Երևան
12 °C
«Ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրապետում է աշխարհին»,- ասել է նրա խելոքներից մեկը։ Իսկ, եթե մարդը չի տիրապետում տեղեկատվությա՞նը, ուրեմն նա անկարող է եւ խե՞ղճ։ Հավանաբար։ Իսկ, եթե այդ մարդն ունի տեղեկատվություն եւ չգիտե նրա հարկը, կամ չի կարողանում օգտվել դրանից։ Այդ արդեն վատ է, շատ վատ եւ, առաջին հերթին, հարվածում է նման անգետին, դաժանորեն պատժում։
Նման դեպքեր հայտնի են պատմությանը։ Ժողովուրդների հայր Իոսիֆ Ստալինը, օրինակ, չհավատաց սեփական հետախուզության եւ օտար աղբյուրների հավաստի տեղեկատվությանն այն մասին, որ հիտլերյան Գերմանիան 1941 թվականի հունիսի 22-ին հարձակվելու է իր երկրի վրա։ Չհավատաց, ու դաժանորեն պատժվեց։ Երրորդ ռեյխի զորքերը հազարավոր կիլոմետրերով մտան ԽՍՀՄ-ի խորքերը, միլիոնավոր մարդիկ զոհվեցին ստույգ տեղատվությունը չանսալու եւ չհավատալու պատճառով։ Տեղեկատվություն չլինելու կամ ստույգ չլինելու հետ են կապված Խորհրդային Միության ներխուժումը Աֆղանստան կամ ԱՄՆ-ի հարձակումն Իրաքի վրա, որոնք խլեցին հազարավոր կյանքեր ու խորը սպիներ թողեցին միջազգային հարաբերությունների հետագա ընթացքի վրա։
Ավաղ, մարդիկ հաճախ են մոռանում պատմության դասերը՝ ակամա կամ դիտավորյալ։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ եւս տեղի ունեցավ մի խիստ ողբերգական անցք, երբ տեղեկատվության հետ կապված մենք ունեցանք մարդկային զոհեր եւ հողային կորուստ։
...Հանրապետական պրոպագանդիստական մեքենան Ապրիլյան պատերազմից հետո լայնորեն քարոզում էր այն միտքը, որ թշնամին ուխտադրժորեն խախտելով բոլոր գրված եւ չգրված պայմանավորվածությունները՝ ռազմական գործողություններ է սկսել հայկական կողմի դեմ։ Ավելին, անընդհատ ասվում էր. մեր զինված ուժերը հանկարծակիի են եկել, որի հետեւանքով ունեցել ենք 100-ից ավել զոհ, եղել է տարածքի կորուստ։
Հետաքրքիրն այն է, որ նման տարբերակին զուգընթած զարգացվում էր ինքնանվաստացման եւ ինքնախեղճացման այն տարբերակը, (իհարկե ոչ պաշտոնական մակարդակով), թե կորստյան պատճառներ են հանդիսացել զինամթերքի եւ տեխնիկայի պակասը, նորակոչիկների գերակայությունը զորքերում եւ այլն, իսկ երկրի առաջնորդն իր հերթին գանգատվում էր, որ մենք կռվել ենք 80-ականների զենքով։
Եթե կա հանցանք, ուրեմն պետք է լինի՝ պատիժ։ Եվ պետության նախագահի թեթեւ ձեռքով գտվեց քավության նոխազը՝ հանձինս հետախուզության պետ Արշակ Կարապետյանի, որին էլ հանեցին գործից։
Կատարվածը պարզապես կոպիտ ինդուլգենցիա էր, իր՝ գերագույն գլխավոր հրամանատարի մեղքը ենթակայի վրա բարդելու համար։ Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը պատասխանատվությունից ճողոպրելու փորձ արդեն ուներ։ Հիշեք, թե դարավերջի հոկտեմբերի 27-ի փորձության պահին նա՝ լինելով հանրապետության անվտանգության ծառայության շեֆ, ինչպես անհետացավ թատերաբեմից, մինչեւ դրության խաղաղվելը։
Հետո սկսվում է այդ տրագիկոմեդիայի երկրորդ արարը, որն ապշեցնում է հայ հասարակությանը, եւ ոչ միայն։ Պարզվում է, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված փաստերը շուռ են տված գլխի վրա, մեղմ ասած, խեղաթյուրված են։ «Հարյուրավոր գաղտնի նյութերում խոսք չկա հետախուզական տվյալների բացակայության մասին»։ Վարչապետի, պաշտպանության նախարարի եւ այլ իրազեկ անձանց հայտարարություններ վկայում են, որ Քառօրյա պատերազմի մեկնարկից դեռ առնվազն մեկ ամիս առաջ, եթե ոչ ավելի, ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, որն իմացել են... բոլորը։ Շրջանառվում է տեղատվություն այն մասին, որ այդ անհարկի պատժված սպայի ծառայությունը տեղեկացրել է առաջագծի բոլոր ստորաբաժանումներին, որ չորս օր հետո լինելու է հարձակում։ Եվ ի՞նչ։ Որոշ հրամանատարներ անմիջապես անցնում են ակտիվ դիմադրության, որոնց մարտիկները կրակել են մինչեւ վերջին փամփուշտը եւ նրանց օգնության չեն հասել, իսկ որոշ բարձրաստիճան հրամանատարներ իրենք իրենց ենթարկել են անգործության։ Ի՞նչ է սա՝ դասական դավաճանություն, թե Ջուղաշվիլիի կարծրատիպի հայկական արտահայտություն։ Դատեք ինքներդ։
Կամ, միթե՞ հնարավոր բան է, որ ադրբեջանական տանկային զորամասերի տեղաշարժերն աննկատ մնացած լինեն ռուսական եւ ամերիկյան արբանյակային հետախուզությունների կողմից եւ նրանք հայտնած չլինեն այդ մասին հայկական իշխանություններին։ Քիչ է հավանական։ Իսկ եթե դա այդպես է, ուրեմն զրոյական մակարդակի վրա է եղել այդ ժամանակների մեր ե'ւ ռազմական, ե'ւ քաղաքական-դիվանագիտական ծառայությունների մակարդակը։
Բոլոր դեպքերում այսօրվա իշխանությունները դեռ պետք է շնորհակալ լինեն, որ ապրիլյան ողբերգության մեղքերը չեն բարդում թավշյա հեղափոխության վրա, ինչպես փորձում են անել Նախիջեւանում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը՝ նենգափոխելով դրանց ժամկետները։
Իսկ ինչ վերաբերվում է Քառօրյա պատերազմին, ապա գերկարեւոր հրամայական է մինչեւ վերջ պարզել՝ ինչը-ինչոց է եւ կետերը դնել i-երի վրա։ Կատարվածը ո'չ կոռուպցիա է, ո'չ էլ «50%-ի հափշտակություն»։
Այս ամենից պետական դավաճանության հոտ է փչում, եւ այն պետք է պատժվի ամենայն խստությամբ։
Արման Նավասարդյան
արտակարգ եւ լիազոր դեսպան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT