Տիկնիկայինի աշխատակիցները բողոքում են Ռուբեն Բաբայանից. նրանք դիմելու են դատարան

Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի աշխատակիցներից մի քանիսը բողոքում են թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանից:

Խոսքը վերաբերում է տիկնիկայինի բեմի մեքենավարներին, որոնք տեւական ժամանակ է՝ ինչ կոնֆլիկտի մեջ են Ռուբեն Բաբայանի հետ: Մեքենավարներից Գուրգեն Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դատարան է դիմելու եւ պահանջելու այն գումարը, որի համար Բաբայանը ստորագրել է, սակայն չի տվել:

Մեքենավարներն ասում են, որ հոգնել են մի քանի կոպեկի դիմաց տարատեսակ աշխատանքներ կատարելուց ու տնօրենի անձնական ծառան լինելուց: Բեմի ավագ մեքենավար Հայկ Հակոբյանը, որը 11 տարի է՝ ինչ աշխատում է թատրոնում, նշում է, որ խնդիրը 11 տարվա պատմություն ունի. «Այս տարիների ընթացքում, ինչ ես այնտեղ աշխատում եմ, բեմի ծառայություններից զատ Ռուբեն Բաբայանի այլ հանձրարականանների պատճառով հազարավոր մարդիկ են եկել ու գնացել, շատերին հենց Բաբայանն է հեռացրել՝ լրացուցիչ ծանրաբեռնվածությանը ըմբոսատանալու պատճառով»:

Հայկ Հակոբյանը հայտնեց, որ վերջին դեպքը 2 տարի առաջ է եղել, երբ դահլիճում ներկայացման ժամանակ մարդ է մահացել. Բաբայանի որդին աշխատողներին ստիպել է մահացած մարդուն դահլիճից դուրս հանել, որպեսզի ներկայացման ընթացքը չխաթարվի: «Աշխատողները հասկանալի պատճառներով հրաժարվեցին: Երեկոյան Բաբայանը զանգեց, մեզ ասեց՝ թատրոնի մարդ չեք, դիմում գրեք, դուրս եկեք: Երկու աշխատողի հեռացրեց: Նրանք ուզում էին բողոքել, պարզապես քաջ գիտակցելով, որ ձայնը տեղ չի հասնելու, լռեցին»,-պատմեց Հայկ Հակոբյանը:

Նրանց խոսքով՝ բացի բեմի հետ կապված աշխատանքներից, Բաբայանն իրենց ստիպել է տարատեսակ աշխատանքներ կատարել՝ ծանր բանվորական աշխատանքներից ընդհուպ մինչեւ անձնական ավտոմեքենայի անվադողեր փոխելը:

Հայկ Հակոբյանը նշում է, որ 11 տարի 60 հազարի դիմաց բեմի մեքենավարից զատ իրականացրել են բանվորի աշխատանքներ եւ բոլորովին վերջերս են պարզել, որ թատրոնը բանվորի երկու հաստիք ունի եւ այդ մարդիկ թատրոնի ավագ աշխատակիցներ են:

«Հաստիքացուցակով նշված բանվորներից մեկը ռեժիսոր Լարիսա Մանգասարովան է, որը երբեմն ծաղիկներ է մշակում: Մեր տեղեկություներով, Լարիսան այդ գումարը չի էլ ստանում, Բաբայանն այդ հաստիքը տվել է նրան, որ սոցփաթեթ ստանա»,- ասացին մեքենավարները: Երբ աշխատակիցները պարզել են, որ թատրոնը բանվորի երկու հաստիք ունի, ըմբոստացել են ու տնօրենի հերթական հանձնարարությունը չեն կատարել: Բաբայանը նրանց հիշեցրել է, որ պայմանագրով մի կետ կա, ըստ որի, տնօրենն իրավունք ունի աշխատանքներ հանձնարարել:

«Միշտ կրկնում է, որ սա իր թատրոնն է: Եվ հարցը շատ հստակ դնում. եթե չեք ուզում՝ դուրս եկեք: Ծառայությունում 5 հոգի ենք, երկուսը՝ մեքենավար, երկուսը՝ երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներ են: Մեքենավարի աշխատանքը այս մարդիկ նորմալ կատարում են, բայց իր հանձնարարած ծանր գործերը կատարել ի վիճակի չեն: Դիմում ենք գրել եւ պատրաստվում ենք բոլորս դուրս գալ»,- ասացին նրանք:

Ըստ պայմանագրի՝ մեքենավարի աշխատանքն է՝ կատարել բեմի ձեւավորում, մոնտաժման աշխատանքներ, յուրաքանչյուր ներկայացումից առաջ պատրաստել բեմը, ներկայացման ընթացքում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, ինչպես նաեւ կատարել տնօրենի այն հանձնարարությունները, որոնք անմիջապես առնչվում են աշխատողի գործառույթների հետ:

«Որոշ ժամանակ առաջ, երբ հյուրախաղերով մի քանի օրով Արցախում էինք, հետ ենք եկել գործուղումից, եւ երբ նրանից մեզ հասանելիք գումարը ուզեցինք, Բաբայանն ասաց՝ Արցախում սովա՞ծ ես մնացել, ասեցի՝ չէ: Բայց ինքը ստորագրել էր, որի դիմաց յուրաքանչյուրիս հասանելիք գումարը պետք է տար: Նշեմ, որ զորամասերում եւ գյուղապետարանում մեզ համար անվճար հյուրասիրություներ են կազմակերպել: Իր ասած հացը ուրիշների հաշվին է եղել»,- պատմեց մեքենավարը:

Հյուրախաղերի համար չվճարելը Բաբայանը պատճառաբանել է այսպես՝ կարեւորը ներկա են ստացել մասնակիցները: Վերջիններս հարցում են ուղարկել մշակույթի նախարարություն, որտեղից հայտնել են, որ հրավիրող կողմն է հոգում բոլոր ծախսերը՝ սնունդի եւ կացության:

Նրանց խոսքով՝ Տիկնիկայինը գումարի դիմաց տնօրինությունը վարձակալությամբ է տալիս: «Թատրոնը դարձրել են շուկա, ներկայացումից հետո ֆոյեում ծնունդ են նշում, միջոցառումներ անում, ուտում խմում: Վերջերս էլ վարձակալել էին, ծնունդ արեցին:

Նշում են, որ Ռուբեն Բաբայանի ընտանիքի անդամները՝ կինն ու որդիները, վերջինիս հետ համահավասար հանձնարարություններ են տալիս եւ շատ հաճախ չի տարբերվում, թե տնօրենի գործառույթն ով է իրականցնում:

Բողոքից հետ Բաբայանը վերանայել է պայմանագիրը եւ որոշակի փոփոխություններ մտցրել. «Մեզ պարզ ասեց՝ ձեր վրա կդնեմ բանվորի հաստիք, ձեր աշխատավարձին էլ մի 15 հազար կավելացնեմ, եթե չեք ուզում, դուրս եկեք»: Նոր փոփոխությունը նախարարությունը դեռ չի հաստատել:

Աշխատակիցների բողոքների հետ կապված «Հայկական ժամանակ»-ը զրուցեց Ռուբեն Բաբայանի հետ: Վերջինս ասաց, որ արդեն քաջատեղյակ է բարձրացված բողոքներից, մի քանի անգամ խոսել է մեքենավարների հետ, առաջարկել դիմել դատարան: Փոխանցեց, որ վերջիներիս առաջարկել է դիմել դատարան, եթե մտածում են, որ իրենց շահագործել է:  

Անդրադառնալով մեքենավարների կարեւորած հարցերից մեկին, թե թատրոնում կա բանվորի երկու հաստիք, սակայն այդ աշխատանքն իրենք են կատարում, Ռուբեն Բաբայանն ասաց, որ ունեն երկու բանվոր, որոնցից մեկը պայմանագրային ռեժիսոր, սակայն թոշակի անցած Լարիսա Մանգասարովան է, մյուսը տղամարդ է:

«Նրանք ամենաքիչ աշխատավարձն են ստանում, մոտ 50 հազար»,- ասաց նա: Նշեց, որ իրենց գումարը տալիս է: Մեր այն դիտարկմանը, թե աշխատակիցներն իրեն մեղադրում են բանվորի աշխատանք կատարելուց զատ մասնավոր այլ առաջադրանքներ տալու, պարբերաբար իր ավտոմեքենայի անվադողերը փոխելու մեջ, Ռուբեն Բաբայանը ծիծաղեց:

«Չգիտեմ, թե թատրոնում ինչ է կատարվել, բայց որ երկրում իրավիճակ է փոխվել ու այս մարդիկ էլ ցանկանում են թատրոնում իրավիճակ փոխել՝ դա փաստ է: Երբ իրենք բարձրացրեցին այդ հարցը, որ իմ անվադողերն են փոխում, ասեցի, որ սրանից հետո, եթե նույնիսկ ես ինձ վատ զգամ ու խնդրեմ, որ մի բաժակ ջուր բերեք՝ չբերե՛ք»,- ասաց Բաբայանը:

Վերջինիս խոսքով՝ երբեք չէր կարող մտածել, որ երիտասարդ տղաները, տեսնելով, որ 60-ն անց տնօրենն ու փոխտնօրենն են իջեցնում ծաղիկները, կկանգնեն եւ ձեռքերը գրպանները դրած՝ պարզապես քմծիծաղ կտան ու կանցնեն: Բաբայանի հարցրեցինք՝ համապատասխանո՞ւմ է իրականությանը աշխատակիցների այն հայտարարությունը, թե թատրոնում ծնունդների եւ տարբեր միջոցառումների համար տարածք են վարձակալում եւ դրա դիմաց տնօրինությունը գումար է աշխատում:

Բաբայանը հայտնեց, որ երկու օր առաջ մի փոքրիկ աղջկա ծնունդ են արել, սակայն դրա դիմաց ինքը գումար չի պահանջել. «Մոտ 60 տոմս էին առել երեխայի հարազատները: Հատուկ իրենց համար ներկայացում ենք արել: Թույլ եմ տվել, որ բերեն իրենց ուտելիքները, տորթը եւ երեխաները ուրախանան: Ասել էի, որ միայն հավաքարարին գումար տան: Թատրոնն այդտեղ գումար չի աշխատել»:

Անդրադառնալով երկու տարի առաջ թատրոնում ներկայացման ընթացքում մահացած հանդիսատեսին եւ դրա շուրջ ծավալված կոնֆլիկտին՝ Բաբայանը նկատեց, որ իր փոխարեն որդին է եղել այդտեղ եւ վերջինս ոչ թե հանձնարարել է մահացածին դուրս հանել, այլ կանգնել կողքին, որպեսզի փոքր երեխաներն այդ ուղղությամբ չգնան ու չվախենան:

Մեր դիտարկմանը, թե բողոքում են, որ վերջինիս ընտանիքի անդամները բոլորն աշխատում են թատրոնում, եւ նրանցից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում հանձնարարություններ տալ ու շատ հաճախ չի հասկացվում, թե ով է տնօրենի գործառույթն իրականացնում, Բաբայանն ասաց, որ նման բան չկա: Նշեց, որ իր կինը 90-ականներից թատրոնում է աշխատում, ստանում է ամենացածր աշխատավարձը, նկարիչների միության անդամ է: Որդիներից մեկն այս պահին բանակում է, մյուսը թատրոնում կես դրույքով է աշխատում, որպես լուսավորող:

Ռուբեն Բաբայանը նշում է, որ շատ մարդիկ կան, ովքեր աչք ունեն իր պաշտոնի վրա: Վերջինիս խոսքով՝ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է կարողացել թատրոնը խելքի բերել: «Երբ 25 տարի առաջ ես այս թատրոնն ընդունեցի, այն ուներ 30 միլիոն դրամի պարտք, 4 ամսվա չվճարված աշխատավարձ, անջատված լույս, գազ, 7 հատ դատական պրոցեսի մեջ էր ներքաշված»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6557 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը