«Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության». սպանված ոստիկանի այրին դեմ էր Բիլյանին ազատելու միջնորդությանը

«Սասնա ծռեր» խմբի տասը անդամների գործով դատական նիստին այսօր Արմեն Բիլյանին ստորագրությամբ ազատելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Նման միջնորդությամբ հանդես եկավ Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Պավել Մանուկյանը միջնորդության վերաբերյալ նշեց, որ Բիլյանը հանցանք չի կատարել: «Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա, որպես հայ ազգի մասին մտահոգ քաղաքացի, կատարել է իր սրբազան պարտքը»,-հայտարարեց Մանուկյանը: Արմեն Բիլյանն էլ հայտարարեց, որ ինքը պատասխանատվությունից չի խուսափի. «Արմեն Բիլյանը փախնող եւ հայրենիքը լքող տղա չի»,- ասաց Բիլյանը։

Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը, սակայն, առարկեց այս միջնորդության դեմ։ «Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում: Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության: Ինձ հետաքրքիր չի` վնասվածքը եղել է իր կողմից, թե մեկ ուրիշի: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել, 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել: Ես խոսել եմ Գագիկի հետ, նա ասել է` ինչպես է վնասվածք ստացել: Առարկում եմ միջնորդության դեմ»,- հայտարարեց Ոսկանյանը: Դատարանը հեռացավ խորհրդակցակական սենյակ, վերադառնալով՝ մերժեց Բիլյանին ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդությունը։

Տպել
2290 դիտում

Պատերազմին մասնակից ուսանողները և պատերազմի մասնակիցների ուսանող երեխաները կստանան ուսման վարձավճարի փոխհատուցում

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

Կբարելավվի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում. Արցախի նախագահը հանդիպել է «Տելեկոմ Արմենիա»-ի տնօրենների հետ

Որքան Ադրբեջանն է կարող հայց ներկայացնել ՀՀ-ի դեմ, այդքան կամ ավելի այդքան ՀՀ-ն կարող է պահանջներ դնել․ Կիրակոսյան

ԱԺ նախագահը հանդիպել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ

Երեւանի կրկեսի շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2021-ի տարեվերջին

Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական

Միջազգային մարմիններին կներկայացվի էթնիկ հայ գերիների ու զոհերի մարմինների նկատմամբ դաժանությունների մասին 5-րդ զեկույցը

«Իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ նախարարության ղեկավար անձնակազմը պարգեւավճար չենք ստացել եւ առաջիկայում չենք ստանալու»

Արվում է հնարավորը՝ վիրավոր զինծառայողների կարիքների գնահատման, հաշմանդամության խմբի ճանաչման համար. նախարար

Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունը հաստատեց «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը

Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում կիրականացվեն ականազերծման աշխատանքներ

Պատերազմին մասնակցած ուսանողների եւ ուսանող զավակ ունեցող մասնակիցների ուսման վարձը կփոխհատուցվի․ վարչապետ

Շուշեցիները այսօր Արցախի ներկայացուցչությունում էին․ նրանց կարևորագույն խնդիրը կացարանով ապահովված լինելն է

Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

Պատասխանատվության կենթարկվեն քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու փորձեր կատարողները

Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալելու համար փոխհատուցում կտրվի

Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում պատերազմի հետեւանքով անշարժ գույքին հասցված վնասները կփոխհատուցվեն