Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ակտիվ նախապատրաստվում են նախնտրական քարոզարշավին: ՔՊԿ-ում նախընտրական ցուցակն արդեն վերջնական տեսքի են բերում, որտեղ լինելու է ՀՀԿ-ի հետ կապ ունեցած երկու անձ՝ Ֆելիքս Ցոլակայանն ու Շիրակ Թորոսյանը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում նշել է ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը:
- Տիկին Նազարյան, այս պահին ՔՊ-ն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ընտրությունների հետ կապված:
- Երկու ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են: Արդեն նախընտրական ցուցակն ենք ամփոփում եւ շտաբների աշխատանքներն են ձեւավորվում: Զուգահեռ նաեւ քարոզչություն իրականացնելու էլեմենտներ ենք իրականացնում:
- Ովքե՞ր են լինելու առաջին տասնյակում:
- Առաջին տասնյակում, բնականաբար լինելու են քաղաքական թիմի ներկայացուցիչները: Անկախ նրանից՝ նրանք հետագայում խորհրդարանում են լինելու, թե՝ կառավարությունում, միեւնույն է, պետք է լինեն ցուցակներում: Այս պահին չեմ կարող անուններն ասել, բայց բոլորին ծանոթ մարդիկ են լինելու: Ներկայացնելու ենք մոտ 200 հոգուց բաղկացած ցուցակ:
Ցուցակում ընդգրկվածները տեխնիկապես լրացնելու համար չեն լինելու, մենք այսքան պայքարեցինք, որ մեր ցուցակում լինեն նաեւ կանայք, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ: Ցուցակի կին թեկնածուներն արդեն հասարակական գործունեություն ծավալել են, իրենց ոլորտում հաջողակ ու հայտնի են: Հաջորդ խորհրդարանում մենք կանանց առումով առաջընթաց ենք ունենալու:
- Տիկին Նազարյան, ի վերջո, ովքե՞ր են լինելու ՔՊ-ի ցուցակում՝ այլ կուսակցություններից. այս օրերի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր անուններ շրջանառվեցին, ովքեր անդամակցվում են ՔՊ-ին եւ առաջադրվելու են ձեր ցուցակով:
- Մենք քննարկում ենք Շիրակ Թորոսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի թեկնածությունները: Նրանք չեն եղել ՀՀԿ անդամ՝ իմ իմանալով: Նրանց նկատմամբ հանրային դրական ընկալում կա՝ հաշվի առնելով, թե ինչպես դրսեւորեցին իրենց հեղափոխական ժամանակաշրջանում: Բացի այս անձանցից, ՀՀԿ-ի հետ կապ ունեցող որեւէ անձի թեկնածություն չի քննարկվում: Տարբեր լրատվամիջոցներ գրում են նյութեր, որոնցով կասկածներ են հարուցում հանրության շրջանում: Ես կարծում եմ, որ դա ազնիվ չէ, քանի որ այդ հրապարակումների մեջ նշված անունները չեն քննարկվում մեր ցուցակում ընդգրկելու համար:
- ՔՊ-ն միայն «Առաքելություն» կուսակցության հե՞տ է դաշինք կազմելու:
- Մենք ցանկանում ենք «Իմ քայլը» անունը պահել, կարծում եմ, որ դաշինքի ֆորմատը կպահպանվի «Առաքելության» հետ: Այլ կուսակցության հետ դաշինք կազմելու առաջարկ չենք ստացել, որ քննարկենք: Ես կարծում եմ, որ նույնիսկ իմաստ էլ չունի մեզ նման առաջարկ անել:
- Անհատ գործիչներ այլ կուսակցություններից կլինե՞ն:
- Դա ցանկալի չէ մեզ համար, ինչո՞ւ պետք է լինեն: Եթե իրենց կուսակացությունը մասնակցում է ընտրություններին, ապա թող իրենք կուսակցությունով մասնակցեն: Չեն լինելու: Լինելու են միայն «Առաքելություն» կուսակցության մի քանի անդամներ եւ անկուսակցական մարդիկ, ովքեր չեն բացառում ՔՊ-ական դառնալը: Անդամագրումն այդ անձանց հնարավորություն կտա մասնակցել կուսակցության ղեկավար կազմի ընտրությանը: Անկուսակցական թեկնածուները ոլորտային մասնագետներ են, ովքեր երկար տարիներ այդ ոլորտներում քաղաքականություն են մշակել: Չեմ ուզում անուններ տալ, բայց մեր ցուցակը ոչ ոքի չի հիասթափեցնի:
- Տիկին Նազարյան, նշեցիք, որ այդ անձնիք չեն հերքել, որ ցանկություն ունեն միանալ ՔՊ-ին: Չի՞ ստացվում, որ արդեն չափից շատ անձինք են միանում ձեր կուսակցությանը, եթե ես չեմ սխալվում, այս պահին ՔՊ-ին անդամագրվելու 6 հազար դիմում կա հերթի մեջ, եթե այդպես հազարներով միանան, ապա որակական խնդիր չի՞ լինի: Մտավախություն չկա՞, որ վերջնարդյունքում ՔՊ-ն կվերածվի ՀՀԿ-ի եւ կպարզվի, որ այդ անձինք կուսակցության գաղափարախոսության հետ կապ չունեն:
- Մենք ունենք կուսակցության այնքան անդամ, որքան ունեցել ենք հեղափոխությունից առաջ: Շատ քիչ թվով են ավելացել, այսինքն՝ նրանք, ովքեր նախարարներ են: Ցանկացել են նաեւ անդամագրվել ավագանու անդամներ: Մեր կուսակցության անդամներն ավելացել են մի քանի հարյուրով, հազարը չեն անցել: Ճիշտ եք, վեց հազար հոգի դիմում է ներկայացրել, սակայն վարչությունը դեռ չի քննարկել նրանց անդամակցությունը: Ժամանակի առումով չենք հասցնում, ծանրաբեռնված ենք՝ ընտրություններից հետո նոր միայն կանդրադառնանք դիմումներին:
Այս առումով որեւէ մտավախություն ես չեմ տեսնում, որովհետեւ ժամանակն այդ հարցին կպատասխանի: Մարդիկ, ովքեր եկել են կուսակցություն եւ անձնական շահեր են փնտրում, վախենամ, որ նրանք ինչ-որ պահի հիասթափված կգնան: Մենք չենք հասկանում, թե ինչու են մարդիկ ձգտում կուսակցությանը, քանի որ մենք հայտարարել ենք՝ կադրային քաղաքականութուն վարելիս հաշվի չենք առնելու կուսակցական լինել-չլինելը: Ես մտահոգություն չունեմ, որ աչքի ընկնող հոսք կա, ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղը կընկնի:
- Արդեն պարզ է, որ ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային ցուցակներով: ՀՀԿ-ն ճիշտ է՝ վարկաբեկված է, բայց նրա առանձին գործիչներ հեղինակություն ունեն առանձին մարզերում եւ համայնքներում: ՔՊ-ն նրանց համարժեք ռեյտինգային թեկնածուներ ունի՞:
- Ես համաձայն չեմ ձեզ հետ: Մարզերում հեղինակություն ունեցող անձինք աջակցում էին ՀՀԿ-ին, որովհետեւ չէին տեսում ռեալ մրցակից, ներգրավված էին տարբեր կոռուպցիոն գործարքների մեջ, վարչական ռեսուրսների չարաշահում էր տեղի ունենում: Նրանք հիմնականում գործարարներ էին, ովքեր ՀՀԿ-ի միջոցով պաշտպանություն էին փնտրում: Սա էր պատճառը, որ նրանք աջակցում էին ՀՀԿ-ին: Հիմա չեմ կարծում, որ մարզերում մնացել են այնպիսի մարդիկ, որ պատրաստ են աջակցել ՀՀԿ-ին՝ հասկանալով, որ համամասնական ցուցակի առաջին տեղերում իրենք չեն լինելու: Նրանք պետք է գիտակցեն, որ ՀՀԿ-ից ԱԺ կանցնեն միայն մի քանի դեմքեր:
Եթե Շարմազանովը, Աշոտյանը եւ մյուսները ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են, ապա կիմանանք, թե նրանցից յուրաքանչյուրը որքան քաղաքական կշիռ ունի: Նախկինում իրենք չեն առաջադրվել ռեյտինգային ցուցակներով, եթե չեմ սխալվում, իրենց փոխարեն առաջադրվել է Սամվել Ալեքսանյանը եւ բոլորին ինքն է անցկացրել Ազգային ժողով:
- Իսկ ՔՊ-ն ունի՞ ռեյտինգային թեկնածուների խնդիր: Տպավորություն է, որ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի անվան տակ են քվեներ ստանալու: Ճիշտ է, վարչապետը չի լինելու ռեյտինգային ցուցակներում, բայց դուք բացառու՞մ եք, որ նա կգնա, օրինակ Կենտրոն վարչական շրջան եւ կհայտարարի՝ ընտրեք Պողոս Պողոսյանին, եթե ուզում եք, որ ես լինեմ վարչապետ: Այսինքն՝ այս ընտրությունները կվերածվե՞ն վարչապետի ընտրության:
- Մենք բոլորս, բացի Փաշինյանից, առաջադրվելու ենք ռեյտինգային ընտրակարգով եւ աշխատելու ենք մեր տարածքներում: Նիկոլ Փաշինյանը քարոզչության մասնակցության փուլում որեւէ ռեյտինգային թեկնածուի առաջնահերթություն չի տալու: Ամեն մի կուսակցություն ունենալու է իր թիվը, եւ հանրահավաքների ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ է անելու ձայնը տալ տվյալ կուսակցությանը: Ռեյտինգային թեկնածուներն առանձին են աշխատելու բնակիչների հետ:
- Տիկին Նազարյան, այս պահի դրությամբ պարզ է, թե ընտրություններից հետո ով է լինելու վարչապետի թեկնածուն: ՔՊ-ում քննարկում եղե՞լ է, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահը եւ երկու փոխնախագահները:
- Դեռ որոշում չունենք: Մեր ուշադրությունը մեր նախընտրական ցուցակի վրա է: Բնականաբար, հաշվի ենք առնում, թե ով է գնալու գործադիր, ով՝ օրենսդիր: 100 տոկոսով չենք որոշում, բայց կռահումներ անում ենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT