Երևան
-3 °C
Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա մականունով հայտնի Արա Բանդուրյանը, որն օրեր առաջ է 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել, չի ընդունում զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքը:
Այդ մասին այսօր Բանդուրյանն ասաց մի քանի լրագրողների հետ զրույցում: Մեր հարցին, այսինքն չե՞ք ընդունում որ զենքը ձերն է, Բանդուրյանը բացասական պատասխան տվեց: Դիտարկմանը, որ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, թե ինչպես է նա զենքով կրակոցներ արձակում ակումբի պատին, այդ դեպքում ո՞ւմ զենքն էր իր ձեռքին, Բանդուրյանը չպատասխանեց:
«Չորրորդ մասի մեղքը ընդհանրապես չեմ ընդունում»,– ասաց նա՝ նկատի ունենալով Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով իրեն առաջադրված մեղադրանքը։
Բանդուրյանը նշեց, որ ազատության մեջ հայտնվելուց հետո մասնակցում է քննչական գործողություններին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցուցմունք տալ։ Մեր հարցին, թե իր գործողությունների արդյունքում ակումբին որքան վնաս է պատճառվել Բանդուրյանն ասաց. «1580 դրամի գույքային վնաս»։
Հարցին, թե ի վերջո արդարադատության ոլորտում իրավիճա՞կ փոխվել է, հաշվի առնելով նրա՝ կալանքից ազատվելը, Բանդուրյանն արձագանքեց. «Երկիրը փոխվել ա, նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞»։
Հիշեցնենք, որ Արա Բանդուրյանը կալանավորվել էր Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում կրակոցներ արձակելուց հետո: Վերաքննիչ դատարանը, սակայն մի քանի օր առաջ բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան: Բանդուրյանը քրեական հեղինակություն Նորատուսի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եղբայրն է:
Հրապարակվել է Դոնալդ Թրամփի հրաժեշտի ելույթը. նա ի վերջո ընդունել է Բայդենի հաղթանակը (տեսանյութ)
ԱԺ նիստն ընդմիջվեց. որոշ պատգամավորներ խցանումների պատճառով դեռ ճանապարհին են
Ինչ է պետք տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման համար
Երևան-Մեղրի հատվածում արգելափակվել է 100, իրար բախվել՝ 12 ավտոմեքենա, «ԿամԱԶ»-ը սահել է ձորը
Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհն ու Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Երեւանում եւ 3 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է մնում բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում 730 բեռնատար է սպասում
Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը
Ձյան մեջ մեքենաների արգելափակման 15 ահազանգ է եղել. փրկարարները օգնել են 6 մարդու
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ
Սարի թաղում ավտոմեքենա է կողաշրջվել
Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. դիմել է 505 հավակնորդ
Վերին Պտղնի համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները
Լարսը փակ է. ռուսական կողմում 730 բեռնատար է կուտակվել
Ինչ ծրագրեր կան Երեւանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի հետ կապված․ փոխվարչապետի եւ քաղշինկոմի նախաձեռնությունը
Փրկարարները Ձորագլխի մոտակա սարից 3 մարդու են իջեցրել. 17-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր
Առանց հյուրերի, ընթրիքի, պարահանդեսի ու առանց Թրամփի. ինչպիսին է լինելու Բայդենի երդմնակալությունը
Անբարեխիղճ արցախցիները չեն օգտվի կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառումից
Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը․ Սերգեյ Բագրատյանն էլ Դավիթ Անանյանի գրառմանն է անդրադարձել
Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա կին է մահացել
Մեսրոպ Առաքելյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը
Ահա թե ինչ է լինում, երբ... Բագրատյանի հանձնաժողովը խիստ քննադատվեց, նա մեղքը գցեց Անանյանի վրա, Անանյանն էլ, թե՝ սուտ է
Արցախի խորհրդարանի 2021 թվականի ծախսը 2020թ-ի համեմատ աճել է 25 մլն 871 հազ դրամով
Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է․ Դավիթ Անանյանն արձագանքել է Սերգեյ Բագրատյանի ելույթին
Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի հետ կապված իրավիճակը
2021 թվականին սպասվող կարևոր սպորտային իրադարձությունները
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին
Սեպտեմբերից սկսած Սահմանադրական դատարանի դատավորները որևէ տեսակի պարգևավճար չեն ստացել․ ՍԴ խոսնակ
Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են․ Հանրապետության մեծ մասում ձյուն է տեղում
Վիգեն Ստեփանյանի հուղարկավորման տեղի համար Կառավարության միջամտությանն են դիմել
Արտադրական փակ տարածքներում հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ է արձանագրվել․ ԱԱՏՄ
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի գործով դատախազների բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ․ քննարկվել են գյուղատնտեսական խնդիրները
Նկատողություն Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, մեղադրող դատախազին եւ պաշտպանին
Հայտնաբերվել է տոպրակ` առանձնապես խոշոր չափի թմրանյութով (տեսանյութ)
Մեկնարկել է «i-Portunus» արվեստագետների ճամփորդական դրամաշնորհի մասնակցության հայտերի ընդունումը
4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին (լուսանկարներ)
Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենը քննարկել են համագործակցության ծրագրեր
Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելի բանը լաչառությունն է. Ռոբերտ Քոչարյան
Գերիների ու անհետ կորածների ընտանիքներին չպետք է միայնակ թողնել, բայց դա պետք է անել հնարավորինս աննկատ․ Ա. Քոչարյան
© 2021 Հայկական ժամանակ