Չընտրվելու դեպքում էլ պատրաստ եմ աջակցել հաղթողին. մենք պատրաստվում ենք միասին կերտել նոր Հրազդանը

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Քաղաքապետի թեկնածուները նախօրեից սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը: Հրազդան քաղաքում առաջադրված է 3 թեկնածու՝ Լեւոն Ստեփանյանը, Սեւակ Միքայելյանը եւ Դավիթ Քոչարյանը: Սակայն, մեր տեղեկություններով, Դավիթ Քոչարյանը չի մասնակցում քարոզարշավին:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լեւոն Ստեփանյանի հետ:

24-ամյա Լեւոնը տնտեսագետ է, սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետում, ապա ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հանդիսանում է «Մարքեթինգի հայկական ակումբ»-ի կազմակերպիչների խորհրդի անդամ, 2016թ.-ին հիմնադրել է «MYbookstore» առցանց գրախանութը, իսկ 2017 թվականից հանդիսանում է «Մայ քորնըր» ՍՊԸ-ի տնօրեն:

Ստեփանյանն իր նախընտրական քարոզարշավը սկսել է Հրազդանի Երիտասարդական թաղամասից. «Փողոց-փողոց, տուն-տուն շրջելով հանդիպել եմ քաղաքացիների հետ: Յուրաքանչյուրի հետ անհատապես, առանձին, ամեն փողոցին անհատական ուշադրություն դարձնելով՝ պտտվելու ենք բոլոր թաղամասերով, բոլոր շենքերով, բակերով եւ մարդկանց հասցնելու ենք մեր ասելիքը, ծանոթացնելու ենք մեր ծրագրին ու գաղափարներին»,-մեր զրույցում ասաց նա:

Ստեփանյանը հասցրել է լինել նաեւ այն թաղամասում, որտեղ ինքն է բնակվում՝ Կոճոռում: Ինչպես մեր զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն՝ բնակիչների արձագանքները դրական են, մարդիկ անկաշկանդ են. «Բնակիչները հետաքրքրվում էին թե՛ ծրագրային հարցեր էին տալիս, թե՛ հետաքրքրվում էին մեր նպատակներով, թե՛ տալիս էին ինձ հետ կապված հարցեր: Բոլորի հարցերին պատասխանել եմ, բաց թողնված հարցեր չեն մնացել»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց Լեւոն Ստեփանյանը՝ նշելով, որ պատրաստ է մինչեւ քարոզարշավի ավարտն այդպես էլ շարունակել:

Ստեփանյանի խոսքով՝ բնակիչներին հուզում են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, ինչպես, օրինակ, Երիտասարդական թաղամասի բնակիչները բարձրացնում են իրենց գլխավոր ճանապարհի ասֆալտապատման հարցը, երկրորդական ճանապարհների բարեկարգման եւ այլն. «Իրենց հետաքրքրում էր նաեւ երկրորդական փողոցների լուսավորության, ինչպես նաեւ կոյուղագծի ամբողջական վերանորոգման հարցը, քանի որ դրա միայն մի մասն է վերանորոգված»,- մեր զրույցում ասաց Լեւոն Ստեփանյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերի պատասխաններն ու լուծումները առկա են իր նախընտրական ծրագրում:

Քաղաքապետի թեկնածուն առանձնացնում է երեք կարեւոր գործ, որոնք իր ընտրվելու դեպքում պատրաստվում է առաջնահերթ կատարել. «Նախ՝ ամենակարեւորը, որը պետք է սկզբում անենք, դա ուղիղ ժողովրդավարության ներմուծումն է մեր քաղաքի կառավարման մեջ: Մենք պետք է մեր քաղաքացիներին ներգրավենք քաղաքային օրակարգի հարցերը որոշելու գործում: Հաջորդը, որը պետք է արվի, դա հասարակական ակտիվի ներգրավումն է քաղաքի կառավարման գործում, համայնքապետին կից երիտասարդական խորհրդի ձեւավորումն է: Եւ երրորդը, որն անմիջապես իրականացնելու եմ, դա բիզնես եւ գործարար կապերի ստեղծումն ու ամրապնդումն է Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Պետք է ներդրումներ բերենք Հրազդան, նոր աշխատատեղեր ստեղծենք, որպեսզի մարդիկ զբաղմունք, աշխատանք ունենան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը: Նա նշեց, որ բացի այս կետերից շատ այլ խնդիրներ կան, որովհետեւ Հրազդանում գրեթե չկա ոլորտ, որտեղ մեծ բացեր չլինեն,- «Խնդիրներ կան թե՛ քաղաքաշինության, թե՛ տրանսպորտի, թե՛ կրթամշակութային ոլորտներում»:

Ինչ վերաբերում է տրանսպորտի հետ կապված խնդիրները լուծելուն՝ քաղաքապետի թեկնածուն մեր զրույցում ասաց, որ պատրաստվում են ուղիղ ժողովրդավարության միջոցով, հանրաքվեի միջոցով հասկանալ՝ քաղաքացիներն ինչպես են ցանկանում լուծել այս հարցը՝ առաջարկվող երկու տարբերակներից. «Առաջին տարբերակը հետեւյալն է. բաց, թափանցիկ մրցույթի միջոցով ներգրավել տրանսպորտային նոր օպերատորներ: Իսկ մյուսը տարբերակը՝ ներդնել կենտրոնացած տրանսպորտային համակարգ: Մենք համայնքի բյուջեով տրանսպորտի նախարարությանը ծրագիր կներկայացնենք, որի արդյունքում կունենանք քաղաքի կենտրոնացված տրանսպորտային համակարգ: Այսինքն՝ տրանսպորտը կպատկանի քաղաքապետարանին, եւ մեր մշակույթից վերջապես դուրս կգա գծատեր հասկացությունը»,- ասաց Ստեփանյանը:

Լեւոն Ստեփանյանն ասաց նաեւ, որ ինքն անձնապես քաղաքապետի մյուս երկու թեկնածուներին ավելի քան տասը տարի ճանաչում է, եւ իրենց մեջ բավականին մարդկային, քաղաքացիական լավ հարաբերություններ են. «Մենք պատրաստվում ենք միասին կերտել նոր Հրազդանը: Այսինքն՝ անկախ նրանից, թե ժողովուրդն ում կտա իր քվեն, ես՝ ինքս, իմ ընտրվելու դեպքում, պատրաստ եմ լսել նաեւ մյուս թեկնածուների ձայնը, մյուս թեկնածուներին քվեարկած քաղաքացիների ձայնը: Ինձ համար Հրազդանում չեն լինելու թաղամասային բաժանումներ, չեն լինելու ջրառատցի, վանատուրցի, կոճոռցի բաժանումները: Ինձ համար ամենակարեւորը հրազդանցու կերպարի ձեւավորումն է, որը պետք է միասին անենք, միասին գնանք դեպի նոր Հրազդան»,-մեր զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լեւոն Ստեփանյանը:

Իսկ չընտրվելու դեպքում Ստեփանյանը պատրաստ է առաջինը շնորհավորել հաղթող թեկնածուին, այնուհետեւ որպես քաղաքացի ծավալել իր գործունեությունը՝ հանուն Հրազդանի, ինչպես արել է նախկինում. «Չընտրվելու դեպքում պատրաստ եմ ցանկացած ընտրված թեկնածուի օգնել, ակտիվ աջակցել՝ Հրազդան քաղաքը թարմ ու ժամանակակից քաղաք դարձնելու գործում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7403 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ