7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի օրն անհայտ է. քննարկվում է դեկտեմբերի 24-ը եւ հունվարի 7-ը

ԿԸՀ-ն դեկտեմբերի 10-ին հրավիրված արտահերթ նիստում ամփոփեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ մինչ վերջնական արդյունքների ամփոփումը՝ կուսումնասիրվեն ընտրատեղամասերի գրանցամատյաններում առկա բոլոր գրառումները, դրանք կքննարկվեն տարածքային հանձնաժողովներում եւ ըստ այդմ՝ կկայացվեն որոշումներ:

«Միաժամանակ դեկտեմբերի 9-ին եւ 10-ի առավոտյան սահմանված է ժամկետ՝ տարածքային ընտրական հանձնաժողովներ դիմումներ ներկայացնելու համար, որոնք կարող են վերաբերել վերահաշվարկի իրականացմանը, տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչմանը եւ միաժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելուն»,- պարզաբանեց Մուկուչյանը:

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, ավարտվում է դիմումների ներկայացման ժամկետը: Դրանից անմիջապես հետո ԿԸՀ-ն կամփոփի ամբողջ տեղեկատվությունը եւ մինչ ընտրության արդյունքների վերջնական ամփոփումը կներկայացնի ամփոփ տեղեկատվություն: Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո՝ 7-րդ օրը: Դրանից հետո կհայտարարվի ԱԺ առաջին նիստի օրվա մասին:

Տիգրան Մուկուչյանը չցանկացավ նախնական արդյունքների հիման վրա ասել, թե Ազգային ժողովում քանի պատգամավոր կլինի: Նշեց, որ հայտարարությունը կլինի միայն վերջնական արդյունքներից հետո: «Պետք է նկատի ունենանք, որ կան գործառույթներ, որոնց իրականացումը կարող է անդրադարձ ունենալ նաեւ այդ հարցերի վրա»,- ասաց նա:

Այնուհանդերձ, Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, թե ինչպես է լինելու մանդատների բաշխման սկզբունքը: «Նախ, բաշխվելու են մանդատները այն ուժերի միջեւ, որոնք հաղթահարել են 5 կամ 7 տոկոսանոց շեմը: Դրանից հետո ԸՕ-ով ամրագրված 105 մանդատը համամասնորեն բաժանվում են այն ստացված ձայներին համապատասխան կուսակցությունների ու դաշինքների միջեւ, որոնք հաղթահարել են 5 տոկոսանոց շեմը, որից հետո արդեն ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, մյուս կեսը՝ տարածքային ընտրական ցուցակներին:

Տարածքային ընտրական ցուցակներում մանդատները բաշխելու համար եւս կիրառվում է բանաձեւ: Որոշվել է տարածքային ընտրատարածքին հասանելիք մանդատների թիվը, եւ երբ արդեն պարզ կլինի, թե յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր տարածքից որքան մանդատ է ստանալու, այնուհետեւ արդեն կորոշվեն կոնկրետ անձինք՝ ովքեր են ստանալու մանդատները՝ պայմանավորված այդ տարածքներում ստացած իրենց ձայների քանակով: Իսկ մանդատների որոշումը յուրաքանչյուր տարածքի համար ընդունելու դեպքում հիմք են ընդունվելու տվյալ կուսակցության ստացած կողմ ձայները»,- ասաց նա:

Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ այս ընտրություններին ավելի պատասխանատու են վերաբերել: Նա մատնանշեց՝ հերթական ընտրություններից արտահերթ ընտրությունները տարբերվում են նրանով, որ նախապատրաստական շրջանի համար ավելի քիչ ժամանակ է տրամադրվում: «Միանշանակ մոտեցումը եղել է բարձր պատասխանատվությամբ, որպեսզի ընտրական գործընթացը կազմակերպվի ԸՕ-ի պահանջներին լիակատար համապատասխան, առանց որեւէ ժամկետի խափանման»,- ասաց նա:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Ընտրությունները կայացել են դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 16-ին, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:

Դեկտեմբերի 16-ին հրապարակվելու են ընտրությունների վերջնական արդյունքները, որից հետո հինգ օր տրվում է Սահմանադրական դատարան դիմում-բողոք ներկայացնելու համար: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավորի թեկնածու Վահագն Հովակիմյանը:

«Սա արդեն լինում է դեկտեմբերի 21-ը, եթե ՍԴ բողոք ներկայացվեց, ուրեմն սա էլ առաջին նիստը հետաձգում է 15 օրով: Եթե ՍԴ բողոք չի ներկայացվում, ապա ԿԸՀ-ն կարող է դեկտեմբերի 22-ին ամփոփել քվեարկության արդյունքները: 22-ը շաբաթ օր է, 22-ին ԿԸՀ-ն նիստ չի անի, քանի որ ոչ աշխատանքային է, ուստի՝ ամփոփումը կատարվում է 24-ին: Սահմանադրության մեջ ասվում է, որ ամփոփումից հետո երկրորդ երկուշաբթի օրը գումարվում է նիստ, 24-ը երկուշաբթի է, որին հաջորդող 2-րդ երկուշաբթին ընկնում է հունվարի 7-ը: Եթե բողոքարկում եղավ, ապա բողոքի մուտքագրումից 15 օր հետո ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, որից հետո նոր տեղի է ունենում նիստը»,- ասաց նա, իսկ մեր դիտարկմանը, որ հունվարի 7-ը ոչ աշխատանքային է, Հովակիմյանը նշեց, որ Սահմանադրությունը գերակա է եւ նիստը գումարվում է ըստ կարգի:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն էլ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի մեկ այլ տարբերակ է առաջարկում:

Եթե ընտրություններն ավարտվում են մեկ փուլով (ձեւավորվում է մեծամասնություն), բացակայում են Ընտրական օրենսգրքով նախատեսված բոլոր այն առիթները, որոնք հիմք են հանդիսանալու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը հետաձգելուն, ապա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին, քանի որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։

Ընտրության օր՝ դեկտեմբերի 9 + ԿԸՀ որոշման օր՝ 7-րդ օր = դեկտեմբերի 16 (կիրակի) – առաջին երկուշաբթին՝ դեկտեմբերի 17, երկրորդ երկուշաբթին՝ դեկտեմբերի 24)։ Հիշեցնում եմ, որ սա այն դեպքն է, երբ չի լինի Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի կողմից որոշման ընդունումը հետաձգելու առիթ, իսկ օրենսգրքով նախատեսված են բազմաթիվ առիթներ»,- մեկնաբանեց նա։

Ի դեպ, նշենք, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի ձեւավորումից հետո վարչապետի ընտրություն չի լինում: Մեծամասնության առաջարկած թեկնածուին ՀՀ նախագահը նշանակում է վարչապետի պաշտոնում: Որից հետո սահմանված կարգով ձեւավորվում է կառավարությունը, որն էլ խորհրդարանին է ներկայացնում նոր ծրագիր:

Տպել
4465 դիտում

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին