Երևան
12 °C
«Մենք հասանք մեր արդյունքին»,- 6-րդ գումարման Ազգային ժողովի իրավունքի ուժով արձակումն այսպես ազդարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: Հայտնի է, որ Սահմանադրության համաձայն, եթե երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանը լուծարվում է իրավունքի ուժով: Սա Ազգային ժողովի վերջին նիստ էր եւ ակնկալվում էր, որ Արա Բաբլոյանը ելույթ կունենար, կխոսեր մեկ ու կես տարի գործունեություն ծավալած խորհրդարանի հաջողությունների կամ անհաջողությունների մասին:
Մեծ հաշվով՝ այս խորհրդարանը որեւէ դրական քայլ չի կատարել, որը կբխեր հանրության շահերից եւ հիմա լուծարման շեմին արժեր դրանք ամփոփել: Սա այն խորհրդարան էր, որ ՀՀԿ-ի իշխանության շարունակականության համար հազար ու մի սահմանադրական օրենքներ է ընդունել ու փոփոխել: Արա Բաբլոյանը կես նախադասությամբ նաեւ չհայտարարեց, որ Ազգային ժողովն արձակվում է, քանի որ խորհրդարանին չհաջողվեց երկրորդ անգամ վարչապետ ընտրել:
Պատգամավորների ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ վարչապետ չընտրվելուց հետո միայն Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից րոպեներ անց գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում՝ փաստելով․ «Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»:
Փաշինյանն այնուհետ մոտեցավ եւ ողջունեց խորհրդարանի բակում իրեն սատարող քաղաքացիներին: Հետո շնորհակալություն հայտնեց եւ հեռացավ: Այդ ընթացքում լրագրողների հետ զրույցում նախընտրեց չմեկնաբանել խորհրդարանի արձակումը: Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվածություն կա, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Վարչապետի պաշտոնակատարը, ի պատասխան լրագրողի հարցին ասաց, որ ինքը ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու․ «Համապետական թեկնածու եմ լինելու»: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ նա այս պահին ունի հանրային մեծ աջակցություն եւ որ ընտրատարածքում էլ, որ առաջադրվի անհավասար պայմաններ կստեղծվեն մյուս թեկնածուների համար:
Վարչապետի ընտրության քվեարկությանը չմասնակցեցին ՀՅԴ, «Ծառուկյան» եւ ՀՀԿ խմբակցությունները, իսկ ԵԼՔ դաշինքն ու Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ձեռնպահ քվեարկեցին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մինչեւ քվեարկությունը մեր զրույցում փոխանցել էր, որ Փաշինյանի թեկնածությանը կողմ չքվեարկելու մասին ունեն կուսակցության եւ խմբակցության որոշում: «Կարծում եմ, այստեղ ի վերջո, հեղափոխությունից վեց ամիս անց, իշխանության եւ ընդդիմության կարծիքները համընկան: Թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը կարծում են, որ վարչապետին չպետք է ընտրել»:
Հանրապետականներից շատերը վարչապետի ընտրության նիստին չէին եկել: Ներկա էին միայն նրանք, ովքեր «անցել են» իշխանության կողմը: Ներկաներից ԱԺ-ում ելույթ ունեցավ Էդուարդ Շարմազանովը. նա նշեց, որ հեղափոխությունից վեց ամիս անց երկրում տնտեսության հետ կապված որեւէ դրական տեղաշարժ չի գրանցվել:
Անզեն աչքով երեւում էր, որ շատ պատգամավորներ անտրամադիր էին: Մասնավոր զրույցներում նշում էին, որ պատճառը խորհրդարանի լուծարումն է: Անկախ Ազգային ժողովի արձակումից՝ այն պահպանում է իր լիազորությունները: Կարող են հրավիրվել Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ նիստեր, ընդունվել օրենքներ եւ փոփոխություններ կատարել: Այս խորհրդարանը մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը պահպանում է իր բոլոր լիազորությունները: Այս օրերին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվում է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Իր աշխատանքներն է նաեւ շարունակում Գեւորգ Կոստանյանի նախագահած Քննիչ հանձնաժողովը:
Առաջիկայում Ազգային ժողովի լիագումար նիստեր են սպասվում: Մասնավորապես, Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար նիստերի ամրագրված օրեր կան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT