Զինվոր Կարեն Արտակի Կարապետյանի դին Գյումրի կտեղափողվի վաղը՝ մարտի 14-ին (լուսանկարներ)

Քաղաք Գյումրի, Դանիելյան փողոց, 34 շենք, բնակարան 1: Այս հասցեում էր ապրում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային գյումրեցի զինվոր Կարեն Արտակի Կարապետյանը, որը երեկ՝ 12.03.2019թ.՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածք էր ստացել:

Կարենը ծառայության էր մեկնել 2018 թվականին: Թալիշում էր ծառայում: Տան միակ երեխան էր: Ապրում էր մոր եւ տատի հետ: Փոքր հասակից էր մորն օգնում բոլոր հարցերում՝ տնային գործերից մինչեւ ընտանիք պահելու խնդիրը Կարենին վաղ մանկությունից էր ծանոթ: Դպրոցը չավարտած մոր հետ ՌԴ էր գնացել աշխատելու: Հետո վերադարձել, մեկնել էր ծառայության:Կարենի ազգականները պատմում են, որ ծառայության ընթացքում խնդիրներ չի ունեցել տղան, համենայնդեպս չի եղել այնպիսի իրավիճակ, որ նման ելքը կանխատեսելի լիներ: Պատմում են, որ դեպքի նախորդ երեկոյան զանգել, մոր հետ խոսել է, ուրախ է եղել: Կատարվածն անակնկալի է բերել բոլորին: Դեպքի մասին Կարենի ազգականները ոչինչ չգիտեն, բացի եղած պաշտոնական տեղեկատվությունից: Հիշեցնենք, որ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կարեն Արտակի Կարապետյանի մահվան դեպքով ձերբակալվել է զինծառայող։

Տպել
16006 դիտում

Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը

Նախագահի ընտրությունները դարի հարց մի դարձրեք. Հրայր Թովմասյան

«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը

Մեր երկխոսության մեջ չկա ոչ մի «տաբու», սակայն չեմ հիշում դեպք, որ մենք թեժ վիճաբանած լինենք. Սերգեյ Կոպիրկին

Արցախում կորոնավիրուսի 9-ը նոր դեպք է հաստատվել. 5 բուժվող հիվանդի վիճակը ծանր է

Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի

Ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն. ՀՊՏՀ ՈւԽ նախագահը՝ դասապրոցես չլինելու մասին

Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակցություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին

Հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք. մահացել է 3 մարդ, բացի մեկից՝ մյուսներն ունեցել են հիվանդություններ

ՍԴ նախագահի պաշտոնը իմ կարծիքով գրավիչ չէ. Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվի

Ապագա բժիշկը ՄԻՊ-ի աջակցությամբ կշարունակի ուսումը «Պատիվ ունեմ» ծրագրով (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը հրավիրում է հետազոտության

ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան ու այլ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ

«Ամերիաբանկի» հաճախորդների համար նոր հնարավորություն՝ հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին առցանց

Երեւանում եւ 8 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում

Հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում. այրվել է ուսուցչանոցը

Արաբկիրում եւ Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. քաղաքապետարան

Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հակամարտությանը

«Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Վրաստան մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները