Վարելահողեր կան, ոռոգման ջուր կա, բայց հողերը չեն մշակվում. Տեխնիկա չկա. Օրվա համայնքը՝ Դարպաս (լուսանկարներ)

Լոռու մարզի Դարպաս գյուղը 1300 բնակիչ ունի: Համայնքը գտնվում է Վանաձորին շատ մոտ, քաղաքի որոշ թաղամասերի անմիջապես հարեւանությամբ: Զբաղվածության խնդիր գյուղում, կարծես թե, չկա: Գյուղացիների մի մասն աշխատում է գյուղում գործող մի քանի գործարաններում, մի մասն էլ՝ Վանաձորում: Չնայած անասնագլխաքանակն այս տարի որոշակի անկում է արձանագրել, սակայն գյուղատնտեսության մեջ հիմնական զբաղվածությունը շարունակում է մնալ անասնապահությունը:

Դարպասի համայնքապետ Արմեն Ալոյանը տխրությամբ փաստում է, ավելի քան 20 տարի գյուղի սեփականաշնորհված շուրջ 180 հա վարելահողերը ոչ վարում են, ոչ ցանում, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով. «Գյուղում ընդհանրապես գյուղտեխնիկա չկա, կա միայն խոտհնձող ու հակավորող տեխնիկա, այն էլ՝ մասնավոր, իսկ վար ու ցանքս կատարող, բերքը հավաքող տեխնիկա գյուղում չկա»,- ասում է նա ու հավելում, որ եթե անգամ գյուղտեխնիկա էլ լիներ, ապա տարիներ առաջ իրականացված սխալ հողաբաժանման պատճառով հողօգտագործները լուրջ խնդիրների առաջ են կանգնում. «Մարդիկ իրենց հողամաս տեխնիկա մտցնելու համար պետք է տրորեն մյուսների հողերը, ինչն ընդունելի չէ, ոչ էլ լուծելի է տարբեր պատճառներով: Միակ լուծման տարբերակը կոլեկտիվ տնտեսություն ստեղծելն է, բայց դե ոչ բոլորն են ուզում»:

2001թ.-ին համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ գյուղում ոռոգման ջրագիծ է բերվել, բայց քանի որ վարելահողերը չեն մշակվում, ոռոգումն էլ չի իրականացվում. «Հողերը ընդհանրապես չի ցանվում, այդ ջրից օգտվում են շատ քիչ մարդիկ՝ 10-12 հոգի, այն էլ միայն տնամերձ հողատարածքներն են ոռոգում»:

Վերջին 3 տարում, ըստ գյուղապետի, պետական որեւէ ծրագիր գյուղում չի իրականացվել. «Ճանապարհներն ասֆալտապատված չեն, չունենք համայնքային կենտրոն, գյուղի մի ամբողջ մեծ թաղամաս կոյուղագիծ չունի, ամբողջ թաղամասի կոյուղին լցվում է Փամբակ գետը»,- ասում է գյուղապետն ու հավելում, որ խնդիրը քննարկվել է մի շարք կառույցների հետ, սակայն որեւէ իրատեսական քայլ չի կատարվել: Փոխարենը բնապահպանները շարունակում են ահազանգել՝ կոյուղաջրերը գետը լցնելու վերաբերյալ, սակայն այլ տարբերակ պարզապես հիմա չկա:

Տպել
7493 դիտում

Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ

«Սոցիալական շտապօգնություն». Գյումրիում պարենի ծանրոցներ կստանան ստեղծված իրավիճակում օրվա հացից զրկված ընտանիքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հանրապետական մաղթանք է կատարվում. դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը (ուղիղ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց

Ոստիկանները վարդերի փնջերը ձեռքերին գողերի են բռնել

Մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունը 361 արձանագրություն է կազմել

Ալաշկերտում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Վաղն Արցախում ըտրարշավի վերջին օրն է. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

ԱԻՆ-ը վարակազերծման միջոցառումներ է իրականացրել հանրապետության 666 հանրային վայրերում (տեսանյութ)

Հայ խաղաղապահները ներկայացնում են զորախմբերի ներկա վիճակն ու կորոնավիրուսի հետ կապված առկա տվյալները (ուղիղ)

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)

Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը. Տիգրան Ավինյան

Դեռ շատ դիմակներ կպատռվեն

Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ եթե մեքենայում 3 հոգով են, կանցնեն. Հայկ Մհրյան

Մենք կոչված ենք ծառայություն մատուցել ՀՀ քաղաքացիներին, որի համար երդում ենք տվել. Հայկ Մհրյան

Հեռավար կրթությունը Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներից շատերի համար անհասանելի է