Մի համակարգ ենք դնելու, որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 %-ով կբարձրանա․ նախարար

ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դպրոցներում ուսուցիչների դրուքաչափերի բարձրացմանը՝ նշեց, որ թե՛ վարչապետը, թե՛ ինքը ասել են, որ ուսուցիչների դրույքաչափերի հարցը իրենց օրակարգում է․

«Երեկ էլ մեծ քննարկում ենք ունեցել, ամբողջական պատկերացում ունենալուց հետո կխոսենք աշխատավարձի բարձրացման մասին, մեր ծրագրում, նախնական կարող եմ ասել, սեպտեմբերին ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նպատակ ունենք»,- հայտնեց նախարարը, սակայն չասաց, թե որքան գումարի մասին է խոսքը, միայն նշեց, որ բարձրացումն արվելու է բյուջեի խնայողության հաշվին եւ այս տարվա բյուջեի վրա մեծ ճնշում չի լինի։

Արայիկ Հարությունյանը փոխանցեց, որ ուսուցիչների վերապատրաստման մի համակարգ են դնելու, որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը հիսուն տոկոսով կբարձրանա։ ԿԳ նախարարի խոսքով՝ իր անվան շուրջ աղմուկն այն պատճառով է, որ ոլորտում ցավոտ ռեֆորմներ են տեղի ունենում։

Տպել
2530 դիտում

Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրն ու Ավագ շաբաթի մեկնարկը

Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտ ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը

Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հանձնաժողովի նիստ է գումարվել

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին