Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա նիստում հարցաքննվեցին գործով տուժողները:
Մասնավորապես հարցաքննվեց տուժող ոստիկան կարմիրբերետավոր Գարիկ Մաթեւոսյանը: Նա դատարանին հայտնեց, որ աշխատում է ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակում:
Տուժող ոստիկանը պատմեց, որ դեպքի օրը՝ 2016 հուլիսի 16-ին, ծառայության է գտնվել Խորենացի փողոցում. «Գիշերը մոտավորապես 3-ի կողմերը մեր «Արեգ» բազայի կողմից բազմիցս օգնության կանչ եմ լսել: Ինձ հետ նույն վայրում ծառայության մեջ գտնվող Վլադիմիր Նիկողոսյանի հետ իմ մեքենայով մոտեցել ենք «Արեգ» բազա՝ ՊՊԾ գունդ: Մոտավորապես 10-15 մետր կար, որ հասնեինք ՊՊԾ գնդի դարպասին, երբ նկատեցինք «ԿՌԱԶ» մակնիշի մեքենա, որը հարվածել էր դարպասին: Իմ առջեւում կանգնած էր մեր տղաներից Դավիթը (ոստիկան), իմ մեքենայով, ես կանգնել եմ Դավիթի մեքենայի ետեւը. այդ ընթացքում նկատեցինք մի տարեց մարդու՝ սպիտակ մորուքով (խոսքը ըստ ամենայնի Մարտիրոս Հակոբյանի մասին է,-հեղ.), որը ավտոմատները դրած՝ դեպի մեր ուղղությամբ կրակում էր, բայց օդ էր գնում, կրակոցներ էր նաեւ Սարի թաղի տներից մեկի ուղղությամբ:
Կրակոցների հետեւանքով Դավիթը մեքենան հետ տվեց եւ վնասեց իմ մեքենան, այդ ընթացքում փորձեցինք դուրս գալ մեքենայից. թաքնվել ենք իմ մեքենայի հետեւում, որից հետո հետ ենք գնացել Սարի թաղի մոստի կողմը, փորձել մտնել գունդ, որպեսզի զինվենք եւ հասկանանք՝ ինչ է կատարվում, որ պաշտպանենք մեր ընկերներին, մեր աշխատավայրը»,- իր ցուցմունքում ասաց Մաթեւոսյանը: Նա ասաց, որ ՊՊԾ գունդ են մտել գնդի երկրորդ մուտքով՝ սյան միջոցով: Ըստ նրա պատմածի՝ ինքը, մյուս ոստիկաններ Դավիթը եւ Հովսեփը մտել են գունդ եւ փորձել մոտենալ հերթապահ մասին, երբ հասել են 3-րդ հատուկ գումարտակի մուտքի մոտ, ՊՊԾ գնդի խաչքարի կողմից իրենց ուղղությամբ կրակոցներ եւ սեռական հայհոյանքներ են հնչել: Ինչից հետո փորձել են հետ փախչել, որպեսզի չվնասվեն: «Ես մտել եմ 3-րդ հատուկ գումարտակի մուտքով, հետո որոշեցի, որպեսզի 2-րդ հարկով բարձրանամ կարճ ճանապարհով մտնեմ հերթապահ մաս, որպեսզի հասկանամ՝ ինչ է կատավում եւ ի վերջո զինվենք: 2-րդ հարկում ինձ դիմավորեցին Արայիկ Խանդոյանը եւ խմբի այլ անդամներ: Ես փորձեցի պաշտպանվել, Արայիկ Խանդոյանը ասաց՝ չենք եկել սպանենք, ավելի լավա հանձնվես, թե չէ անմեղ զոհ կլինես, կսպանեն: Իրենց տղաներից էլի շատ մարդիկ կային, չեմ հիշում՝ ովքեր էին, Արայիկ Խանդոյանը ինձ գրկեց, տղաներին ասաց՝ չկրակեք, հանձնվել ա: Ինձ բերել են ձախ կողմի վրա գտնվող սենյակ, հանեցին ժիլետս, վերցրեցին հեռախոսս եւ իջեցրին ներքեւ՝ հերթապահ մաս: Այդ ընթացքում իրենց խոսակցություններից ես հասկացա, որ իրենք կռված մարդիկ են»,- պատմեց տուժող Մաթեւոսյանը: Նա ասաց, որ խմբի անդամները հորդորել են միանալ իրենց, խմբի անդամները պահանջում էին Ժիրայր Սեֆիլյանի ազատումը, նախագահի հրաժարականը:
«Ասում էի՝ ձեր պահանջը ներկայացրեք համապատասխան մարդկանց, ոչ թե մեզ, մեզ հետ կապված ի՞նչ կա, որ նման ձեւով եք վերաբերում: Երբ ինձ իջացրին ներքեւ, զինված խմբի անդամները ավտոմատները պահել էին ինձ վրա եւ ասում էին՝ միացի մեզ, ես պատասխանեցի, որ ես ոստիկանության աշխատող եմ, ես իմ աշխատանքն եմ կատարում եւ ձեզ հետ չեմ եւ երբեւիցե չեմ էլ միանա ձեզ: Այդ ժամանակ նկատեցի Դավիթին, որից հետո մեզ իջեցրին Հսկիչ անցագրային կետ: Այնտեղ տեսել եմ Տիգրանին, որը ուսից վնասվածք էր ստացել գետնին նետվելու պատճառով: Ես թույլ չեմ տվել, որ ինձ ձեռնաշղթա հագցնեն, խոսելով նրանց՝ հետ թույլ են տվել, որ նաեւ ազատ արձակեն այն երկու ոստիկաններին, որոնց ձեռքներին ամրակներ էին հագցրել, ես ինքս եմ արձակել այդ ամրակները»,- շարունակեց ոստիկանը: Նա ասաց, որ լուսադեմին արդեն նույն սենյակ են ուղեկցել Վալերի Օսիպյանին եւ Վարդան Եղիազարյանին:
Մեղադող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին ի պատասխան տուժողն ասաց, որ 7 օր գտնվել է ՊՊԾ գնդի տարածքում, սահմանափակվել է իր ազատությունը, խախտվել են իրավունքները, ինքը եղել է պատանդի կարգավիճակում:
Մեղադրող դատախազի հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ 7 օր հետո թույլատրեցին դուրս գալ գնդի տարածքից, տուժողն ասաց, որ առավոտյան արթնացել են եւ իրենց ասել են, որ ազատ են: «Մենք ասացինք, որ առանց պարոն Օսիպյանի եւ Վարդան Եղիազարյանի դուրս չենք գա գնդից, սակայն պարոն Օսիպյանը խնդրեց, ասաց՝ դուրս եկեք, մեզ էլ են բաց թողելու, հանգիստ եղեք: Երկու ժամ հետո իրեն ազատ են արձակել: Մեղադրող Պետրոսյանի հարցին՝ այդ ընթացքում ձեր նկատմամբ բռնություն գործադրվե՞լ է, Մաթեւոսյանը բացասական պատասխան տվեց, ապա հայտարարեց. «Եղել է դեպք, որ Արմեն Բիլյանը փորձել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել»: Մյուս հարցին՝ Սմբատ Բարսեղյանին տեսե՞լ եք, ինչով էր զինված, տուժողն ասաց, որ տեսել է. «Արթուր Վանոյանի զենքը նրա ձեռքում է եղել, որով անգամ կրակել է»,- ասաց նա: Պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ ինչո՞ւ Բիլյանի գործողությունների մասին նախաքննության ընթացքում չի նշել, տուժողն ասաց, որ այն հոգեվիճակի մեջ է գտնվել, որ չի հիշել:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի հարցին՝ դուք ի՞նչ էիք անում, որ ես էլ իբր ուզում էի ձեր վրա կրակել, տուժողը պատասխանեց. «Այնտեղ ասացին, որ զինված խմբի անդամները ուզում են մեքենաները այրեն, ես էլ ասացի Պավել Մանուկյանին՝ մեքենաները տանենք ավտոպարկ, ասացի՝ մի վնասեք մեր մեքենաները, մենք ի՞նչ մեղք ունենք, որ ձեր գործողությունների հետ կապված մենք պետք է վնաս կրենք: Ես կոտրել եմ Դավիթի մեքենայի ապակին, փակ էր դռները, որպեսզի իր մեքենան էլ տեղաշարժեի, դուք էլ բարկացաք եւ զենքը պահեցիք վրաս, ուզում էիք կրակեիք, Պավել Մանուկյանը թույլ չտվեց»,- ասաց նա: Բիլյանն էլ իր հերթին արձագանքեց. «Դու Դավիթի մեքենան դիտավորությամբ ջարդեցիր, ձեռքդ էլ ահագին վնասեցիր, սրիկայի նման խաբեցիր, որ դու չես եղել... նման բան չի եղել, սուտ ես խոսում դու...ուզում էիր հերոսանայիր»: Տուժողն էլ ի պատասխան ասաց, որ Բիլյանն է ստում. «Սուտ դուք եք խոսում, բոլ ա էլի»: Նրա այս խոսքերից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը տուժողի նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցկիա կիրառեց:
Տուժող ոստիկան Գարիկ Մաթեւոսյանը նաեւ առարկեց, որպեսզի խմբի 10 անդամների նկատմամբ համաներում կիրառվի:
Այնուհետեւ դատարանում ցուցմունք տվեց նաեւ ՊՊԾ գնդի գրավման օրը տարածքում տեսանկարահանում իրականացնելիս թեւից վիրավորված, այս գործով տուժող, ոստիկանության նախկին օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։
Նա հայտնեց, որ դեպքի ժամանակ աշխատել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունում, իսկ այժմ աշատում է այլ կառույցում։ «ՊՊԾ գնդի գրավման օրը, առավոտյան ժամը 7։30–ի սահմաններում ՊՊԾ գնդի մոտ նկարահանում էի իրականացնում։ Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից հեռվից նկարահանում էի պրոցոսը, երբ զրահամեքենան փորձեց շարժվել գնդի տարածք։ Այս ժամանակ կրակոցներ հնչեցին եւ ես վիրավորվեցի»,–պատմեց տուժողը՝ հավելելով, որ կրակոցի հետեւանքով վնասվել էր թեւի մկանները։ Նա նշեց, որ կրակոցների պահին գնդի մոտ էին Մարտիրոս Հակոբյանն ու Թաթուլ Թամրազյանը։ Ըստ տուժողի ՝ իր վրա հավանաբար կրակել է Մարտիրոս Հակոբյանը։ «Մինչ այդ Մարտիրոս Հակոբյանն ագրեսիվ վարք էր ցույց տալիս, մի քանի անգամ օդ էր կրակում։ Կրակոցից հետո աջ ձեռքի հատվածում ստացա վնասվածք, շտապօգնության մեքենան մոտիկ էր, միանգամից տեղափոխեցին Էրեբունի ԲԿ»,–պատմեց նա։
«Սասնա ծռեր» խմբի անդամները Հայրապետյանից հետաքրքրվերցին, թե նա հետագայում տեսե՞լ է իր նկարահանած տեսանյութի կադրերը եւ արդյոք կադրում երեւում է, թե ով է կրակոցներ արձակողը։ Հայրապետյանը նշեց, որ տեսանյութում չի երեւում, թե կոնկրետ ով է կրակում։
Արեգ Կյուրղյանն էլ հայտարարեց, որ այդ տեսանյութը կրճատված է ներկայացվել։
Հայրապետյանը նաեւ հայտնեց, որ առարկում է, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT