Արայիկ Խանդոյանը պատանդներին հրահանգեց բռոնե ժիլետները չհանել, որ փոխհրաձգության դեպքում ավելորդ զոհեր չլինեն. տուժող

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդում հերթապահություն իրականցնող բուժքույրերից Անահիտ Ենգիբարյանը:

Վերջինս դատարանում, ըստ էության, մանրամասն ցուցմունք չտվեց՝ որպես պատճառաբանություն նշելով, որ շատ ժամանակ է անցել եւ չի հիշում: Ենգիբարյանը նույնիսկ չէր հիշում դեպքի տարեթիվն ու ամսաթիվը: «Միայն հիշում եմ, որ ամսի 17-ն էր»,- այսպես սկսեց իր ցուցմունքը տուժողը:

Դատաքննության ընթացքում տված ցուցմունքից այդպես էլ հասկանալի չէր, թե ինչ վնաս է կրել Ենգիբարյանը, ինչպես է տուժել:

Նա ասաց, որ գնդի տարածք կանչով գնացել են ժամը 10:00-ի սահմաններում եւ այնտեղից դուրս եկել երեկոյան ժամը 23:00-ին:

Ըստ բուժքրոջ ցուցմունքի՝ այդ ընթացքում ինքն աշխատանքի մեջ է եղել, որն ավարտվում էր առավոտյան ժամը 09:00-ին:

Մեղադրող դատախազի հարցին ի պատասխան բուժքույրն ասաց, որ ՊՊԾ գնդում եղած ժամանակ խմբի անդամների մոտ զենք չի տեսել, այնինչ նախաքննության ընթացքում բուժքույրն այլ տեղեկություն էր հայտնել: Այս եւ այլ հակասություններով պայմանավորված՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքում Անահիտ Ենգիբարյանը պատմել է, որ այդ ողջ ընթացքում ինքը շտապօգնության մեքենայի մեջ է եղել եւ բժշկական օգնություն ցուցաբերել խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին, ինչպես նաեւ պատանդ ոստիկաններից երեքին: Ըստ ցուցմունքի՝ նա գնդի տարածքում տեսել է Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակ Երեւանի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Վալերի Օսիպյանին, ՀՀ այժմ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին: Նա նշել է, որ Օսիպյանն էր բանակցում զինված խմբի անդամների հետ, որի ժամանակ Օսիպյանը հայտնել է, որ «սրանով ոչնչի չեք հասնելու»:

«Երբ գնդի ներսում էինք, խմբի անդամներից մի քանիսն էին զինված, այնուհետեւ, երբ նրանք կոտրել են ՊՊԾ գնդի պահեստարանը, այնտեղից վերցրել են տարբեր տեսակի զենքեր եւ զինվել, երբ ես գտնվում էի գնդի ներսում, հաշվեցի զինված խմբի անդամներին, որոնք մոտավորապես 30 հոգի կլինեին: Մեր հերթապահության ժամանակ զինյալների կողմից կրակոցներ չի եղել, մեքենաներ չի հրդեհվել, մեր նկատմամբ, ինչպես նաեւ պատանդների նկատմամբ բռնություն չի գործադրվել, սպառնալիքներ չեն հնչեցվել: Նշեմ նաեւ, որ զինված խմբի անդամների մոտ ես նկատել եմ հեռախոսներ, կապի հատուկ միջոցներ, որոնցով նրանք խոսում էին, նռնակներ, զենքեր: Երբ բուժօգնություն էի ցույց տալիս պատանդ ոստիկաններից մեկին, նա իր հագից հանեց բռոնե ժիլետը, բուժօգնություն ցույց տալու համար, այդ ժամանակ զինված խմբի անդամներից Արայիկ Խանդոյանը ում դեմքը հիշում եմ մամուլից, մոտեցավ մեզ եւ հրամայական տոնով ասաց, որ բռոնի ժիլետը մի հանի ինչպես նաեւ մյուս պատանդներին հրահանգեց, որպեսզի բոլորը հագնեն, որ եթե փոխհրաձգություն լինի, ավելորդ զոհեր չունենանք: Մեզ ոչ մի պահանջ չէին ներկայացնում, սակայն խոսակցության ընթացքում ասում էին, որ իրենց ուզածն այն է, որպեսզի Սեֆիլյանն ազատ արձակվի»,- իր ցուցմունքում նշել է բուժքույրը:

Նախաքննական ցուցմունքում նա պատմել է, որ վիրավոր ոստիկաններից մեկի մոտ, որի անունը չգիտի, կյանքի համար վտանգավոր այտուց է եղել, եւ իրենք առաջարկել են նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն զինված խմբի անդամներն արգելել են՝ հրահանգելով տեղում ցույց տալ բուժօգնություն. «Նաեւ իմացանք, որ հարձակման ժամանակ սպանվել է Արթուր Վանոյանը: Խմբի անդամներն ասում էին, որ ոչ ոքի չէին ուզում սպանել, պարզապես գնդապետը կրակել է իրենց վրա, իրենք էլ պատասխանել են: Իսկ Տեփանոսյանի մահվան մասին իմացել եմ մամուլից»: 

Քննիչի հարցին ի պատասխան տուժողն ասել է՝ հետո, երբ գնդի տարածքից դուրս են եկել, բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ իրենց արգելել էին դուրս գալ, մինչեւ փոխարինող բրիգադի գալը:

«Եթե աշխատաժամիցս դուրս աշխատեի, ինձ թույլ չտային դուրս գալ, ես ինձ տուժող կհամարեի, բայց ես իմ աշխատանքն եմ կատարել իմ աշխատաժամին»,- դատարանում ասաց Ենգիբարյանը՝ նշելով, որ իրենք երբեմն ժամանակից ավել են աշխատում, մինչեւ իրենց փոխարինող խումբ է գալիս: «Մինչեւ մեզ փոխարինող չի տալիս, մենք իրավունք չունենք լքելու»,- հավելեց Ենգիբարյանը: Հարցին՝ դուք ձեզ տուժող ճանաչո՞ւմ եք, բուժքույրն արձագանքեց. «Եթե ես վնաս կրած լինեի, մեր կառավարությունը մի 10 օրով ինձ սանատորիա կուղարկեին»,- հայտարարեց նա: Այս պատասխանից հետո դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել բուժքրոջը:

Վերջինս այսօր դատարանում պնդեց, որ որեւէ պարտք պահանջ չունի եւ չի առարկում, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի: Բուժքույր Անահիտ Ենգիբարյանը նիստերի դահլիճը լքեց ծափողջույնների ներքո:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին, որի ժամանակ նախատեսվում է գործով տուժողների հարցաքննությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2789 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ