Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել հաստիքացուցակները

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները պետք է վերանայվեն. աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երեւանի քաղաքապետը:

Հայկ Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ որոշ կառույցներում գրանցված են մարդիկ, ովքեր չեն էլ հաճախում աշխատանքի: 

Քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, պարզվել է, որ մայրաքաղաքում կա դպրոց, որն ունի ինը փոխտնօրեն: Մեկ այլ դպրոցում փոխտնօրենը նաեւ բանվոր է եւ կաթսայատան պատասխանատու: Որոշ կազմակերպություններում էլ գրանցված հաստիքներից զբաղեցված է միայն դրանց կեսը, իսկ մնացած հաստիքների գումարը բաշխված է մյուս աշխատակիցների միջեւ: 

«Այսուհետ այս պրակտիկան ավարտվում է: Անուն առ անուն, կոնկրետ ով ինչով է զբաղված՝ ստուգվում է: Ես ձեզ վստահեցնում եմ, հենց սկսեք ստուգել, միանգամից կբացահայտվեն այն հաստիքներն ու անձնավորությունները, որոնք ուղղակի չեն գալիս աշխատանքի: Ակնկալում եմ այստեղ շատ կոնկրետ աշխատանք: Բնականաբար, այս գործընթացը ծավալուն է լինելու, բայց պետք է սա անել, որպեսզի եկող տարի մեր այդ բոլոր կազմակերպություններն ավելի լավ աշխատեն: Մենք պետք է բոլոր այն բացակա հաստիքները, որոնք ուղղակի գրված են, եւ պետությունը գումար է վճարում դրանց համար, լրացնենք: Համոզված եմ, որ այս պարագայում մյուս տարի բոլոր այս կազմակերպություններն ավելի լավ աշխատանք ցույց կտան»,- ընդգծել է Հայկ Մարությանը: 

Երեւանի քաղաքապետն իր մտահոգությունն է հայտնել մայրաքաղաքի որոշ հատվածներում ճանապարհային նշանների բացակայության կամ ոչ ճիշտ վայրերում տեղադրման առնչությամբ: Երբեմն լինում են դեպքեր, երբ տնտեսվարողների պահանջով դրանք նախատեսված վայրերում չեն տեղակայվում: Քաղաքապետ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է բացառել նման դեպքերը: 

«Ինչ-որ տնտեսվարողի քմահաճույքի համար մենք չենք կարող մեր քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ դնել»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Մի շարք ծրագրերի վերաբերյալ քաղաքապետը հանձնարարել է ցուցաբերել սկզբունքային մոտեցում, որպեսզի աշխատանքներն ավարտվեն նախատեսված ժամկետներում: 

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ավարտին են մոտենում ամանորյա տոնական ձեւավորման եւ Հանրապետության հրապարակի տոնածառի տեղադրման աշխատանքները: Հայկ Մարությանը բոլորին հրավիրել է դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ին, մասնակցելու Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4176 դիտում

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան