Երևան
12 °C
Ազգային ժողով անցած քաղաքական ուժերի միջեւ պատգամավորական մանդատները բաժանվելու են հետեւյալ կերպ. «Իմ քայլը» դաշինք՝ 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»՝ 26 եւ «Լուսավոր Հայաստան»՝ 18: Ըստ մանդատների թվաքանակի էլ խմբակցությունների միջեւ բաժանվելու են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահության քվոտաները:
Հանձնաժողովները խմբակցությունների միջեւ բաշխվելու են Դոնթի բանաձեւով: Դոնթի բանաձեւի համաձայն՝ Ազգային ժողովի ինը մշտական հանձնաժողովներից վեցը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը եւ մեկն էլ բաժին է հասնելու «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: Սա այն դեպքում, եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքներով՝ մանդատների նախնական թվերի փոփոխություններ չլինեն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը:
«Դոնթի բանաձեւի համաձայն՝ առաջինը հանձնաժողովի նախագահի պաշտոնը գնում է այն խմբակցությանը, որն ունի ամենաբարձր գործակիցը: Օրինակ, եթե այս պահին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախնական թիվը 88-ն է, ապա 88-ը բաժանվում է մեկի եւ գործակիցը ստացվում է 88: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործակիցը 26 է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 18: Այսպիսով՝ հանձնաժողովի նախագահի առաջին պաշտոնը գնում է «Իմ քայլը» դաշինքին»,- ասաց նա:
Այնուհետեւ ամենամեծ խմբակցության գործակիցը բաժանվում է 2-ի. այս դեպքում ստացվում է 44: Ու քանի որ 44-ը մեծ է ԲՀԿ-ի՝ մեծությամբ 2-րդ ուժի գործակցից, հաջորդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույնպես տրվում է «Իմ քայլը» դաշինքին: Այնուհետեւ ամենամեծ գործակիցը բաժանվում է 3-ի, հետո՝ 4-ի ու այդպես հաջորդաբար:
Ի դեպ, Ազգային ժողովի առաջին նիստի օրը խմբակցությունները կարող են առաջարկել փոփոխել մշտական հանձնաժողովների թիվը: Մասնավորապես, 2017 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից հետո որոշվեց, որ 12 մշտական հանձնաժողովները դառնալու են ինը: Այս պահի դրությամբ խորհրդարան անցած ուժերը չեն կողմնորոշվում՝ նման նախաձեռնությամբ հանդես գալու են, թե՝ ոչ: «Հանձնաժողովների թվաքանակը որոշում է խորհրդարանը: Երբ Ազգային ժողովն առաջին նիստը կգումարի, այդ ժամանակ էլ կորոշի: Նման հարցերը նաեւ քաղաքական կոնսոլիդացիաների արդյունքում են որոշվում»,- նշեց Վահագն Հովակիմյանը:
«Հայկական ժամանակ»-ը խորհրդարան անցած քաղաքական ուժերից փորձել պարզել, թե ինչ հանձնաժողովներ կցանկանային ղեկավարել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունում քննարկումներ դեռ չեն ունեցել: «Որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ ոչ մի բան չենք քննարկել: Իրականում դեռ հայտնի էլ չէ, թե ո՛ր հանձնաժողովներն են լինելու, քանի հատ է լինելու: Դրանից է կախված, թե մեզ քանի հատ կհասնի»,- ասաց Գորգիսյանը:
Գորգիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ցանկանում են Ազգային ժողովի առաջին նիստում հանձնաժողովների կազմի փոփոխության նախագիծ ներկայացնել: Գորգիսյանը նշեց, որ ԼՀԿ-ում նման բան քննարկվում է, բայց քանի որ վերջնական որոշումներ չկան, ուստի, չի կարող մանրամասներ փոխանցել: «Մենք մեկ տարբերակ ունենք, առաջիկայում կերեւա, թե որքանով է դա տարբերվելու առաջադրված տարբերակից: Հիմա բան չեմ կարող ասել, քանի որ ԿԸՀ-ն դեռ վերջնական չի հրապարակել, թե ովքեր են մանդատներ ստանում, սպասենք դրան»:
Հիշեցնենք, որ 2017 թվականին, 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հակադարձում էր ՀՀԿ-ականներին, որ Ազգային ժողովը պետք է ունենա նաեւ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով: Չի բացառվում, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունը հենց նույն նախաձեռնությամբ էլ հանդես կգա:
«Բարգավաճ Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից փոխանցեցին, որ այս հարցերի շուրջ դեռեւս քննարկումներ չեն ունեցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT