: Մանուկյանը մասնավորապես նշեց, որ ինքը պաշտպան ունի՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ Բիլյանն էլ հայտարարեց, որ հանրային պաշտպանները իր պաշտպանությունը պատշաճ չեն իրականացնում:

«Մենք բացարձակապես չենք կարողանում աշխատել այդ պաշտպանների հետ, նրանք իմ մոտ չեն գալիս, իմ կարծիքը չեն հարցնում, ուղղակի գալիս ներկա են ստանում ու գնում: Այս մարդը (նկատի ունի իր պաշտպան Վահե Եփրիկյանին,-հեղ.) մեկ ամսից ավելի է՝ եկել է, նախորդ պաշտպանը որ գնաց, ընդամենը մեկ անգամ է ինձ այցելել: Ես պետք է աշխատեմ, որ բացահայտվի կեղծիքը... պաշտպանը նրա համար է, որ պաշտպանություն ապահովի, եթե ուղղակի ներկա ստանալու համար պաշտպան են ուղարկում, ապա ինձ պաշտպան հարկավոր չէ: Հանրային պաշտանի գրասենյակի ղեկավարին ասեք, որ պաշտպան չուղարկի՝ առանց իմ կարծիքը հարցնելու»,- ասաց Բիլյանը եւ հայտարարեց, որ ինչպես նոր ներգրաված հանրային պաշտպանից, այնպես էլ իր մյուս հանրային պաշտպանից հրաժարվում է: Վահե Եփրիկյանը, սակայն, նշեց, որ Բիլյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: «Ամեն գործի քննության ընթացքում ամեն ինչ իր հետ համաձայնեցնում եմ, իր շահերին հակասող որեւէ գործողություն չեմ կատարում: Ինչ վերաբերում է վերջինս տեսակցելուն՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով չեմ կարողացել նրան տեսակցել, սակայն չի եղել այնպիսի հանգամանք, որ նա ցանկացել է ինձ հետ քննարկել եւ ես ժամանակ չեմ գտել կամ չեմ փորձել հարմարեցնել եւ զրուցել նրա հետ»,- ասաց պաշտպանը: Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատավորն, այնուամենայնիվ, որոշեց հանրային պաշտպանին ներգրավել որպես Արմեն Բիլյանի եւ Պավել Մանուկյանի պաշտպան:

Դատարանում այսօր ցուցմունք տվեցին գործով տուժող երեք ոստիկանները:

Մասնավորապես, ոստիկանության զորքերի ծառայող Փայլակ Մնացականյանը դատարանին հայտնեց, որ 2016 թվականի հուլիսի 29-ին ծառայություն է կատարելիս եղել Խորենացի փողոցում. ժամը 21:30-ի սահմաններում հրաման է ստացել դեպի Սարի թաղի ուղղությամբ շարժվելու, քանի որ, ըստ նրա՝ այնտեղ քաղաքացիներ էին հավաքվել եւ հնարավոր էր զանգվածային անկարգություններ տեղի ունենային: «Սարի թաղ չհասած առաջին եւ երկրորդ ոլորապտույտի միջնամասում մեզ մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ եւ սկսեցին քարեր, պայթուցիկներ, շշեր նետել, մենք պաշտպանվում էինք՝ վահանները պահելով մեր գլխավերեւում»,- պատմեց ոստիկանը: Ըստ տուժողի՝ որոշ ժամանակ անց ոստիկանության կողմից օգտագործվել են հատուկ միջոցներ եւ հաջողվել է անկարգությունները վերացնել, որից հետո ժողովուրդը ցրվել է: Մնացականյանի խոսքով՝ ժամը 22:30-ից 23:00-ի սահմաններում, երբ վերադառնալիս են եղել Խորենացի փողոցի կողմ, ՊՊԾ գնդի տարածքից կրակոցի ձայներ են լսվել: «Այդ ճանապարհին՝ գնդի մոտ հասնելու ժամանակ, զգուշացվեց, որ կրակոցներ են հնչում եւ հարկավոր է զգույշ լինել: Այդ հատվածն անցում էինք փոքր խմբերով, վազքով: Ես գնդի կողմից կրակոցի ձայն լսեցի եւ ցավ զգացի որովայնի եւ ոտքի հատվածում, չդադարեցնելով վազքս, անցա այդ հատվածը եւ մոտեցա մնացած ոստիկաններին ու օգնություն խնդրեցի»,- պատմեց տուժող ոստիկանը եւ նշեց, որ դրանից հետո իրեն են մոտեցել վաշտի հրամանատարը եւ գնդապետ Լեռնիկ Երանոսյանը (զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը,-հեղ.) եւ իրեն մոտեցրել շտապօգնության մեքենային: Դրանից հետո Մնացականյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են եւ պարզվել է, որ կրակոցի հետեւանքով վնասվել է նրա հաստ աղիքը, որի միջից հանվել է փամփուշտի գնդակը: Ի պատասխան պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ տուժողն ասաց, որ իր հիշելով՝ կրակոցն արձակվել է AKM տեսակի ավտոմատից եւ տեղյակ չէ՝ այն գտել են, թե՝ ոչ:

Ցուցմունք տվեց նաեւ ոստիկան Մայիս Հովհաննիսյանը, որը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ աշխատելիս է եղել Էրեբունու համայնքային ոստիկանությունում: Նա ասաց, որ 2016 թվականի հուլիսի 16-ին ծառայություն իրականացնելիս է եղել, երբ հրավառության եւ կրակոցի ձայներ է լսել: Դրանից հետո տեղակցել է, որ ՊՊԾ գունդը մի խումբ անձանց կողմից գրավվել է: Հովհաննիսյանի խոսքով՝ իր մեքենան, որը կայանված է եղել Էրեբունու բաժնին կից, ամբողջությամբ այրվել է: Թե ո՞ւմ կողմից եւ ինչ եղանակով է մեքենան այրվել, նա չգիտի: Տուժողը միայն նշեց, որ այդպիսով՝ իրեն մոտ 750 հազար դրամի գույքային վնաս է պատճառվել:

Գործով մյուս տուժողը Հրայր Հայրապետյանն էր: Նա դատարանին հայտնեց, որ 1993 թվականից ծառայում է ոստիկանությունում. դեպքի ժամանակ զբաղեցնելիս է եղել ՊՊԾ գնդի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնը, իսկ այժմ աշխատում է ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի տեղակալի պաշտոնում:

Տուժողն ասաց, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, առավոտյան ժամը 05:15-ի սահմաններում հեռախոսակապի միջոցով գնդի շտաբի պետից տեղեկացել է, որ գունդը գրավվել է, որից հետո անմիջապես գնացել է դեպի գունդ, փորձել մուտք գործել դրա տարածք, սակայն տեսնելով, որ գնդի դարպասների մոտ կանգնած են հրազենով մի խումբ տղաներ, ետ է քաշվել: Նրանցից իր մոտ տպավորվել է միայն մեկ տղամարդ՝ սպիտակ մորուքով, որը կանգնած էր իրենց ավելի մոտ եւ պահանջել ետ քաշվել: Հայրապետյանը նշեց, որ ամբողջ ընթացքում Խորենացի փողոցում է ծառայություն իրականացրել, միայն զինված խմբի դուրս գալուց հետո է մտել իր աշխատասենյակ: «Աշխատասենյակս թափթփած էր, աննկարագրելի վիճակ էր, այնտեղ ունեցել եմ հեռախոսաքարտեր, կրիչ, բայց ամենակարեւորը աշխատասեղանիս աջ կողմի դարակում գտնվող 336 հազար ՀՀ դրամն էր, որը նախատեսված էր 2-րդ կիսամյակի 02 շաբաթաթերթի համար: Դա 96 ծառայողներից յուրաքանչյուրից 3500 դրամ հավաքված գումարն էր, որը չկար: Շատ զարմանալի է, որ երկաթյա պահարանը, որը գտնվում էր իմ աշխատասենյակում, նույնպես այնտեղ չէր, այնտեղ ունեցել եմ համապատասխան փաստաթղթեր, իսկ ներքեւի մասում առկա էր իմ անվանական ՏՏ տեսակի ատրճանակը եւ Կոբրա տեսակի լապտեր: Նույն օրը հրամանատարիցս տեղեկացա, որ ատրճանակը հայտնաբերվել է գնդի դիմացի շենքի մասնաճյուղում, ինչպես նաեւ հայտնաբերվել է լապտերը: Օգոստոսի 8-ին ինձ տեղեկացրին, որ լազերային հրաձգարանում կա մի քանի երկաթե պահարան, որոնցից մեկը իրենն է եղել: Պահարանի վերեւի դուռը ջարդված էր, իսկ ներքեւինը՝ փակ. բանալիով բացել եմ ներքեւի դուռը, այնտեղից հայտնաբերել մուգ գույնի կտորից պայուսակ, նոթատետր եւ սկոչով փաթեթավորված ինչ-որ զանգված, կողքը՝ 1 միլիոն 116 հազար դրամ, երկու հատ մեկ դոլար եւ 50 ռուսական ռուբլի»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ հայտնաբերված պայուսակը եղել է ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանինը: Տուժողի խոսքով՝ իրեն գույքային վնաս անձամբ չի պատճառվել, փաստաթղթերըմ գույքը չի վնասվել, այլ աշխատասենյակի դուռն է ջարդվել եւ մետաղական պահարանը վնասվել: Վարուժան Ավետիսյանի հարցին՝ հնարավո՞ր է, որ հայտնաբերված գումարը եւս պատականել է Գեղամ Խաչատրյանին, տուժողն ասաց, որ ենթադրում է, սակայն Խաչատրյանը նշել է, որ իր մոտ եղած գումարն ավելի շատ է եղել, որը գոյացել էր ավտոմեքենայի վաճառքից:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 27-ին, որի ժամանակ կշարունակվեն տուժողների հարցաքննությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2525 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ