Տղայիս ծեծել են, զենքի կոթով խփել, շալվարը հանել, նկարել եւ տվել պարոն Ապերին. Վստրեչի Ապերի գործով տուժողի հայր

Լուսանկարում ձախից՝ Սուրեն Զոհրաբյանը, աջից՝ Վստրեչի Ապերը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն եւ Նորք-Մարաշի նստավայր) դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը:

Այս գործով ամբաստանյալներն են Արամ Վարդանյանը եւ Գարեգին Իսկանդարյանը:

Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առեւանգմանը։

Գարեգին Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2017թ․հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմակետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել է Մամիկոն Բագրատունուն։

Նիստի մեկնարկին Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը առարկեց նիստը տեսանկահարանելու եւ լուսանկարահանելու դեմ՝ նշելով, թե քանի որ քրեական գործում առկա են տվյալներ, որոնք վերաբերում են անձնական կյանքին եւ արժանապատվությանը, ուստի, այդ հիմքով միջնորդում է գործը քննել դռնփակ: Դատարանն այս միջնորդության լուծումը հետաձգեց, ինչ վերաբերում է նիստը տեսանկարահանելուն, ապա գործի նախապատրաստման փուլում որոշակի ժամկետով թույլատրվեց տեսանկարահանումը, սակայն վերապահումով, որ ամբաստանյալները չհայտնվեն կադրերում: Այնուհետեւ դատարանն անցավ ամբաստանյալների ինքնությունների ճշտմանը: Քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը, պատախանելով դատավորի հարցին, ասաց, որ ամուսնացած է, ունի միջնակարգ կրթություն: Դատավորի հարցին՝առողջական խնդիրներ ունե՞ք, Վարդանյանը չցանկացավ պատասխանել:

Այնուհետեւ դատարանը քննեց Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ նիստը դռնփակ քննելու վերաբերյալ: Տուժողի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը դիրքորոշում հայտնեց, որ նշված միջնորդության քննարկումը պետք է հետաձգել այն պատճառով, որ ինքն ամբողջությամբ ծանոթ չէ քրեական գործի նյութերին, մեղադրական եզրակացությանը: Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հակադարձեց, որ տուժող կողմը հնարավորություն ունեցել է ծանոթանալ քրեական գործի նյութերին, առավելեւս, որ գործի նյութերն իրենց տրամարդվել են: Բացի դա, ըստ Սահակյանի՝ մեղադրական եզրակացությունը ընդամենը 12 էջից է բաղկացած եւ քրեական գործին ծանոթ լինելով՝ փաստաբան Արայիկ Պապիկյանը դրան կարող է ծանոթանալ ընդամենը կես ժամում։ Մինչդեռ Պապիկյանը հայտնեց, որ իր մասնագիտական ունակությունները թույլ չեն տա, որ նա կարճ ժամանակում ծանոթանա մեղադրական եզրակացությանը։

Նիստի ավարտին տուժող Մամիկոն Բագրատունու (նա այժմ փոխել է իր ազգանունը,-հեղ.) հայրը՝ Սուրեն Զոհրաբյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե Վստրեչի Ապերը ի՞նչ գործողություններ է արել իր որդու նկատմամբ, ասաց․ «Տղայիս Նորագավիթից տարել ծեծել են, դրանից հետո եկել են Սերժի ձայն հավաքողները, տարել են ուրիշ տեղ, ծեծել են, զենքի կոթով խփել են, շալվարը հանել են, նկարել են, տվել պարոն Ապերին»։

Նշենք, որ այս գործով վկայի կարգավիճակ ունի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Մեր զրույցում դերասանուհին ասաց, որ գործով տուժող Մամիկոն Բագրատունին իր եղբայրն է, սակայն այլ հարցերի չպատասխանեց:

Ենթադրյալ առեւանգման դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսին, սակայն այս դեպքի մասին հայտնի է դարձել թավշյա հեղափոխությունից հետո, այն էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հայտարարությունից: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ Արամ Վարդանյանը կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու եւ Գ. Հ.-ին (տուժողի անվան սկզբնատառերը փոխված են, խոսքը Մամիկոն Բագրատունու մասին է,-հեղ.) պատժելու նպատակով, նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առեւանգումը կազմակերպելու համար: Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Արամ Վարդանյանի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել են Գ. Հ.-ին (Մամիկոն Բագրատունուն) եւ տեղափոխել Երեւան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Արամ Վարդանյանը ծեծի է ենթարկել վերջինիս եւ զենքով սպառնացել սպանել նրան: Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձել 2018թ. ապրիլ ամսին:

Արամ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Արամ Վարդանյանի նկատմամբ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել: Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ.  հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 1-ին Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։

Տպել
14599 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում