Երևան
12 °C
Իրենց ընդդիմություն հռչակած «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները առաջիկայում պայքարի նոր առիթ են ունենալու: Խոսքն այն մասին է, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալը: Հունվարի 14-ին տեղի է ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Այդ օրը ձեւավորվելու են Ազգային ժողովի խմբակցությունները, որոշվելու է մշտական հանձնաժողովների թիվը, ընտրվելու են խորհրդարանի նախագահը եւ երեք տեղակալները: Արդեն պարզ է, որ նախագահի եւ երկու տեղակալների պորտֆելները զբաղեցնելու են «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները: Այս պաշտոններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն առաջադրել է համապատասխանաբար Արարատ Միրզոյանի, Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:
Խորհրդարանի նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրելու է իր նախընտրական ցուցակի 2-րդ համար Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն եւս հայտարարել է թեկնածու առաջադրելու մասին, սակայն դեռ ընտրված թեկնածու չկա: Հիշեցնենք, որ Սահմանադրության 104 հոդվածի առաջին կետի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալն ընտրվում է ցանկացած ընդդիմադիր խմբակցության կազմում ընտրված պատգամավորների կազմից: Այսինքն՝ պարտադիր պայման չէ, որ 3-րդ տեղակալը լինի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից:
ԲՀԿ-ում ողջունում են Մանե Թանդիլյանի թեկնածությունը, բայց նշում են, որ ԲՀԿ-ն եւս առաջադրելու է իր թեկնածուին: «ԲՀԿ-ն որպես երկրորդ քաղաքական ուժ եւ ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն առաջադրելու է նախագահի տեղակալի թեկնածու հունվարի 14-ին մեկնարկելիք ԱԺ նիստում: Թե ով է լինելու մեր թեկնածուն առաջիկա օրերին կիմանաք, այս պահին որեւէ հրատապության խնդիր չկա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ն նոր ձեւավորվելիք ԱԺ-ում ունենալու է 26 պատգամավոր, ԼՀԿ-ն՝ 18, իսկ «Իմ քայլը»՝ 88: Նախագահի տեղակալն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ վճռորոշը լինելու է «Իմ քայլը» խմբակցության քվեարկությունը եւ այստեղ չի բացառվում, որ քաղաքական ուժերն իրենց թեկնածուներին առաջադրելիս հաշվի առնեն ՔՊ-ականների ճաշակը, մասնավորապես, իրենց թեկնածուն անձնական ինչպիսի կապերի մեջ է իշխանության հետ:
Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԲՀԿ-ում չեն կարծում, որ ՔՊ-ն կաջակցի Մանե Թանդիլյանին, քանի որ նա, նախ, եղել է կառավարության անդամ, իսկ բացի այդ էլ՝ ՔՊ-ն եւ ԼՀ-ն ԵԼՔ-ով ճանապարհ են անցել: «Ես ՔՊ-ականների տրամադրություններին ծանոթ չեմ: Ես ասում եմ այն, ինչ որոշել է ԲՀԿ-ն, մենք անպայմանորեն առաջադրելու ենք մեր թեկնածուին»,- եզրափակեց Զոհրաբյանը՝ չմեկնաբանելով, թե արդյո՞ք Թանդիլյանն իրենց համար մրցակցային թեկնածու է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՀԺ-ի հետ զրույցում շատ վստահ հայտարարեց, որ իրենց թեկնածուին աջակցելու է ոչ միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունն, այլ նաեւ ԲՀԿ: Հարցին՝ ԲՀԿ-ն ինչո՞ւ պետք է սատարի Մանե Թանդիլյանին, Մարուքյանը պատասխանեց. «Միմյանց հետ աշխատել ենք, գիտենք, որ նա լավ պատգամավոր է, լավ նախարար է եղել: Նա բոլոր չափանիշներին համապատասխանում է, թե՛ բարոյական, թե՛ էթիկական, թե՛ մարդկային: Նա լավ փոխխոսնակ կարող է լինել եւ պետք է լինի լավ փոխխոսնակ»:
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն էլ մտադրված է իր թեկնածուին առաջադրել եւ նրան տեսնել 3-րդ տեղակալի պաշտոնում, Մարուքյանն ասաց, որ տեղեկություններ չունի ԲՀԿ-ի ցանկությունների մասին: «Կառաջադրեն, կտեսնենք»,- ասաց նա:
ՔՊ վարչության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի իշխանության թեկնածուներից Ալեն Սիմոնյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս հարցի հետ կապված քաղաքական որոշում դեռ չունի: «Պարզ չի, թե ով է լինելու ԲՀԿ-ի թեկնածուն, ԼՀԿ-ն էլ երեկ է իր թեկնածուի մասին ասել, մեզ մոտ դեռ քննարկում չի եղել»:
Ալեն Սիմոնյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան չբացառեց տարբերակ, որ ՔՊ-ում կորոշվի ազատ քվեարկություն կատարել: «Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են, քանի դեռ քննարկում չի եղել»: ՀԺ-ի մյուս հարցին, որ Մանե Թանդիլյանը տեւական ժամանակ կառավարության անդամ է եղել, սա ինչ-որ կերպ կարո՞ղ է անդրադառնալ ՔՊ-ականների քվեարկության վրա, Սիմոնյանը պատասխանեց, որ իրենց համար տարբերություն չկա:
«Մենք ԼՀԿ-ի մեր գործընկերների հետ ինչ-որ ճանապարհ ունենք անցած, բայց ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ավելի շատ քվե է ստացել ՀՀ քաղաքացիների կողմից եւ տրամաբանությունը հուշում է, որ իրենց թեկնածուն շատ ավելի մեծ առավելություն պետք է ունենա այս ընտրության մեջ: Այս երկու հանգամանքները հաշվի առնելով՝ կքննարկենք, կհասկանանք: Մոտակա ժամանակները կքննարկենք, ժամանակ դեռ կա, պետք է նաեւ իմանանք, թե ԲՀԿ-ն ում է ներկայացնում»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, եթե պարզ լինի, թե ով է ԲՀԿ-ի թեկնածուն, հնարավո՞ր է, որ ՔՊ-ն անձով պայմանավորված որոշում կայացնի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարող է անձ լինի, որ մեր համար անընդունելի լինի՝ նախկին գործունեության պատճառով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT