Երևան
12 °C
ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23-ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու՝ Մարգարյանի հարազատների խնդրանքը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Վահագնի ընկեր Գեղամ Շերոյանը:
Վերջինիս խոսքով, երեկ՝ նոյեմբերի 20-ի երեկոյան, բալետի արտիստները մոտեցել են իրենց տնօրինությանը, խնդրել, որ ընկերոջ հրաժեշտի երեկոն կազմակերպվի Օպերայում, տնօրինությունը ողջունել է եւ իր համաձայնությունը տվել: Սակայն, երբ գործը հասել է մշակույթի նախարարության թույլտվությանը՝ վերջիններս մերժում են ստացել:
«Մշակույթի նախարարությունը պարզաբանեց, որ Վահագն Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ չէ, վերջին հրաժեշտը Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար պետք է նիստ կազմակերպել, որը մոտ 4 օր կտեւի»,- ասաց Գեղամ Շերոյանը: Մշակույթի նախարարությունը փոխարենն առաջարկել է Վահագնի հրաժեշտի երեկոն կազմակերպելու համար եկեղեցի տրամադրել եւ հոգալ բոլոր ծախսերը:
«Ուզում եմ մեզ ճիշտ հասկանան, սա ամենեւին էլ գումարի խնդիր չէր: Այս օրերին մենք ոչ մեկի օգնության կարիքն էլ չենք ունեցել թե՛ Վահագնի բուժման, թե՛ հիվանդանոցի ծախսերի եւ այլնի, ոչ մի բանի համար գումարի խնդիր չի եղել: Նույն այդ եկեղեցին մենք կարող էինք վարձել, ուղղակի Վահագնը այդ թատրոնում էր, բալետի թատրոնը Վահագնի տունն էր, օրը 24 ժամ եղել է այդտեղ, ոչ թե իր տան մեջ»,- ասաց Վահագն Մարգարյանի ընկերը:
Վերջինիս խոսքով՝ իրենց միակ ցանկությունն էր, որ վերջին անգամ, գոնե մեկ ժամով Վահագն Մարգարյանը լիներ իր «տան» մեջ:
Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը ՀԺ-ին փոխանցեց՝ երբ նախարարությանն առաջարկություն է ներկայացվել, դա թերեւս աշխատանքային օրվա ավարտին է եղել: Ամբողջ ընթացակարգը կազմակերպելու համար ժամկետները սեղմ են եղել. «Մենք նրանց այդ ամենի մասին տեղեկացրել ենք: Գոյություն ունի կառավարության 2006 թվականի համապատասխան որոշում, որով սահմանված ընթացակարգով կազմակերպվում են հրաժեշտի եւ թաղման ծիսակատարությունները՝ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ»:
Մեր դիտարկմանը, թե նախարարությունը Վահագն Մարգարյանի հարազատների խնդրանքը մերժելիս ժամկետի մասին բոլորովին էլ չի հիշատակել, փոխարենը՝ նշել 23-ամյա արտիստի կոչում չունենալը, Սամվել Մուրադյանը հերքեց:
Աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց, որ մերժումը պետք չէ բացարձակապես կապել կոչման հետ եւ որ մերժելու հիմնական պատճառը համապատասխան ընթացակարգ տալու խնդիրն է եղել. «Մանավանդ որ խոսքը գնում էր, այսօրվա՝ նոյեմբերի 21-ի՝ ժամը 12:00-ի մասին»: Աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե քանի օր էր անհրաժեշտ՝ որոշում կայացնելու համար, վերջինս պատասխանեց, որ 1-ից 2 օր:
Վահագն Մարգարյանի ընկերոջ՝ Գեղամ Շերոյանի խոսքով՝ շատերն են ցանկություն հայտնել գնալ Արմավիրի մարզի Ապագա գյուղ, որտեղ երջանկահիշատակ երիտասարդի հրաժեշտի երեկոն է լինելու: «Մարդ կա՝ իր կողմից ուզում է մի փունջ ծաղիկ վերցնի, բայց չգիտի՝ ծաղիկներն առնի, թե տաքսուն վճարի: Կարող է՝ կոպիտ է հնչում, բայց բոլորս էլ գիտենք այսօր մեր պայմանները»,- ասաց Գեղամ Շերոյանը:
Բալետի 23-ամյա արտիստի ընկերներն անչափ վիրավորված են, հայտնում են, որ նման վերաբերմունքի չէին սպասում. «Վահագնը թատրոնի արեւն էր: Այդ տարիքում նման տվյալներով, հավատացեք նա այն մարդկանցից էր, որ իր պարագայում երկու երնեկ մի տեղում էր»:
Վահագն Մարգարյանը միջազգային մրցույթների հաղթող էր, մրցանակակիր: Նա Հայաստանը ներկայացրել է նաեւ «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում: Վահագն Մարգարյանը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին, անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ: 23-ամյա արտիստը վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել է ստոծանին, հեռացվել է փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ:
Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին, Արմավիրի մարզի Ապագա գյուղում (7-րդ փող. 12 տուն): Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, նույն հասցեից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT