Երևան
12 °C
Դատախազությունը 1.5-ից 14 տարի ազատազրկում է պահանջում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով ամբաստանյալների համար:
Մասնավորպես սույն գործով այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով՝ միջնորդելով ամբաստանյալներից քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարվա, իսկ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանին՝ 1.5 տարվա ազատազրկման:
Մինչ մեղադրական ճառին անդրադառանալը նշենք, որ դատախազի ճառից առաջ գործով ամբաստանյալ Չարբախցի Գեղամի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ այն ենթակա է անհապաղ քննարկման: Միջնորդությունը վերաբերում էր իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելուն:
Միհրան Պողոսյանը նշեց, որ այս գործով դատական քննությունը մոտ մեկուկես տարի է՝ ընթանում է, եւ իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցին դատարանը մեկ անգամ է անդրադարձել՝ որպես Պետրոս Իսրայելյանին կալանքի տակ պահելու հիմք նշելով ընդամենը մեկ բան՝ որ նա կարող է թաքնվել քննությունից այն դեպքում, երբ մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության համար ու այդ հանցագործությունը օրենքով պատժվում է երկարատեւ ազատազրկումով:
Նա ասաց, որ առկա չէ որեւէ փաստական հանգամանք, որը կփաստի, որ իր պաշտպանյալը, ազատություն դուրս գալով, կարող է փախուստի դիմել կամ թաքնվել քննությունից: Պաշտպանը նշեց, որ Պետրոս Իսրայելյանն ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին: Հիշեցնենք, սակայն, Պետրոս Իսրայելյանը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել է եւ ձերբակալվել այն ժամանակ, երբ ձերբակալվել էր նրա կինը: Նա «Լիա» գեղեցկության սրահի սեփականատերն է, որի նկուղային տարածքում էլ տեղի է ունեցել արյունալի «ռազբորկան»: Այնուհետեւ Պողոսյանն ասաց, որ Պետրոս Իսրայելյանը 2018 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան պատրաստվում էին վիրահատել՝ քթի միջնապատի դեֆորմացիայի հետ կապված: Սակայն մինչ վիրահատական հետազոտությունների ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է լուրջ հիվանդություն, ինչի պատճառով վիրահատությունը տեղի չի ունեցել, Պետրոս Իսրայելյանին երկարատեւ բուժում է նշանակվել: Դրանից հետո նա նորից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ ո՛չ պայմաններ կան, ո՛չ համապատասխան նեղ մասնագետներ, որպեսզի Իսրայելյանը շարունակի բուժումը: «Պետրոս Իսրյալյանը պետք է հնարավորինս շուտ սկսեր համապատասխան բուժումը: Ըստ պաշտպանի՝ նման պայմաններում Պետրոս Իսրայելյանին կալանքի տակ պահելը կարող է նշանակել նրան խոշտանգման ենթարկել: Միհրան Պողոսյանը նկատեց, որ վերջին շրջանում, երբ հանրապետությունում իրավիճակ է փոխվել, կալանքից ազատ են արձակվել նաեւ առանձնապես ծանր հանցագործությունների համար որոշ մեղադրվողներ, այնպես որ՝ այս գործով իր ներկայացրած միջնորդությունը եւս կարող է բավարարվել: Նա միջնորդեց փոխել իր պաշտպանյալի փախանման միջոց կալանավորումը, նրա նկատմամբ ընտրել անազատության հետ չկապված խափանման միջոց կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ դատարանի սահմանած գրավի չափով:
Մեղադրող Գեւորգ Գեւորգյանն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ եւ խնդրեց այն ամբողջությամբ մերժել: Դատախազն ասաց, որ Պետրոս Իսրայելյանին կալանքի տակ պահելու որոշումներում ոչ թե մեկ, այլ երկու հիմք է ամրագրված՝ ոչ միայն քննությունից թաքնվելու, այլեւ՝ այլ անձանց վրա ազդելու, քննությանը խոչընդոտելու հավանականությունը: Եթե գրավը կարող է երաշխիք լինել քննությունից չթաքնվելու համար, ապա այն չի կարող երաշխիք լինել՝ ուրիշների վրա ազդեցություն չգործելու առումով: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով՝ մերժեց պաշտպանի միջնորդությունը:
Այնուհետեւ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Այս ճառին, հիշեցնենք, դատախազը պատրաստ էր դեռեւս օգոստոս ամսին, սակայն նիստերը պարբերաբար տարբեր պատճառներով հետաձգվում էին: Մեղադրողն իր ճառում նշեց, որ Պետրոս Իսրայելյանի, Գեւորգ Ավետիսյանի եւ քննությամբ չպարզված անձանց կողմից կիրառված բռնությունից խուսափելու նպատակով տուժող Մուշեղ Մուշեղյանը փորձել է դիմել փախուստի, սակայն վերջինիս փախուստը հանցավոր խմբի անդամների կողմից կանխվել է եւ շարունակվել է տուժողի նկատմամբ ոտնձգությունը, ինչի պատճառով տուժող Մուշեղ Մուշեղյանն անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակից կրակոցներ է արձակել, որի հետեւանքով դեպքի վայրում գտնվող անձանց առողջությանը պատճառվել է վնաս, իսկ Գեւորգ Ավետիսյանին՝ մահ: Ինչ վերաբերում է տուժող Մուշեղ Մուշեղյանի կողմից Գեւորգ Ավետիսյանի կյանքի եւ դեպքին մասնակից մյուս անձանց առողջության նկատմամբ ոտնձգություն կատարելուն, ապա ըստ դատախազի՝ ակնհայտ է, որ տուժողը տվյալ դեպքում գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Բացի այդ, մեղադրողի խոսքով՝ քրեական գործով մեղադրյալների եւ ականատես վկաների ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին հորդորել է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար իրավապահ մարմիններին հայտնել իրականությանը չհամապատասխանող տվյալներ, մասնավորապես՝ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու եւ վերջինիս կողմից ատրճանակից կրակոցներ արձակելու հերթականության եւ այլ հանգամանքների վերաբերյալ: Դատախազը նշեց, որ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին հայտնել է, որ «չգրված օրենքներով» մահացած անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալն արգելված չէ:
Այունհետեւ մեղադրող դատախազն իր ճառում անդրադարձավ ամբաստանյալների անձը բնութագրող, նրանց պատիժը, պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքներին: Ըստ այդմ՝ դատախազը նշեց, որ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի եւ Ալիկ Բանդուրյանի պատիժը եւ պատասխանատվությունը ծանրացնող ու մեղմացնող հանգամանքներ չկան:
Ամբաստանյալ Արմեն Գասպարյանի պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դատախազը դիտել նրա խնամքի տակ մինչեւ տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը: Որպես ծանրացնող հանգամանք մեղադրողը նշեց այն, որ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին վերջինիս կողմից իրավապահ մարմիններին չհայտնելու հետեւանքով առաջացել են ծանր հետեւանքներ, այն է՝ տուժող Մուշեղ Մուշեղյանի եւ Գեւորգ Ավետիսյանի մահը:
Ճառի ավարտին Պետրոս Իսրայելյանը դիմելով դատախազին ասաց, թե Ալիկ Բանդուրյանի խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաների՞ն ինչու չնշեց դատախազը, մեկի երեխան երեխա է, մյուսի երեխան երեխա չէ՞: Ապա Իսրայելյանը սկսեց վիրավորական արտահայտություններ հնչեցնել մեղադրող դատախազի հասցեին. «Ասում են՝ բան ա փոխվել, ձեր նմաններին պիտի փոխեին, ա՛յ սրիկաներ»: Մեղադրող դատախազն էլ Իսրայեյանին կոռեկտության կոչ արեց՝ հորդորելով «ավել-պակաս» չխոսել: Ուղեկցող ոստիկանները Իսրայելյանին դուրս բերեցին նիստերի դահլիճից:
Հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 30-ին, պաշտպաները հանդես կգան իրենց ճառով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT